ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ

26-11-2011

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ի ժամը 09.00-ի դրությամբ դժվարանցանելի են Տավուշի մարզի Բերդ - Ճամբարակ, Դիլիջան - Երևան, Բերդ-Իջևան, Դիլիջան-Վանաձոր, Կիրանց - Ոսկեպար ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են նաև Սյունիքի մարզի Սիսիան - Գորիս և Մեղրի - Կապան ավտոճանապարհները:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի 14-րդ հեռուստամարաթոնը կմեկնարկի այսօր

«Հայաստան» համահայկական հիմնադրամի 14-րդ հեռուստամարաթոնը կմեկնարկի այսօր

25-11-2011

«Հայաստան» համահայկական հիմնադրամի 14-րդ հեռուստամարաթոնը կմեկնարկի այսօր, նոյեմբերի 24-ին, երեկոյան 8-ին եւ կշարունակվի մինչեւ առավոտյան ժամը 8-ը: Այն կհեռարձակվի Լոս Անջելեսից եւ հնարավոր կլինի դիտել կաբելային, արբանյակային հեռուստատեսությամբ եւ ինտերնետային կապով: Հայաստանում հեռուստամարաթոնը կհեռարձակվի Հ1, Արմենիա, Շանթ եւ Երկիր Մեդիա հեռուստաալիքներով: Ցանկացողները հեռուստամարաթոնին առցանց կարող են հետեւել Հիմնադրամի http://www.armeniafund.org կայքի միջոցով:

Ճգնաժամային կառավարման կենտրոնը զգուշացնում է վարորդներին

Ճգնաժամային կառավարման կենտրոնը զգուշացնում է վարորդներին

25-11-2011

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնը տրանսպորտային միջոցների վարորդներին զգուշացնում է, որ մաշված և կապրոնե անվադողերով երթևեկումը հանրապետության ավտոճանապարհներին դառնում է խցանումների և վթարային իրավիճակների առաջացման պատճառ:

Երկու կողմից հարվածի է ենթարկվել ճանապարհային ոստիկանության մեքենան

Երկու կողմից հարվածի է ենթարկվել ճանապարհային ոստիկանության մեքենան

25-11-2011

Այսօր տեղի է ունեցել ուշագրավ ավտոճանապարհային պատահար:Ինչպես հաղորդում է «Հրապարակ» թերթը երկու կողմից հարվածի է ենթարկվել ճանապարհային ոստիկանության մեքենան: Բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան: Տեղում աշխատանքներ էին իրականացնում ԱՊՊԱ գործակալության աշխատակիցները եւ պետավտոտեսուչները: Խանջյան փողոցում, որտեղ տեղի էր ունեցել վթարը, երթեւեկությունը կաթվածահար էր եղել:

 

© Medialab.am

Լոռու մարզի դատախազը հանձնարարել է ստուգել հրապարակման մեջ տեղ գտած հանգամանքները

Լոռու մարզի դատախազը հանձնարարել է ստուգել հրապարակման մեջ տեղ գտած հանգամանքները

25-11-2011

2011թ. նոյեմբերի 19-ին «Հետք-օնլայն» ինտերնետային կայքում հրապարակվել է «Զանգվածային ծառահատումներ Օձուն-Արեւածագ ճանապարհին» վերտառությամբ հոդվածը եւ լուսանկարներ: Հոդվածում նշվում է Լոռու մարզի Օձուն-Արեւածագ ճանապարհահատվածում շուրջ 200 ծառերի ապօրինի հատման, այն կանխելու, արձանագրելու եւ բացահայտելու ուղղությամբ պատկան մարմինների կողմից միջոցներ չձեռնարկելու մասին:

Ավազակային հարձակում Քանաքեռավանում

Ավազակային հարձակում Քանաքեռավանում

25-11-2011

Նոյեմբերի 23-ին, ժամը 22.50-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Քանաքեռավան գյուղի բնակարաններից մեկում ավազակային հարձակում է կատարվել:

Ռաուլ դե Լուցենբերգերը հրաժեշտ տվեց Սերժ Սարգսյանին

Ռաուլ դե Լուցենբերգերը հրաժեշտ տվեց Սերժ Սարգսյանին

24-11-2011

Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերի հետ:

Կարմիր խաչի ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին

Կարմիր խաչի ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին

24-11-2011

Կարմիր խաչ միջազգային կոմիտեի ներկայացուցիչները նոյեմբերի 22-ին այցելել են Ադրբեջանում պահվող երեք հայ ռազմագերիներին եւ հինգ քաղաքացիական անձանց:

Փոքրիկ Հայաստանում կարելի է կարգուկանոն հաստատել կես տարվա ընթացքում.Լևոն Հայրապետյանի հարցազրույցը «Չենք լռելու»-ին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Փոքրիկ Հայաստանում կարելի է կարգուկանոն հաստատել կես տարվա ընթացքում.Լևոն Հայրապետյանի հարցազրույցը «Չենք լռելու»-ին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

24-11-2011

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը ներկայացնում է սփյուռքահայ հայտնի գործարար, բարերար Լևոն Հայրապետյանի հետ հարցազրույցը:

«Հարավկովկասյան երկաթուղիներում» շարունակում են կարծել, որ Երևանի կայարանը «գյուղական պեռոն» է (ՏԵՍԱՆՅՈւԹ)

«Հարավկովկասյան երկաթուղիներում» շարունակում են կարծել, որ Երևանի կայարանը «գյուղական պեռոն» է (ՏԵՍԱՆՅՈւԹ)

22-11-2011

«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն ի պատասխան «Չենք լռելու» երիտաարդական նախաձեռնության կողմից օրերս հրապարակած տեսանյութի (http://www.youtube.com/watch?v=3K6z4lZQbPY&feature=channel_video_title) այսօր հայտնել է, որ Երևանի կենտրոնական երկաթուղային կայարանն ամսվա կենտ օրերին աշխատում է մինչև 20:30՝ երեկոյան ժամերին չվերթների բացակայության պատճառով: Ամսվա զույգ օրերին կայարանն աշխատում է մինչև 23:00, քանի որ ժամը 22:35 Երևանից մեկնում է Երևան-Թբիլիսի գնացքը:

«ԷԿՈԼՈւՐ»ՀԿ և «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության համատեղ հայտարարությունը

«ԷԿՈԼՈւՐ»ՀԿ և «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության համատեղ հայտարարությունը

22-11-2011

«ԷկոԼուր» հասարակական կազմակերպությունը և «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը շարունակում են «Բնություն, թե փող» ահազանգերի շարքը, որի շրջանակներում իրականացվում է «Սևան, թե GeoProMining Gold» ցիկլը:

Ավազակային հարձակում Ողջաբերդում

Ավազակային հարձակում Ողջաբերդում

22-11-2011

Նոյեմբերի 21-ին, ժամը 03.40-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ողջաբերդ գյուղի տներից մեկում ավազակային հարձակում է կատարվել:

Համլետ Չոբանյանի «Մագաղաթ» ներկայացումը արժանացավ գլխավոր մրցանակին

Համլետ Չոբանյանի «Մագաղաթ» ներկայացումը արժանացավ գլխավոր մրցանակին

22-11-2011

Երեկ, նոյեմբերի 20-ին`Մոսկվայում կայացած «Սպիտակ դիմակ» մնջախաղի միջազգային փառատոնում Համլետ Չոբանյանի «Մագաղաթ» մնջախաղային ներկայացումը արժանացավ «Լավագույն ներկայացում» անվանակարգում առաջին մրցանակին:Այն գրավեց նաև երկրորդ հորիզոնականը «Լավագույն բեմական հանդերձանք» անվանակարգում:

Ազգային ժողովի նախագահը վերահաստատեց իր հրաժարականը

Ազգային ժողովի նախագահը վերահաստատեց իր հրաժարականը

22-11-2011

Հովիկ Աբրահամյանը այսօր վերահաստատել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահի պաշտոնից հրաժարականի մասին իր դիմումը, որը ներկայացրել էր նոյեմբերի 14-ին` խորհրդարանի նիստում: Այդ մասին հայտնում է Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունը։

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարի մեկնաբանությունը` 2 հայ զինվորների զոհվելու կապակցությամբ

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարի մեկնաբանությունը` 2 հայ զինվորների զոհվելու կապակցությամբ

22-11-2011

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի մեկնաբանությունը նոյեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարների կողմից երկու հայ զինվորների զոհվելու կապակցությամբ

Րաֆֆի Հովհաննիսյանի նամակը` Սերժ Սարգսյանին

Րաֆֆի Հովհաննիսյանի նամակը` Սերժ Սարգսյանին

22-11-2011

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր պաշտոնական նամակ է հղել ՀՀ եւ ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանին: Ուղերձում մասնավորապես ասվում է.

15 տարի ազատազրկում Սերոբ Տեր-Պողոսյանին

15 տարի ազատազրկում Սերոբ Տեր-Պողոսյանին

18-11-2011

Քիչ առաջ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է Ախթալայի «Մեթըլ Փրինս» կորպորացիայի սեփականատեր, մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանի դատավճիռը:

Ինչպես հաղորդում է Hetq.am էլեկտրոնային պաբերականը, դատարանը Սերոբ Տեր-Պողոսյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման` կիրառելով առավելագույն պատիժը:

Շփման գծի դիտարկումն անցել է առանց միջադեպի

Շփման գծի դիտարկումն անցել է առանց միջադեպի

18-11-2011

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի այսօր պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրի ուղղությամբ:

«Շարիկ գլորելու» մասին նախարարը չցանկացավ խոսել

«Շարիկ գլորելու» մասին նախարարը չցանկացավ խոսել

18-11-2011

Կառավարության նիստից հետո լրագրողները էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանից հարցրին, թե ինչու էր երեկ ԱԺ-ում «շարիկ գլորում»։

«Մենք պատրաստ ենք օգնել Հայաստանին տնտեսական առաջընթացի ապահովման համար».Քեթրին Էշթոն

«Մենք պատրաստ ենք օգնել Հայաստանին տնտեսական առաջընթացի ապահովման համար».Քեթրին Էշթոն

18-11-2011

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին: «Վերջին շրջանում մեր հարաբերությունները Եվրոպական միության հետ մտել են զարգացման նոր փուլ: Դրա արդյունքում էլ մենք նոր թափ ենք հաղորդել մեր կողմից իրականացվող բարեփոխումներին»,- ասել է վարչապետը՝ ողջունելով հյուրին կառավարությունում: