Սեյրան Օհանյանը մեկնել է Ալմաթի

Սեյրան Օհանյանը մեկնել է Ալմաթի

17-11-2011

Նոյեմբերի 17-ին Ղազախստանի մայրաքաղաք Ալմաթիում կայանալիք ԱՊՀ-ի պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով այսօր Ալմաթի է մեկնել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:

6-ամյա տղան վրաերթի հետևանքով մահացել է

6-ամյա տղան վրաերթի հետևանքով մահացել է

17-11-2011

Նոյեմբերի 15-ին ժամը 08.45-ի սահմաններում, Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղի գյուղամիջյան ճանապարհին, «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան, վարորդի և ևս երկու անձանց կողմից հրելուց հետո ճանապարհի վայրէջքային հատվածում շարժվել է, նրանք փորձել են նստել մեքենան` կանգնեցնելու համար, սակայն ճանապարհի բանուկ մասում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ, 6-ամյա Սպարտակ Թուխիկյանին, որը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է: Կատարվում է քննություն:

Սյունիքի մարզպետը պետք է հրաժարական տա. Արամ Գ.Սարգսյան

Սյունիքի մարզպետը պետք է հրաժարական տա. Արամ Գ.Սարգսյան

17-11-2011

ՀԴԿ նախագահ Արամ Գ. Սարգսյանը կարծում է, որ օրերս կին գործարարի հետ տեղի ունեցած աղմկոտ դեպքից հետո Սյունիքի մարզպետը պետք է հրաժարական տա։

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է

17-11-2011

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 16-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:

Հայկական եկեղեցին նորոգելով՝ մեր խիղճը նորոգեցինք. Դիարբեքիրի քաղաքապետ

Հայկական եկեղեցին նորոգելով՝ մեր խիղճը նորոգեցինք. Դիարբեքիրի քաղաքապետ

15-11-2011

Դիարբեքիրում «Հրանտ Դինքի միջազգային հիմանդրամի», Դիարբեքիրի քաղաքապետարանի, Դիարբեքիրի առեւտրաարդյունաբերական պալատի եւ Քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի կողմից կազմակերպվել է «Դիարբեքիրը եւ շրջակայքի հասարակական ու տնտեսական պատմությունը» կոնֆերանսը։

«Հայլուրը»` «Աղբ եթերից» մրցանակաբաշխության հինգերորդ հաղթող

«Հայլուրը»` «Աղբ եթերից» մրցանակաբաշխության հինգերորդ հաղթող

15-11-2011

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության որոշմամբ «Աղբ եթերից» մրցանակաբաշխության հինգերորդ հաղթող է ճանաչվել Հանրային հեռուստատեսության «Առաջին լրատվական» («Հայլուր») հաղորդաշարը` քաղաքացիների կողմից վճարած հարկերի հաշվին աշխատելով հանդերձ, անաչառ ինֆորմացիա ապահովելու փոխարեն, տարիներ շարունակ իշխանությունների գովքը կատարելու և հասարակության լայն խավերին ակնհայտ կողմնակալ ինֆորմացիա հրամցնելու համար:

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը ծեծել է գործարար Սիլվա Համբարձումյանին (տեսանյութ)

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը ծեծել է գործարար Սիլվա Համբարձումյանին (տեսանյութ)

15-11-2011

Այսօր 17-30-ի սահմաններում «Մարիոթ» հյուրանոցում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը՝ «Լիսկա», ծեծի է ենթարկել գործարար Սիլվա Համբարձումյանին, տեղեկացնում է aravot.am-ը : Հիշեցնենք, որ օրերս մամուլի ասուլիսում գործարարը մեղադրանքներ էր հնչեցրել նրա եւ ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի հասցեին՝ ովքեր հավակնություններ էին դրսեւորել Սիլվա Համբարձումյանին պատկանող «Լիճքվազ-Թեյի» ոսկու հանքի նկատմամբ: Ի վերջո, գործարարի պնդմամբ՝ անօրինական գործողություններով հանքը խլել են իր ձեռքից: Սյունիքի մարզպետին Սիլվա Համբարձումյանը մեղադրել էր նաեւ միլիոնավոր սարքավորումներ «գողանալու» մեջ:

ՀՀ ԱԻՆ նախազգուշացումը սպասվող տեղումների և օդի ջերմաստիճանի կտրուկ նվազման վերաբերյալ

ՀՀ ԱԻՆ նախազգուշացումը սպասվող տեղումների և օդի ջերմաստիճանի կտրուկ նվազման վերաբերյալ

11-11-2011

Ըստ ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության կանխատեսումների նոյեմբերի 11-ին ուշ երեկոյան հանրապետության տարածքը կգտնվի հյուսիս-արևմտյան ցուրտ օդային հոսանքների ազդեցության ներքո:

Նոյեմբերի 11-ին ուշ երեկոյան և 12-ին ողջ տարածքում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում ձյուն: Առանձին վայրերում կդիտվի քամու ուժգնացում 18-23մ/վրկ արագությամբ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուք, ճանապարհներին՝ մերկասառույց, տեսանելիության վատացում և դժվարանցանելիություն:

Մորը խեղդամահ էր արել որդին

Մորը խեղդամահ էր արել որդին

11-11-2011

Նոյեմբերի 5-ի առավոտյան ՌԴ քաղաքացի, 53-ամյա Էդուարդ Ռամազյանից ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ էր ստացվել, որ մայրը` ՌԴ քաղաքացի, 79-ամյա Ռաիսա Պոստոգովան, իրենց բնակարանում մահացել է:

Արտաքին զննությամբ՝ դիակի դեմքին քերծվածքներ և կապտուկներ էին հայտնաբերվել:

Ավազակային հարձակում տարադրամի փոխանակման կետում

Ավազակային հարձակում տարադրամի փոխանակման կետում

11-11-2011

Նոյեմբերի 9-ի երեկոյան ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Խանջյան փողոցում գործող տարադրամի փոխանակման կետում ավազակային հարձակում է կատարվել:

Կարգապահական տույժ մաշված և քրքրված դրոշի համար

Կարգապահական տույժ մաշված և քրքրված դրոշի համար

10-11-2011

ՀՀ ոստիկանության շտաբի կողմից կատարված ծառայողական քննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Մեծամորի բաժնի մասնաշենքի վրա տեղադրված ՀՀ պետական դրոշը գտնվել է գունաթափված, մաշված և քրքրված վիճակում, ինչը ժամանակին չի նկատվել բաժնի պետի կողմից, իսկ դրոշը փոխարինվել է նորով լրատվամիջոցներում հրապարակում հայտնվելուց հետո միայն:

Նոր երկրաշարժի հետևանքով Վանում 18 շենք է փլուզվել. CNN

Նոր երկրաշարժի հետևանքով Վանում 18 շենք է փլուզվել. CNN

10-11-2011

ԱԻՆ լրատվական ծառայությունը, Եվրոպական-Միջերկրական սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տեղեկացմամբ հայտնում է, որ Վան քաղաքի մոտակայքում՝ 2 կմ խորության տակ, կրկին տեղի է ունեցել 4.4 մագնիտուդով երկրաշարժ։

Ավելի վաղ՝ նոյեմբերի 9-ին, ժամը 23.23-ի սահմաններում, Թուրքիայի Վան քաղաքից 10 կմ դեպի հարավ-արևմուտք տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 7-8 բալ:

Նոր երկրաշարժ Թուրքիայում

Նոր երկրաշարժ Թուրքիայում

10-11-2011

Նոյեմբերի 9-ին, ժամը 23.23-ին Թուրքիայի Վան քաղաքից 15 կմ դեպի հարավ-արևմուտք տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 7-8 բալ:

Երկրաշարժը թույլ զգացվել է նաև Հայաստանի Հանրապետության արևմտյան հատվածում:

Իրանի նախագահը կայցելի Հայաստան

Իրանի նախագահը կայցելի Հայաստան

09-11-2011

Այսօր` նոյեմբերի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է աշխատանքային այցով Երեւան ժամանած իր իրանցի գործընկեր Ալի Աքբար Սալեհիին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից, զրույցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի,արտգործնախարարներ Նալբանդյանն ու Սալեհին անդրադարձել են այս տարվա վերջին նախատեսված Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի Հայաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքներին:

Ճապոնական կինոն 4 օրով հյուրընկալվում է Հայաստանում

Ճապոնական կինոն 4 օրով հյուրընկալվում է Հայաստանում

09-11-2011

Կինոյի սիրահարները 4 օր շարունակ հնարավորություն կունենան վայելելու ճապոնական բարձրարժեք ֆիլմեր: Հայաստանում ճապոնիայի դեսպանատան և «Հիկարի » գիտամշակութային կենտրոնի նախաձեռնությամբ Մոսկվա կինոթատրոնում նոյեմբերի 8-10-ը ճապոնական կինոարվեստի այսօրվա միտումները ներկայացնող 5 ֆիլմ կցուցադրվի: Նոյեմբերի 10-12-ը նույն ֆիլմերը դիտելու հնարավորություն կունենան Գյումրիի կինոսերները: Կազմակերպիչները վստահ են` ճապոնական առաջին մեծածավալ փառատոնը հնարավորություն կտա ամրապնդելու հայ ճապոնական մշակութային կապերը և հայկական կինոյի համար ճանապարհ կբացի դեպի Ծագող արևի երկիր: Բոլոր ֆիլմերի համար մուտքն ազատ է, թարգմանությունը ռուսերեն ենթագրերով է:

Տիգրան Սարգսյանը Բրյուսելում մասնակցում է ԵԺԿ-ի համաժողովներին

Տիգրան Սարգսյանը Բրյուսելում մասնակցում է ԵԺԿ-ի համաժողովներին

09-11-2011

Երեկ մեկնարկել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի երկօրյա աշխատանքային այցը Բրյուսել:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` այցի առաջին օրը Տիգրան Սարգսյանը ներկա է գտնվել Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) կազմակերպած «Ապահովելով եվրոյի ապագան առավել խորը տնտեսական ինտեգրման միջոցով» խորագիրը կրող համաժողովին, որին մասնակցել են Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրեդ Մարթենսը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, տնտեսագետներ եւ այլոք:

Ջերմաստիճանը կնվազի 4 աստիճանով. Երեւանում արեւային եղանակ է, հնարավոր է քամի

Ջերմաստիճանը կնվազի 4 աստիճանով. Երեւանում արեւային եղանակ է, հնարավոր է քամի

09-11-2011

Հայաստանում այսօր` նոյեմբերի 8-ին, օդի ջերմաստիճանը կնվազի 4 աստիճանով:

Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի բարձր ճնշման դաշտով: Նոյեմբերի 8-ին ամենուրեք կհաստատվի առանց տեղումների եղանակը: Ճանապարհների առանձին հատվածներում հնարավոր է մերկասառույց, լեռներում, լեռնանցքներում` բուք:

«Չենք լռելու».ռազմական ոստիկանության պետը ստում է,ահազանգած զինվորին ճնշում են

«Չենք լռելու».ռազմական ոստիկանության պետը ստում է,ահազանգած զինվորին ճնշում են

08-11-2011

«Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Վլադիմիր Գասպարյանի` ոստիկանապետ նշանակվելուց հետո «Չենք լռելու»-ի և պաշտպանության նախարարության` բանակում առկա արատավոր երևույթների վերացմանն ուղղված համագործակցությունը լուրջ վտանգի առջև է կանգնել»,- ահազանգում է երիտասարդական նախաձեռնությունը:

13 000 դոլլար կաշառք ոստիկաններին

13 000 դոլլար կաշառք ոստիկաններին

08-11-2011

Օրերս ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հայտարարություն էր ստացվել երկու քաղաքացիներից:

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող մի դատապարտյալի թմրանյութ փոխանցելու փաստի առնչությամբ ՔԿՀ-ում նրանց վերաբերյալ նյութեր էին նախապատրաստվել և ուղարկվել ոստիկանության Էրեբունու քննչական բաժին:

54 ավտոմեքենաներ խցանվել են Սիսիան-Երևան ավտոճանապարհին առատ ձյան պատճառով

54 ավտոմեքենաներ խցանվել են Սիսիան-Երևան ավտոճանապարհին առատ ձյան պատճառով

08-11-2011

Նոյեմբերի 6-ին, ժամը 20.42-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին` «Զանգեր» կոչվող հատվածում, առատ ձյան և ձնաբքի հետևանքով ավտոմեքենաներ են մնացել ճանապարհին և չեն կարողանում շարունակել ընթացքը. առաջացել է խցանում:

Այնուհետև պարզվել է, որ ավտոմեքենաները խցանվել են Սիսիան-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ի մոտակայքում: