13 000 դոլլար կաշառք ոստիկաններին

13 000 դոլլար կաշառք ոստիկաններին

08-11-2011

Օրերս ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հայտարարություն էր ստացվել երկու քաղաքացիներից:

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող մի դատապարտյալի թմրանյութ փոխանցելու փաստի առնչությամբ ՔԿՀ-ում նրանց վերաբերյալ նյութեր էին նախապատրաստվել և ուղարկվել ոստիկանության Էրեբունու քննչական բաժին:

54 ավտոմեքենաներ խցանվել են Սիսիան-Երևան ավտոճանապարհին առատ ձյան պատճառով

54 ավտոմեքենաներ խցանվել են Սիսիան-Երևան ավտոճանապարհին առատ ձյան պատճառով

08-11-2011

Նոյեմբերի 6-ին, ժամը 20.42-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին` «Զանգեր» կոչվող հատվածում, առատ ձյան և ձնաբքի հետևանքով ավտոմեքենաներ են մնացել ճանապարհին և չեն կարողանում շարունակել ընթացքը. առաջացել է խցանում:

Այնուհետև պարզվել է, որ ավտոմեքենաները խցանվել են Սիսիան-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ի մոտակայքում:

«Արի ամուսնանանք» հաղորդաշարն` Աղբ եթերից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Արի ամուսնանանք» հաղորդաշարն` Աղբ եթերից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

06-11-2011

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության որոշմամբ «Աղբ եթերից» մրցանակաբաշխության չորրորդ հաղթող է ճանաչվել ATV հեռուստատեսությամբ ցուցադրվող «Արի ամուսնանանք» հաղորդաշարը` հայ մարդուն անգիտակցորեն ծաղրի առարկա դարձնելու և ռուսական համանուն հաղորդաշարը խայտառակ անճաշակ կրկնօրինակելու համար:

Նախագահի փեսան. պաշտոնից ազատվել է Միքայել Մինասյանը

Նախագահի փեսան. պաշտոնից ազատվել է Միքայել Մինասյանը

04-11-2011

Իր դիմումի համաձայն, նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով, աշխատանքից ազատվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Միքայել Մինասյանը:

Միքայել Մինասյանը Սերժ Սարգսյանի փեսան է:

Դաժանաբար հորն ու կնոջն սպանած անձը ձերբակալված է (տեսանյութ)

Դաժանաբար հորն ու կնոջն սպանած անձը ձերբակալված է (տեսանյութ)

04-11-2011

Ինչպես հաղորդում է News.am լրատվական կայքը `Լոռու մարզի Դարպաս գյուղում, նոյեմբերի 2-ի վաղ առավոտյան հարազատ հորն ու կնոջը դաժանորեն սպանած Մարտին Ալեքսանյանն արդեն կալանավորված է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Լոռիի մարզի քննչական բաժնի պետ Գագիկ Իսպիրյանը:

Շփման գծում ադրբեջանցի լեյտենանտ է սպանվել. Ադրբեջանի ՊՆ

Շփման գծում ադրբեջանցի լեյտենանտ է սպանվել. Ադրբեջանի ՊՆ

03-11-2011

«Հայերի կողմից զինադադարի խախտման հետևանքով զոհվել է ադրբեջանական բանակի սպա Ալիև Էմին Էլմարօղլուն»։ Այս մասին ԱՊԱ գործակալությանն ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության պետի տեղակալ, կապիտան Թեյմուր Աբդուլլաևը։

Աբդուլլաևը տեղեկացրել է, որ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 2-ին Խոջավանի շրջանում։ Հայկական դիրքերից արձակված գնդակից մահացու վիրավորում է ստացել 1986թ. ծնված լեյտենանտ Ալիև Էմին Էլմարօղլուն։

Զինվորը բողոքել է «Չենք լռելու»-ին (հեռախոսազրույցի ձայնագրություն)

Զինվորը բողոքել է «Չենք լռելու»-ին (հեռախոսազրույցի ձայնագրություն)

03-11-2011

«Ինչպես արդեն հաղորդվել էր, «Չենք լռելու»-ի և Պաշտպանության նախարարության պայմանավորվածության համաձայն, առավել աղաղակող դեպքերը բացահայտվելու են բացառապես հրապարակավ: Այսօրվա բացահայտումը հենց այդ շարքից է»,- հայտնում է «Չենք լռելու» նախաձեռնությունը:

Վանաձորում սողանքային երևույթներ են ակտիվացել

Վանաձորում սողանքային երևույթներ են ակտիվացել

02-11-2011

Նոյեմբերի 1­-ին, ժամը 12.52-­ին Լոռու մարզի Դարպաս գյուղի գյուղապետ Ս. Ավետյանից տեղեկություն է ստացվել, որ Վանաձորի Սարի Թաղ թաղամասից Դարպաս գյուղ տանող ավտոճանապարհի սկզբնամասում ակտիվացել են սողանքային երևույթներ:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար վարչության օպերատիվ խումբը:

Հրաժարական. Հովիկ Աբրահամյանը կղեկավարի ՀՀԿ շտաբը

Հրաժարական. Հովիկ Աբրահամյանը կղեկավարի ՀՀԿ շտաբը

02-11-2011

Հովիկ Աբրահամյանը կհրաժարվի ԱԺ նախագահի պաշտոնից եւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին կղեկավարի ՀՀԿ շտաբը: Այդ մասին տեղեկացրեց ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը` կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո:

Շարմազանովը նշեց, որ Հովիկ Աբրահամյանի թեկնածությունն առաջարկել է Սերժ Սարգսյանը, իսկ ԱԺ նախագահն ընդունել է այն:

Հովիկ Աբրահամյանն առաջարկել է հրաժարվել ներկայիս պաշտոնից`նախընտրական գործընթացների վրա լիովին կենտրոնանալու համար:

Չլռելու արժեքը. «Հայկական ժամանակ»-ի թողարկման պատասխանատուն՝ մամուլի վիճակի մասին (տեսանյութ)

Չլռելու արժեքը. «Հայկական ժամանակ»-ի թողարկման պատասխանատուն՝ մամուլի վիճակի մասին (տեսանյութ)

02-11-2011

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը ներկայացնում է «Չլռելու արժեքը» շարքի վերջին վիդեոզրույցը:

Շարքի շրջանակում արդեն ներկայացվել է այն վիճակը, որում հայտնվել են «Հրապարակ», «Ժողովուրդ» և «Չորրորդ ինքնիշխանություն» թերթերը` զրպարտության մասին հոդվածը ապաքրեականացնող օրենսդրական փոփոխություններից հետո:

Սեյրան Օհանյանի հարցազրույցը «Առավոտ» օրաթերթին

Սեյրան Օհանյանի հարցազրույցը «Առավոտ» օրաթերթին

02-11-2011

-Ձեր արձակուրդի ընթացքում մի շարք զարգացումներ եղան, որոնք տարբեր մեկնաբանություններ ստացան լրատվական դաշտում, արդեն խոսվում էր բանակի երկփեղկվածության և փոխնախարարներ Դավիթ Տոնոյանի ու Վլադիմիր Գասպարյանի հակադրության մասին: Իրականում ինչպիսի՞ն է այսօր վիճակը բանակի կառավարման օղակում:

Ոստիկանները պարզեցին` 10-ամյա աղջնակին վրաերթի են ենթարկել

Ոստիկանները պարզեցին` 10-ամյա աղջնակին վրաերթի են ենթարկել

02-11-2011

Հոկտեմբերի 31-ին, ժամը 17.15-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 10-ամյա մի աղջիկ:

Ալիկ Սարգսյանը`խորհրդական, Վլադիմիր Գասպարյանը` ոստիկանապետ. Հնարավոր են նոր փոփոխություններ

Ալիկ Սարգսյանը`խորհրդական, Վլադիմիր Գասպարյանը` ոստիկանապետ. Հնարավոր են նոր փոփոխություններ

02-11-2011

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ազատվել է աշխատանքից եւ նշանակվել նախագահի խորհրդական:

Մի այլ հրամանագրով, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի Վլադիմիր Գասպարյանը պաշտոնից ազատել եւ նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետ:

Ալիկ Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր հաստատեց իր պաշտոնանկության մասին լուրը

Ալիկ Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր հաստատեց իր պաշտոնանկության մասին լուրը

02-11-2011

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրուցում Ոստիկանապետը հայտնել է ,որ իրեն տեղյակ են պահել իր պաշտոնանկության մասին:

«Ինձ նոր են զանգահարել, գիտեմ որ այդ փոփոխությունը լինում ա», - ասաց Ալիկ Սարգսյանը՝ հավելելով, թե իր համար անսպասելի ոչինչ չկա․ - «Ի՞նչ է եղել։ Շատ նորմալ երեւույթ է։ Հավերժական ոչինչ չկա։ Ես շարունակելու եմ ծառայել երկրին, երկրի ղեկավարին, մեր ժողովրդին։ Իմ կյանքում ոչ մի բան չի փոխվելու»։

Մեդալ սիրված դերասանուհուն` նախագահից

Մեդալ սիրված դերասանուհուն` նախագահից

01-11-2011

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով հայ թատերական արվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, դերասանական բարձր վարպետության և մնայուն բեմական կերպարներ ստեղծելու համար դերասանուհի Սվետլանա Ռուբենի Գրիգորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

Չլռելու արժեքը. «Հրապարակ»-ի խմբագիրը ներկայացնում է մամուլի վիճակը (տեսանյութ)

Չլռելու արժեքը. «Հրապարակ»-ի խմբագիրը ներկայացնում է մամուլի վիճակը (տեսանյութ)

01-11-2011

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը սկսում է վիդեոզրույցների նոր շարք` «Չլռելու արժեքը» ընդհանուր խորագրով:

Շարքի շրջանակներում նախաձեռնությունը «Հայկական ժամանակ», «Ժողովուրդ», «Չորրորդ ինքնիշխանություն» և «Հրապարակ» թերթերի օրինակով ներկայացնելու է այն խայտառակ վիճակը, որում հայտնվել է մեր մամուլը զրպարտությունը ապաքրեականացնող օրենսդրական փոփոխություններից:

Թուրքիայում հետցնցումները շարունակվում են

Թուրքիայում հետցնցումները շարունակվում են

01-11-2011

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 23­-ին Թուրքիայի Վան քաղաքի մոտակայքում տեղի ունեցած 7.1 մագնիտուդով երկրաշարժի հետցնցումները դեռ շարունակվում են:

Հոկտեմբերի 30-­ի ժամը 08.15-­ի դրությամբ արձանագրվել է 3­-5 մագնիտուդով 870 հետցնցում:

«Չենք լռելու»-ն հորդորում է իր բոլոր համախոհներին մասնակցել Թռչկանի փրկության վաղվա մեծ ցույցին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

«Չենք լռելու»-ն հորդորում է իր բոլոր համախոհներին մասնակցել Թռչկանի փրկության վաղվա մեծ ցույցին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

31-10-2011

«Չենք լռելու»-ն հորդորում է իր բոլոր համախոհներին (Երևանից, թե մարզերից)` անպատճառ մասնակցել վաղը կայանալիք մեծ ցույցին` ընդդեմ Թռչկանի ջրվեժի կործանման:

Ցույցն իրականացնում է «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնությունը, որը միավորում է մի քանի տասնյակ կազմակերպություններ և նախաձեռնություններ:

Բացահայտում.Հորը կացնահարել և հրկիզել էր սեփական որդին

Բացահայտում.Հորը կացնահարել և հրկիզել էր սեփական որդին

30-10-2011

Ինչպես տեղեկացրել էինք` հոկտեմբերի 28-ին, ժամը 01.50-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «Հաղթանակ» կամրջի տակ ավտոմեքենա է այրվում:

Պաշտպանության նախարարը սպառնում է պատասխանատվության ենթարկել բանակը վարկաբեկողներին

Պաշտպանության նախարարը սպառնում է պատասխանատվության ենթարկել բանակը վարկաբեկողներին

30-10-2011

ՀՀ պաշտպանության նախարարությունում հոկտեմբերի 28-ին տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ, որի ընթացքում քննարկվել են Զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու մարտական պատրաստության վիճակը, ինչպես նաև հրետանու ուսումնանյութական բազայի կատարելագործման ուղիները: