«Եթե շունն առանց նամորդնիկի ինչ-որ մեկին կծում է, ո՞ւմ են դատում». Հախվերդյանը՝ «Հարսանաքարի» դեպքի մասին

«Եթե շունն առանց նամորդնիկի ինչ-որ մեկին կծում է, ո՞ւմ են դատում». Հախվերդյանը՝ «Հարսանաքարի» դեպքի մասին

05-07-2012

ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցածի եւ 33-ամյա ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահվան կապակցությամբ «Հրապարակը» մեկնաբանություն է ստացել երգահան Ռուբեն Հախվերդյանից:

«Եթե շունն առանց նամորդնիկի ինչ-որ մեկին կծում է, այդ ժամանակ ո՞ւմ են դատում՝ շա՞նը, թե՞ տիրոջը,- «Հրապարակին» ասել է Հախվերդյանը:- Եթե օրենքը գիտես, ուրեմն պատասխանն էլ գիտես՝ տիրոջն են դատում»:

Պատգամավորներին Ռամպույի հետ հանդիպմանը հարցեր տալու հնարավորությունից զրկել են. Օսկանյանի գրառումը

Պատգամավորներին Ռամպույի հետ հանդիպմանը հարցեր տալու հնարավորությունից զրկել են. Օսկանյանի գրառումը

05-07-2012

Իր մտահոգությունները Ֆեյսբուկի իր էջում կիսել է ԲՀԿ ԱԺ պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Գրառումն ամբողջությամբ՝ ստորեւ:

«Այսօր Ազգային ժողովում ելույթ ունեցավ Եվրոպական Միության խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպույը: Խորհրդարանում պատգամավորների պատկառելի ներկայություն կար: Ելույթի հիմնական ուղերձն այն էր, որ Հայաստանի առաջ այսօր լայն հնարավորություններ կան հնարավորինս խորը և արագ ինտեգրվելու Եվրոպական Միությանը: Բնականաբար այդ բոլորը կախված է նրանից, թե Հայաստանը որքան արագ և որքան շատ կարող է իրականացնել անհրաժեշտ բարեփոխումները:

Այսօր ինձ համար տարօրինակն ու անընդունելին այն էր, որ պատգամավորներին կամ առնվազն յուրաքանչյուր խմբակցության հարց տալու հնարավորություն չտրվեց: Եվ այդ բոլորը արվեց շատ կտրուկ և կոպիտ ձևով, ինչը, իմ կարծիքով, վատ տպավորություն թողեց և՛ պարոն Ռոմպույի, և՛ եվրոպական պատվիրակության անդամների մոտ:

Հայրապետյանի տղաները չե՞ն ծեծել

Հայրապետյանի տղաները չե՞ն ծեծել

05-07-2012

Ոստիկանությունը պարզաբանություններ է տվել շրջանառվող այն լուրերին, թե ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի տղաները կրկին մարդ են ծեծել:

Պարզաբանումը՝ ստորեւ:

«Հուլիսի 3-ին «Ժողովուրդ» օրաթերթի թիվ 115 համարում տպագրված «Հայրապետյանի տղաները էլի ծեծել են» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է հրապարակման մեջ նշված անձանց ինքնությունը. Սմբատը թիվ 81 երթուղու միկրոավտոբուսի վարորդ, 1980 թ. ծնված Սմբատ Խ.-ն է, իսկ «Տոյոտայի» վարորդը՝ 1965 թ. ծնված Արայիկ Մ.-ն: Նրանք ներկայացել են ոստիկանության բաժին և բացատրություններ տվել, որ հունիսի 27-ին, ժամը 18.30-ին, Ավանի Բաբաջանյան փողոցում վթարային իրավիճակ ստեղծելու հարցի շուրջ վիճաբանել են, բայց ծեծկռտուք չի եղել:

Ոստիկանները խուզարկել են Սարկոզիի վիլլան ու աշխատասենյակները

Ոստիկանները խուզարկել են Սարկոզիի վիլլան ու աշխատասենյակները

04-07-2012

Հուլիսի 3-ին վաղ առավոտյան ֆինանսների ոստիկանության բրիգադան դատավոր Ժան-Միշել Ժանտիի ուղեկցությամբ խուզարկության են Նիկոլա Սարկոզիի վիլլան և Փարիզում գտվող երկու աշխատասենյակները:

Ստյոպա Սաֆարյանը չի բացառում, որ կրկին կարող է առաջադրվել թիվ 1-ում

Ստյոպա Սաֆարյանը չի բացառում, որ կրկին կարող է առաջադրվել թիվ 1-ում

04-07-2012

Ինչպես հայտնի է` Ռուբեն Հայրապետյանը Ազգային ժողովի պատգամավոր էր ընտրվել մեծամասնական ընտրակարգով` թիվ 1 ընտրատարածքից, որն ընդգրկում էր Երեւանի Ավան համայնքը: Այսօր նա հայտարարեց, որ վայր է դնում իր մանդատը: Համաձայն Ընտրական օրենսգրքի` այժմ նա պետք է իր դիմումը` մանդատից հրաժարվելու վերաբերյալ ուղարկի ԱԺ նախագահին: ԱԺ նախագահը դիմումը պետք է ընթերցի ԱԺ առաջիկա նիստում, եւ եթե նիստից հետո 15 օրվա ընթացքում նա ետ չվերցնի իր դիմումը եւ կրկին դիմի, ապա դիմումը կհամարվի ընդունված, մանդատը` վայր դրված: (Նկատենք, որ ԱԺ-ն այս նստաշրջանում ընդամենը երկու նիստ ունի անցկացնելու` մեկ հերթական եւ մեկ արտահերթ, ապա արձակուրդ է գնալու: Այնպես որ` եթե Հայրապետյանը իր դիմումը չշտապի ուղարկել Հովիկ Աբրահամյանին, ապա քննարկումը կարող է տեղափոխվել աշնանային նստաշրջան):

«Հայրապետյանի հրաժարականը չի սփոփելու հասարակությանը».Անահիտ Բախշյան

«Հայրապետյանի հրաժարականը չի սփոփելու հասարակությանը».Անահիտ Բախշյան

04-07-2012

«Ցավոք, ոչ մի քայլ Վահե Ավետյանին չի կարող վերադարձնել, այդ անդառնալի կորուստը մնալու է Ռուբեն Հայրապետյանի խղճին, կապված է մնալու նրա անվան հետ: Նրա մանդատը վայր դնելու փաստը չի սփոփելու Վահեի ընտանիքին, նրա երեխաների կրկնվող հարցին՝ ո՞ւր է հայրիկը, հայրիկիս եմ ուզում, պատասխան չի տալու: Հասարակությանն էլ չի սփոփելու, բայց նրա կողմից այս քայլը, որը անկախ այն բանից ` նախագահի ճնշմամբ է եղել, թե՝ ոչ, ճիշտ էր»,- ասում է «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը:

Քրեական պատասխանատվություն՝ Ռուբեն Հայրապետյանին. հայտարարություն

Քրեական պատասխանատվություն՝ Ռուբեն Հայրապետյանին. հայտարարություն

04-07-2012

«Պահանջում ենք պատժել Հարսնաքարի բոլոր մեղարվորներին» նախաձեռնության հայտարարության համաձայն, չնայած Ռուբեն Հայրապետյանի՝ ԱԺ բանդատից հրաժարվելու քայլին, վաղը նախատեսված ակցիան խորհրդարանի մոտ մնում է անփոփոխ:

Նախաձեռնությունը պահանջում է իշխանություններից քրեական պատասխանատվության ենթարկել Հայրապետյանին: Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

«Չորեքշաբթի` 04.07.2012, ժ. 10:00 Ազգային ժողովի մոտ նախատեսված ակցիան ուժի մեջ է, փոխվել է ակցիայի պահանջը: Պահանջում ենք քրեական պատասխանատվության ենթարկել իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ռուբեն Հայրապետյանին /Նեմեց Ռուբո/:

«Երկիր».Ռուբեն Հայրապետյանն այս պահին նախագահի մոտ է

«Երկիր».Ռուբեն Հայրապետյանն այս պահին նախագահի մոտ է

04-07-2012

Yerkir.am-ի տեղեկություններով այս պահին ՀՖՖ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, "Հարսնաքար" ռեստորանի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանը գտնվում է նախագահականում` Սերժ Սարգսյանի հետ հանդիպման: Առիթը "Հարսնաքարի" միջադեպն է:

Մակեյանի կարծիքով, 81 երթուղայինի վարորդին ծեծելով՝ «մեր դեմ խաղ չկա» մեսիջն են ուղարկում
Խմբակցությունները «Հարսնաքարի» դեպքի առթիվ դիմել են ԱԺ՝ լսումներ անցկանելու

Խմբակցությունները «Հարսնաքարի» դեպքի առթիվ դիմել են ԱԺ՝ լսումներ անցկանելու

04-07-2012

«Ժառանգություն», ՀՅԴ և ՀԱԿ խմբակցությունները դիմել են «Հարսնաքարի» դեպքի կապակցությամբ ԱԺ լսումներ անցկացնելու համար: Այս մասին տեղեկացնում է «Առաջին լրատվականիը»՝ հղում անելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալիկ Արզումանյանին:

Ըստ աղբյուրի, հարցի վերաբերյալ արտահերթ նստաշրջան հրավիրելը Արզումանյանի հավաստմամբ, դեռ վաղ է, քանի որ դրա համար 44 ստորագրություն է անհրաժեշտ:

Ամառային զարմանք. Վրաստանում ձյուն է եկել

Ամառային զարմանք. Վրաստանում ձյուն է եկել

04-07-2012

Վրաստանի հյուսիսում` Ռուսաստանին սահմանակից Թուշեթի լեռնային տարածաշրջանում ձյուն է եկել։ Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Թուշեթիում օդի ջերմաստիճանը իջել է մինչեւ 1-2 աստիճան զրոյից բարձր ըստ Ցելսիուսի սանդղակի։ Ձյան ծածկույթի մակարդակը կազմում է 10 սանտիմետր,-նշում է աղբյուրը:

Օդերեւութաբանները կանխատեսում են առաջիկա երեք օրերին օդի ջերմաստիճանի նվազում նաեւ Վրաստանի արեւմուտքում եւ արեւելքում»։

Պատգամավորն՝ առանց ամրագոտու

Պատգամավորն՝ առանց ամրագոտու

04-07-2012

Այսօր Երեւանի Պռոշյան փողոցում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի ֆոտոխցիկը ֆիքսել է, թե ինչպես է Ազգային Ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը իր «Մերսեդես» մակնիշի 22 SS 211 համարանիշի ավտոմեքենան վարում առանց ամրագոտու:

Ուր են գնում ադրբեջանական բանակին տրամադրված գումարները

Ուր են գնում ադրբեջանական բանակին տրամադրված գումարները

04-07-2012

«Մի վախեցեք ռազմական ոլորտին հատկացված մեծ գումարներից: Մեր կառավարությունը նախապես «հոգացել» է, եւ այդ գումարների մոտ 50 տոկոսը ծախսվում է վերանորոգումների, պետքական եւ անպետք գնումների վրա: Դա, ի դեպ, կոռուպցիայի մեծ բույն է»,- այսպես արձագանքեց Ադրբեջանի «Հանրապետական այլընտրանքային շարժման» ղեկավար, ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը այն դիտարկումներին, որ վերջին շրջանում Ադրբեջանն էականորեն ավելացնում է իր ռազմական բյուջեն: Տեսակետները հնչեցին «Բարեփոխումների նախաձեռնությունը Կովկասի անվտանգության ինստիտուտներում» թեմայով Ստամբուլում կայացած քննարկումների ժամանակ:

Կանգառագոտիներում կտեղադրվեն էլեկտրոնային չվացուցակների համակարգեր

Կանգառագոտիներում կտեղադրվեն էլեկտրոնային չվացուցակների համակարգեր

03-07-2012

Մայրաքաղաքի կանգառագոտիներում կտեղադրվեն եվրոպական չափանիշներին համապատասխան էլեկտրոնային չվացուցակների համակարգեր, որոնք քաղաքացիներին հնարավորություն կտան տեղեկանալու սպասվող տրանսպորտային միջոցի ժամանման հերթականության և միջակայքերի մասին: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մագարյանը հանձնարարել է երթուղային նոր ցանցի կիրառմանը զուգահեռ ներկայացնել համակարգերի վերաբերյալ համապատասխան ծրագիր:

«Քաղաքացին չպետք է վախենա դատախազից, հասարակությունն էլ պետք է վստահի դատախազությանը». Տիգրան Սարգսյան

«Քաղաքացին չպետք է վախենա դատախազից, հասարակությունն էլ պետք է վստահի դատախազությանը». Տիգրան Սարգսյան

03-07-2012

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է ՀՀ դատախազության աշխատողի օրվան և դատախազության 94-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին: Մասնագիտական տոնի առթիվ դատախազության աշխատակիցները ծաղիկներ են դրել ՀՀ դատախազության հիմնադիրներից մեկի` Պետիկ Թորոսյանի հուշատախտակին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը:

ՀՀ կառավարության անունից շնորհավորելով դատախազության աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ` վարչապետ Սարգսյանը նշել է.

«Դատախազության գործունեությունը մշտապես գտնվել է մեր իշխանության և հասարակության ուշադրության կենտրոնում: Դրա պատճառն այն է, որ շատ հաճախ պետության և դատախազության առջև ծառացած խնդիրները նույնական են, ավելին՝ պետությունը հենց դատախազության գործունեության օգնությամբ է դիմակայում մի շարք կարևորագույն մարտահրավերների: Գաղտնիք չէ, որ այսօր մեր պետության առջև ծառացած կարևորագույն խնդիրներից մեկը կոռուպցիան է»:

Վահե Ավետյանի հուղարկավորության արարողություն

Վահե Ավետյանի հուղարկավորության արարողություն

02-07-2012

Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ռուբեն Հայրապետյանի (Նեմեց Ռուբո) ընտանիքին պատկանող Հարսնաքար համալիրում հունիսի 17-ին դաժան ծեծի ենթարկված և հունիսի 29-ին այդպես էլ գիտակցության չգալով մահացած բ/ծ մայոր Վահե Ավետյանի հուղարկավորությունը տեղի է ունենալու վաղը` ժ. 14:00, Դրոյի 83 հասցեից:

Քաղաքացիներին կոչ ենք անում վաղը ժ. 12:30 հավաքվել Զեյթունի շուկայի հարևանությամբ և երթով բարձրանալ Դրոյի 83:

Վահե Ավետյանի հոգեհանգիստը՝ հուլիսի 1-ին

Վահե Ավետյանի հոգեհանգիստը՝ հուլիսի 1-ին

01-07-2012

Հուլիսի 1-ին ժամը 17.00 Զեյթուն համայնքի Դրոյի փողոցի 80 տանը տեղի կունենա Վահե Ավետյանի հոգեհանգստի արարողությունը: Այս մասին տեղեկացնում է Facebook-ի «Մոմավառություն՝ ի հիշատակ Վահե Ավետյանի» էջը:

«Դաժան ծեծը, վրա հասած մահը հուսահատության ու անպաշտպանության մթնոլորտ են ստեղծել. «Ազատ դեմոկրատներ»

«Դաժան ծեծը, վրա հասած մահը հուսահատության ու անպաշտպանության մթնոլորտ են ստեղծել. «Ազատ դեմոկրատներ»

01-07-2012

Վահե Ավետյանի մահվան հետ կապված հայտարարություն է տարածել «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, որը ներկայացնում ենք ստորեւ:

«Հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի ենթարկված Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի ղեկավար, մայոր Վահե Ավետյանի մահը սոսկալի հարված էր բոլորիս համար: Այն մի ազդակ էր, որն եկավ ևս մեկ անգամ ապացուցելու, որ Հայաստանում պաշտպանված չէ ամենակարևորագույն իրավունքներից մեկը՝ մարդու կյանքի իրավունքը:

Նմանօրինակ դեպքերը ստվերում են ՀՀ Սահմանադրությունը, որտեղ մենք բոլորս Հայաստանի Հանրապետությունը հռչակել ենք որպես իրավական պետություն: ՀՀ քաղաքացու և զինված ուժերի սպայի նկատմամբ իրականացված դաժան ծեծն ու դրա հետևանքով վրա հասած մահը հուսահատության ու անպաշտպանության մթնոլորտ է ստեղծել ՀՀ քաղաքացիների շրջանում, էլ ավելի սրել անվստահությունը սեփական երկրում ապագա տեսնելու հեռանկարի նկատմամբ:

«Բռնությունը, զոռբայությունը, անպատժելիությունը խաթարում են իրավական պետության հիմքեր». ՀՅԴ հայտարարությունը

«Բռնությունը, զոռբայությունը, անպատժելիությունը խաթարում են իրավական պետության հիմքեր». ՀՅԴ հայտարարությունը

01-07-2012

Դատապարտելով Վահե Ավետյանին հետ կատարված դժբախտությունը, ՀՅԴ Երևանի մարզային ժողովը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ:

«Հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան և անմարդկային հաշվեհարդարի արդյունքում սպանված ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՕՌ բաժանմունքի պետ, մայոր Վահե Ավետյանի մահը գույժը ահազանգ և ապտակ է մեր ողջ հասարակությանը, Սահմանադրությամբ իրավական և ժողովրդավարական հռչակված Հայաստանի Հանրապետությանը:

Մեր հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում վավերական դարձած բռնությունը, զոռբայությունը, մարդու իրավունքների համատարած ոտնահարումները, անպատժելիությունը, ամենաթողությունն ու ցինիզմը խաթարում են իրավական պետության հիմքերը, հյուծում մեր հասարակությունը, նվաստացնում ՀՀ քաղաքացու արժանապատվությունը, հոռետեսության ու հուսալքության դատապարտված հայ մարդուն դրդում իր ապագան Հայաստանի սահմաններից դուրս փնտրել:

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ». վարչապետը՝ նախագահին

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ». վարչապետը՝ նախագահին

01-07-2012

Վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան տարեդարձի առթիվ, որը ներկայացնում ենք ստորեւ:

«Մեծարգո Նախագահ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 58-րդ տարեդարձի առթիվ։

Ձեր գլխավորությամբ մեր քաղաքական թիմը շարունակում է գործել հանուն երկրի զարգացման և ամրապնդման: Վստահ եմ՝ Ձեր իմաստնության, երկարատև քաղաքական փորձառության և մեր միասնական աշխատանքի շնորհիվ կկարողանանք հաղթահարել մեր երկրի առջև ծառացած բոլոր մարտահրավերներն ու հասնել մեր համազգային նպատակների իրականացմանը։