Հրազդանի քաղաքապետը կմնա նույնը, ընդդիմությունը չի բողոքարկի

Հրազդանի քաղաքապետը կմնա նույնը, ընդդիմությունը չի բողոքարկի

14-02-2012

Ըստ ԿԸՀ տվյալների, Հրազդանի քաղաքապետի ընտրություններում հաղթանակ է տարել ՀՀԿ թեկնածու, գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը:

Հիշեցնենք, որ Հրազդանի ընտրությունները գտնվում էին ուշադրության կենտրոնում, քանի որ պայքարն ընթանում էր իշխանության եւ ընդդիմության թեկնածուների միջեւ: Արամ Դանիելյանի հետ մրցապայքարի էր դուրս եկել ընդդիմադիր ՀԱԿ անդամ «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը:

Հրազդան համայնքի 25/04 ընտրատեղամասում բավական մեծ թիվ է կազմում քվեարկության պահին « օգնության» կարիք ունեցողների թիվը

Հրազդան համայնքի 25/04 ընտրատեղամասում բավական մեծ թիվ է կազմում քվեարկության պահին « օգնության» կարիք ունեցողների թիվը

13-02-2012

2012 թ. փետրվարի 12-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դիտորդություն է իրականացնում Արագածոտնի մարզի Սարալանջ, Շիրակի մարզի Պեմզաշեն և Կոտայքի մարզի Հրազդան համայնքներում ընթացող ՀՀ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում:

Դիտորդների կողմից ժամը 14:00-ի դրությամբ արձանագրվել են մի շարք խախտումներ, մասնավորապես՝ Հրազդան համայնքի 25/04  ընտրատեղամասում բավական մեծ թիվ է կազմում քվեարկության պահին « օգնության» կարիք ունեցողների թիվը, ինչպես նաև ընտրատեղամասում ընտրողների թիվը գերազանցում է 15 հոգին:

Նույն համայնքի 25/22 ընտրատեղամասում քաղաքացիներից մեկը փորձել է մեկ այլ քաղաքացու անձնագրով քվեարկել, որը կանխվել է ոստիկանության կողմից:

25/01  ընտրատեղամասում հաճախ միևնույն ժամանակ ընտրողների թիվը հասնում է 30-40 հոգու: Դիտորդի կողմից արված նկատառումները անտեսվել են հանձնաժողովի նախագահի կողմից:

Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքի 36/01, Արագածոտնի մարզի Սարալանջ համայնքի 14/01 և Հրազդան համայքի 25/01 ընտրատեղամասերում չի պահպանվել  տեղամասային ընտրական հանձնաժողվի անդամների՝ 2 ժամը մեկ պարբերականությամբ գործառույթների հերթափոխը:

Արագածոտնի մարզի Սարալանջ համայնքի 14/01 տեղամասում հանձնաժողովի անդամները տեղամաս են եկել ժամը 7:35-ին: Տեղամասում հաճախ հանդիպել են նաև բաց քվեարկության դեպքեր:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիտորդները շարունակում են դիտորդությունը և հետագա խախտումների մասին կտեղեկացվի լրացուցիչ:

© Medialab.am

Տվե'ք իմ 5000 դրամը. ընտրողը պահանջում է իր ընտրակաշառքը
Փետրվարի 12-14-ին Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Փետրվարի 12-14-ին Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ

13-02-2012

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 11-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում, 11-ի ցերեկը արևելյան շրջաններում, 15-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն, տեղ-տեղ մառախուղ, 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ, 11-ին առանձին վայրերում քամու ուժգնացում 15-20 մ/վրկ, լեռներում և լեռնանցքներում` բուք, ճանապարհներին` մերկասառույց: Օդի ջերմաստիճանը 12-ի գիշերը կնվազի 7-12, ցերեկը` 3-5 աստիճանով, 15-ին նույնքանով կբարձրանա:

Երևանում`

Փետրվարի 11-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն և մառախուղ, քամու ուժգնացում 10-15 մ/վրկ, ճանապարհներին` մերկասառույց: 11-ի ցերեկը, 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-ին հնարավոր է թույլ ձյուն:

© Medialab.am

Կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ

Կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ

13-02-2012

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Փակ է Սելիմի լեռնանցքը (Մադինա գյուղից սկսած), Տավուշի մարզում` Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը և Արագածոտնի մարզում` Նիգավան, Օթևան, Ծաղկասար, Ջրամբար և Ձորագլուխ համայնքների ճանապարհները:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

***

Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն առատ ձյան տեղումների պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհահատվածի երթևեկությունը արգելված է տրեյլերների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Կիսատրեյլերների և այլ մեքենաների համար երթևեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաների օգտագործելու պարագայում: Երթևեկությունը բաց է 2 տանող կամրջակներով մեքենաների համար, իսկ Գուդաուրի ճանապարհահատվածը անցանելի է թեթև մարդատար և մինչև 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար:

© Medialab.am

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում հանրապետության տարածքում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում հանրապետության տարածքում

10-02-2012

Երևանում`

Փետրվարի 10-ին, 11-ի օրվա առաջին կեսին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն և մառախուղ, քամու ուժգնացում 10-15մ/վրկ, ճանապարհներին մերկասառույց: 11-ի երեկոյան ժամերից, 12-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Փետրվարի 10-ին տեղի կունենա «Նա/Նե» մրցանակաբաշխության արարողությունը

Փետրվարի 10-ին տեղի կունենա «Նա/Նե» մրցանակաբաշխության արարողությունը

10-02-2012

Փետրվարի 10-ին, 16.30-ին Մոսկվա կինոթատրոնի առաջին հարկում տեղի կունենա «Նա/Նե» մրցանակաբաշխությանը նվիրված մամլո ասուլիս, որին 17.00-ին Մոսկվա կինոթատրոնի կարմիր դահլիճում կհաջորդի մրցանակաբաշխության արարողությունը: Մամլո ասուլիսին մասնակցում են ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը, Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի պատասխանատու Օլիվեր Մակքոյը:

Հայաստանի իշխանությունները չեն գիտակցում Վայոց Ձորի և Նախիջևանի սահմանի վերաբնակեցման կարևորությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանի իշխանությունները չեն գիտակցում Վայոց Ձորի և Նախիջևանի սահմանի վերաբնակեցման կարևորությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

08-02-2012

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը շարունակում է ահազանգել մեր իրականության ամենատագնապահարույց երևույթների մասին: Այդ ահազանգերն անուշադրության մատնելը հղի է իրավիճակի վատթարացման վտանգով:

Ցավոք, հայրենի իշխանությունները մեր երկրի համար հույժ կարևոր խնդիրները լուծելու փոխարեն զբաղված են սեփական ընտանիքների համար հարստություն դիզելով: Անխոհեմ քաղաքականությունը խորացնում է մեր երկրի համար պատուհասի վերածվող խնդիրները: Դրանցից մեկը Հայաստան-Նախիջևան սահմանի ամայի վիճակն է:

«Չենք լռելու»-ն ներկայացնում է երբեմնի հայկական գյուղերի բացառիկ կադրեր:

1924թ. Շարուրը և Նախիջևանը փաստացի բռնակցվեցին խորհրդային Ադրբեջանին: Հետագա տարիներին Հայաստանի կոմունիստական վարչակազմի կողմից սկսվեց Հայաստանի` Նախիջևանի հարակից տարածքների հայաթափումը:

Ազատված տարածքները հնարավորինս բնակեցվում էին ադրբեջանցիներով կամ տրվում նրանց որպես արոտավայր:

Այլևայլ հնարովի պատճառներով և նույնիսկ ուժային միջոցների կիրառմամբ 50-ական թթ. դատարկվեց ավելի քան 20 գյուղ: Ներկայումս ունենք մերկացած սահման:

Ամենազարմանալին այն է, որ անկախության ընթացքում որևէ կերպ չվերանայվեց կենսականորեն այս սուր խնդիրը` շարունակելով մատնվել լռության...

«Չենք լռելու»-ն այս թեմայով տեսահոլովակ է պատրաստել.

ՀՈԼՈՎԱԿ. http://www.youtube.com/watch?v=Ek4BI3KX1ig

© Medialab.am

Հիվանդի ծնողից կաշառք է վերցրել

Հիվանդի ծնողից կաշառք է վերցրել

08-02-2012

Փետրվարի 6-ին մի քաղաքացի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հայտարարություն է տվել, որ իր որդուն ՀՀ ԱՆ «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ նարկոլոգիական կլինիկայում անվճար ստացիոնար բուժման նպատակով տեղավորելու համար, նշված կլինիկայի 1-ին բաժանմունքի վարիչ Մկրտիչ Խաչատրյանն իրենից պահանջել է 80.000 դրամ կաշառք:

Իրականացված միջոցառումների արդյունքում փետրվարի 6-ին Խաչատրյանն իր աշխատասենյակում հիվանդի ծնողից 80.000 դրամ կաշառքը վերցնելուց հետո փաստով մերկացվել է:

© Medialab.am

«Բարգավաճ Հայաստան»-ը բոյկոտեց Ազգային ժողովի նիստը

«Բարգավաճ Հայաստան»-ը բոյկոտեց Ազգային ժողովի նիստը

08-02-2012

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը բոյկոտեց Ազգային ժողովի այսօրվա նիստը։

Ինչպես նիստի սկզբում հայտարարեց խմբակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը` իրենց նման քայլի պատճառը «ստեղծված ոչ կոնստրուկտիվ քաղաքական իրավիճակն է»։

Հանրապետական խմբակցությունը 20 րոպե ընդմիջում հայտարարեց, որից հետո նիստը շարունակվեց։

© Medialab.am

Երկրաշարժ Մասիս քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք

Երկրաշարժ Մասիս քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք

08-02-2012

Փետրվարի 7-ին, ժամը 15.19-ին Մասիս քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք տեղի է ունեցել 2,7 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ: Երևանում զգացվել է 3 բալ ուժգնությամբ:

© Medialab.am

ՊՆ հաղորդագրությունը շարքային Դիմաքսյանի մահվան կապակցությամբ

ՊՆ հաղորդագրությունը շարքային Դիմաքսյանի մահվան կապակցությամբ

07-02-2012

2012թ. փետրվարի 5-ին, ժամը 19:20-ի սահմաններում ԼՂՀ N զորամասի մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Գոռ Արայիկի Ալավերդյանը, խախտելով իրեն ամրակցված ինքնաձիգի հետ վարվելու կանոնները, կրակոց է արձակել և աջ ուսագոտու շրջանում հրազենային վիրավորում է հասցրել ժամկետային զինծառայող, շարքային Մարատ Ալեքսանդրի Դիմաքսյանին, որը ժամը 21:00-ի սահմաններում զինհոսպիտալ տեղափոխելու ճանապարհին մահացել է:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 373 հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

© Medialab.am

Հայտնաբերվել է տաքսու վարորդի դիակը` գերեզմանոցում

Հայտնաբերվել է տաքսու վարորդի դիակը` գերեզմանոցում

07-02-2012

Փետրվարի 4-ին, ժամը 18.50-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող «Շահումյան-2» գերեզմանատանը տղամարդու դիակ կա:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը գերեզմանատանը հայտնաբերել է տաքսի ծառայություններից մեկի վարորդ, 1957 թ. ծնված Մկրտիչ Հովհաննիսյանի դիակը` կրծքավանդակի և թիկունքի մասերում կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքների հետքերով:

Հովհաննիսյանը փետրվարի 2-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր որպես անհայտ կորած:

Դեպքի առնչությամբ ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ սպանության հատկանիշներով։

© Medialab.am

Ուշադրություն. նոր ցիկլոն` տեղումներ և ջերմաստիճանի բարձրացում

Ուշադրություն. նոր ցիկլոն` տեղումներ և ջերմաստիճանի բարձրացում

07-02-2012

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է՝ փետրվարի 7-ին օրվա երկրորդ կեսից մինչև փետրվարի 11-ը հանրապետության տարածքը կգտնվի Միջերկրածովյան ցիկլոնի և դրանով պայմանավորված հարավ-արևմտյան համեմատաբար տաք օդային հոսանքների ազդեցության գոտում: Փետվարի 8-ի գիշերը օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-13 աստիճանով և կտատանվի հովտային շրջաններում -3...-6, նախալեռնային շրջաններում -4...-8, լեռնային շրջաններում -9...-13 աստիճանի սահմաններում, ցերեկային ջերմաստիճանը էապես չի փոխվի: Նման ջերմաստիճանային ռեժիմը կպահպանվի նաև հետագա 3 օրերին:

Ղարաբաղում կրկին ժամկետային զինծառայող է մահացել

Ղարաբաղում կրկին ժամկետային զինծառայող է մահացել

07-02-2012

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հաղորդագրության համաձայն` փետրվարի 5-ին ժամը 19.20-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հարավարեւելյան (Հադրութի) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1992 թվականին ծնված Մարատ Ալեքսանդրի Դիմակսյանը: Վիրավորը մահացել է զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին:

«Միջադեպի մանրամասները ճշտելու համար տարվում է քննություն», - ասված է ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժնի տարածած հաղորդագրությունում:

© Medialab.am

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը ցեղասպանությունների մասին օրինագիծը կքննի փետրվարի 29-ին, կամ մարտի 1-ին

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը ցեղասպանությունների մասին օրինագիծը կքննի փետրվարի 29-ին, կամ մարտի 1-ին

04-02-2012

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի առնչությամբ որոշում կայացնելու է փետրվարի 29-ին կամ մարտի 1-ին: Այս մասին գրում է թուրքական «Հաբերթուրք» պարբերականը` վկայակոչելով Խորհրդին մոտ կանգնած աղբյուրները:

Ֆրանսիայի Սենատը հունվարի 23–ին ձայների 127 կողմ և 86 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը (օրինագիծը վերաբերում է Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտման քրեականացմանը։ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունից բացի ճանաչել է նաև հրեաների ցեղասպանությունը՝ Հոլոքոստը, որի ժխտումն արդեն իսկ քրեականացված է Ֆրանսիայում):

Օրինագծին դեմ հանդես եկած խորհրդարանականները, դրա սահմանադրականությունը վիճարկելու նպատակով, հունվարի 31-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդ դիմում ներկայացրեցին (դիմումի տակ ստորագրել էին խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի 76 և ստորին պալատի՝ Ազգային ժողովի 65 խորհրդարանականները):

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը կարող է ընդունել ստորև նշված որոշումներից մեկը.

1. Օրինագիծը համապատասխանում է Սահմանադրությանը. այս դեպքում Սարկոզիի կողմից ստորագրվելուց հետո այն օրենքի ուժ կստանա

2. Օրինագիծը մասամբ է համապատասխանում Սահմանադրությանը: Այս դեպքում օրինագիծը կվերադարձվի Ազգային ժողով՝ այն «բարեփոխելու» և Սահմանադրությանը համապատասխանեցնելու համար

3. Օրինագիծն ամբողջությամբ հակասահմանադրական է: Այս դեպքում օրինագիծն օրենքի ուժ չի ստանա, եթե, իհարկե, Ֆրանսիայի նախագահը չպնդի, որպեսզի հարցը դարձյալ Ազգային ժողով մտցվի (նոր օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գա)

© Medialab.am

Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Հուսեյն Թանթավիին

Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Հուսեյն Թանթավիին

04-02-2012

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի զինված ուժերի բարձրագույն խորհրդի նախագահ մարշալ Հուսեյն Թանթավիին` Պորտ Սաիդ քաղաքի ֆուտբոլային մարզադաշտում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որին զոհ են գնացել Եգիպտոսի տասնյակ քաղաքացիներ:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սարգսյանը խորին ցավակցություն է հայտնել մարշալ Թանթավիին եւ Եգիպտոսի ժողովրդին, տոկունություն մաղթել զոհվածների հարազատներին:

Պորտ Սաիդում կայացած ֆուտբոլային հանդիպմանը հաջորդած անկարգությունների հետեւանքով 74 մարդ զոհվել է, մոտ 1000-ը մարմնական վնասվածքներ են ստացել։

© Medialab.am

Զինվորը մահացել է հոսպիտալ տեխափոխելու ճանապարհին

Զինվորը մահացել է հոսպիտալ տեխափոխելու ճանապարհին

04-02-2012

Փետրվարի 2-ին ժամ` 17.00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային (Հորադիզ) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հրազենային մահացու վիրավորում է ստացել Ստեփանակերտի զինկոմիսարիատից զորակոչված ՊԲ ժամկետային զինծառայող 1992թ. ծնված Կառլեն Կարոյի Բաղդասարյանը: Դեպքից անմիջապես հետո զնվորական հոսպիտալ տեխափոխելու ճանապարհին վիրավորը մահացել է: Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտելու համար տարվում է քննություն: Այս մասին տեղեկացնում է ՊԲ լրատվության և քարոզչության բաժինը:

© Medialab.am

Նոր սպանություն բանակում

Նոր սպանություն բանակում

31-01-2012

Այսօր հայտնի է դարձել, որ բանակում սպանության հերթական դեպքն է գրանցվել: Ընդ որում, դեպքը գրանցվել է դեռեւս հունվարի 27-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այսօր:

Ըստ ՀՀ ՊՆ հաղորդագրության, «հունվարի 27-ին, ժամը 03:05-ի սահմաններում ԼՂՀ N զորամասի մարտական դիրքում ստացած հրազենային մարմնական վնասվածքից տեղում մահացել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Փայլակ Շահնազարյանը»:

Փաստի առթիվ ՊՆ քննչական ծառայության երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով  նախատեսված հանցագործության հատկանիշներով (սպանություն) հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

Նշվում է նաեւ, որ սպանություն կատարելու կասկածանքով հունվարի 28-ին  ձերբակալվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Խաչատուր Սարգսյանը:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ի դեպ, ուշագրավ է, որ չնայած սպանությունը տեղի է ունեցել Ղարաբաղում, սակայն, ԼՂՀ ՊԲ-ի պաշտոնական կայքում այդ մասին որեւէ հաղորդագրություն տեղադրված չէ, չնայած, ավանդաբար Ղարաբաղի բանակում տեղի ունեցող միջադեպերի մասին ԼՂՀ ՊԲ-ն մշտապես պաշտոնապես տեղեկացնում է այդ մասին:

Ի դեպ, ԼՂՀ ՊԲ մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանն մեր հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ պաշտոնական հաղորդագրություն չի տարածվել միջադեպի կապակցությամբ, նշեց միայն հետեւյալը. «Առանց մեկնաբանությունների»:

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Հայաստանում նշվում էր բանակի կազմավորման 20-ամյակը:

© Medialab.am

«էլ ոչ մի կտոր «գերակա» բիզնեսին». Բնապահպաններն ընդդեմ կրպակատերերի

«էլ ոչ մի կտոր «գերակա» բիզնեսին». Բնապահպաններն ընդդեմ կրպակատերերի

31-01-2012

Այսօր մի շարք բնապահպաններ իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել Աբովյան փողոցից ապամոնտաժված կրպակների դեմ, որոնք իրենց հանգրվանն են գտել Մաշտոցի պողոտայում` «Մալիբու» սրճարանի հարեւանությամբ: