«Հացը լեռներում»

«Հացը լեռներում»

12-06-2012

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ ամեն տարի հունիսի 12-ին կազմակերպում է «Հացը լեռներում» տոնածիսկան կերակրատեսակների ցուցադրություն-փառատոնը: Փառատոնի անվանումը և խորհրդանիշը կազմակերպիչներն ընտրել են անվանի նկարիչ Գրիգոր Խանջյանի համանուն կտավի հիման վրա: Փառատոնի ժամանակ հայոց ազգային տոները և տոնածիսական խոհանոցը ներկայացվում են առանձին տաղավարներով:Փառատոնին ներկայացվելու են 13 տոների ծիսական-ավանդական կերակրատեսակները. Փառատոնին մասնակցելու են նաև հունական և ասորական համայնքները: Փառատոնի ժամանակ լինելու են հայկական ազգագրական պարեր, Բարեկենդանի թատերականացված ներկայացումը, բրուտագործ, որը հենց տեղում կավե տարբեր պարագաներ կպատրաստի: Փառատոնը մեկնարկելու են հունիսի 12 –ին, երեկոյան ժամը 17,00 –ից Էրբունի թանգարանի հրապարակում:

Իրավունք. Պացիենտը զրկված է առանց ցավի ապրելու իրավունքից

Իրավունք. Պացիենտը զրկված է առանց ցավի ապրելու իրավունքից

12-06-2012

2012 թ. հունիսի 11-ին պացիենտի իրավունքի պաշտպանության համար Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ է դիմել մի քաղաքացի: Քաղաքացու մայրը, ով տառապում է քաղցկեղով, ցավամոքիչ դեղահաբերի՝ մասնավորապես մեթադոնի, խիստ կարիք ունի, սակայն Վանաձորի թիվ 1 հիվանդանոցը այն չի տրամադրում:Այս մասին տեղեկացնում է ՀՔԱՎ-ի հաղորդագրությունը:

Ըստ Հաղորդագրության, քաղաքացու մայրը արդեն 2 ամիս ընդգրկված է պալիատիվ բուժօգնության պիլոտային ծրագրում, որն իրականացվում է Վանաձորի թիվ 1 հիվանդանոցում: Ծրագրի շրջանակներում պացիենտը անվճար ստացել է անհրաժեշտ դեղորայքը, սակայն երբ պացիենտի հիվանդությունը սրվել է և բժշկի կողմից նշանակվել է հոգեմետ նյութ պարունակող դեղամիջոց, մասնավորապես՝ դեղահաբերով մեթադոն, վերջինս նրան չի տրամադրվել: Վերոնշյալ մեթադոնը պացիենտին նշանակված է արդեն մեկ շաբաթ, ներկա պահին նա ստանում է Տրամադոլ, որը ըստ քաղաքացու, իր մոր ցավերը չի մեղմացնում, իսկ ներարկային միջոցով դեղորայքի ընդունումը հակացուցված է:

Բնապահպանական պետական տեսչության կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումներ

Բնապահպանական պետական տեսչության կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումներ

12-06-2012

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությանկողմից 04.06-08.06.2012թթ ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության և եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 490.0 հազ.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 9 որոշում և հաշվարկվել 289.5հզ.դր.գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս:

50 միլիոն դրամով տուգանվեց Սամվել Ալեքսանյանի «Նատալի Ֆարմ» ընկերությանը

50 միլիոն դրամով տուգանվեց Սամվել Ալեքսանյանի «Նատալի Ֆարմ» ընկերությանը

12-06-2012

Այսօր` հունիսի 11-ին, ՏՄՊՊՀ-ի նիստում ամփոփեցին դեղերի գծով պետական գնումների ոլորտում իրականացված վարչական վարույթի արդյունքները. Դեղերի ներկրմամբ և իրացմամբ զբաղվող խոշորագույն ընկերությունը`«Նատալի ֆարմը» տուգանվեց 50 միլիոն դրամի չափով :

«Հայֆիլմ»-ի ստուդիան կիսաքանդ շենքում է

«Հայֆիլմ»-ի ստուդիան կիսաքանդ շենքում է

12-06-2012

Տերյան փողոցում է գտնվում «Հայֆիլմ»-ին կից երիտասարդ կինոդերասանների ստուդիան, որտեղ այս պահին ուսանում են 25 ուսանողներ:

Ստուդիա տանող ճանապարհն անցնում է աղբանոցի կողքող, իսկ ցուցանակն ամրացված է արդեն աղբանոցի վերածված վայրում: Անշուք մուտքից աստիճանները տանում են կիսաքանդ շենքի 2-րդ հարկ, որտեղ ստուդիային է հատկացված միայն մեկ սենյակ, որը ծառայում է եւ´ որպես դահլիճ, եւ´ որպես լսարան, եւ´ որպես հանդերձարան: Շենքում այսքան տարի վերանորոգում չի եղել, իսկ պատերը տարիների ընթացքում ճաքեր են տվել: Հատակը ճռճռում է, բեմը՝ նույնպես:

Ստուդիայի գեղարվեստական ղեկավար Հենրիկ Մարգարյանն ասում է, որ սուդիան պետության կողմից ոչ մի ֆինանսավորում չի ստանում. «Ի՞նչ պետություն: Էդ պետության նստավայրը ես տեսա, որ կառուցեցին մեկ ամսում, Եվրոպան կնախանձի երեւի: Խոսքն ԱԺ-ի դահլիճի մասին է: Իրենք փողից խեղդվում են, բայց ափսոսում են այդ փողն ուղղել կինոյի զարգացման համար»:Կարդալ ավելին

1960-ականների հայկական և թուրքական կինեմատոգրաֆը. կոնֆերանս և ֆիլմերի ցուցադրություններ

1960-ականների հայկական և թուրքական կինեմատոգրաֆը. կոնֆերանս և ֆիլմերի ցուցադրություններ

12-06-2012

Արվեստի քննադատների ազգային ասոցիացիան, (AICA-Հայաստան) Anadolu Kültür-ի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի, Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի և tranzit.at-ի հետ համատեղ ներկայացնում են «Քաղցր վարանմունք՝ Քաղցր վաթսունականներ» նախագծիը, որի շրջանակներում հունիսի 11-13-ը կազմակերպում է հայկական և թուրքական մի շարք ֆիլմերի ցուցադրություններ և կինոքննադատների ու մշակութաբանների կոնֆերանս՝ Երևանի «Նաիրի» կինոթատրոնում (կից տեսե՛ք ծրագիրը):

Հայաստանի եւ Չինաստանի գլխավոր դատախազները ստորագրեցին համագործակցության ծրագիր

Հայաստանի եւ Չինաստանի գլխավոր դատախազները ստորագրեցին համագործակցության ծրագիր

11-06-2012

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ ՉԺՀ գլխավոր դատախազ Ցաո Ձյանմինը հունիսի 11-ին՝ Երեւանում, ստորագրեցին «2012-2013թթ. ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության և ՉԺՀ գլխավոր դատախազության միջև համագործակցության» ծրագիր:

Ոստիկանության հայտարարությունը ավտոմեքենաների տեխնիկական վիճակի և արտաքին տեսքի վերաբերյալ

Ոստիկանության հայտարարությունը ավտոմեքենաների տեխնիկական վիճակի և արտաքին տեսքի վերաբերյալ

10-06-2012

Տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակը և արտաքին տեսքը երթևեկության կազմակերպման և կուլտուրայի կարևոր բաղադրիչներն են: Ցավոք, այս իրողությունը, որ նաև օրենսդրության պահանջ է, երբեմն չի ընկալվում որոշ վարորդների կողմից:

Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսությունը զգալիորեն տուժեց կարկուտից (ֆոտոշարք)
Վահագն Խաչատրյան. Սամվել Ալեքսանյանն այցելել է ոչ թե ՀԱԿ գրասենյակ, այլ ՀՀՇ (Տեսանյութ)
Հովհաննես Իգիթյան. «Բանակում մթնոլորտն անբարոյական է, կոռուպցիան ուտում է բանակը՝ ներսից»
ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան հայտարարում է ընդունելություն

ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան հայտարարում է ընդունելություն

10-06-2012

ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան կրթական ու գիտական պետական բարձրագույն ուսումնական հաստատություն է, որը հիմնադրվել է 1992 թ.: Ակադեմիայում աշխատանքներ են իրականացվում հետևյալ ուղղություններով`

Վարչապետի նոր մամլո քարտուղարը

Վարչապետի նոր մամլո քարտուղարը

09-06-2012

Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական հաղորդագրությունը, վարչապետը նոր մամուլի քարտուղար ունի:

«Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները ժամանակավորապես դրվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական Հարություն Բերբերյանի վրա»,-նշված է հաղորդագրության մեջ:

Արամուս. ԲՀԿ-ի վրա ճնշումնե՞ր են սկսվում

Արամուս. ԲՀԿ-ի վրա ճնշումնե՞ր են սկսվում

09-06-2012

Կոտայքի մարզի Արամուս հանայնքի ԲՀԿ-ական համայնքապետ Հրայր Նիկողոսյանը եւ համայնքապետարանի աշխատակիցները «կալանքի տակ են» հենց գյուղապետարանի շենքում:

«Մեզ համար անհասկանալի գործողություններ են իրականացվում, քանի որ փորձում ենք պարզաբանել, թե ի՞նչ է տեղի ունենում եւ ոստիկաններն անբարյացակամորեն մեզ թույլ չտվեցին ծանոթանալ իրավիճակին, նույնիսկ չթողեցին մուտք գործել շենքի տարածք՝ պատճառաբանելով, որ քննչական մարմիններն ինչ-որ գործողություններ են իրականացնում. ստուգումներ, թե՝ ի՞նչ,- ասաց ԲՀԿ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տիգրան Ուրիխանյանը:

Լոռու մարզի բնապահպանական խնդիրների լուսաբանում. դասընթաց

Լոռու մարզի բնապահպանական խնդիրների լուսաբանում. դասընթաց

09-06-2012

2012 թ. հունիսի 29-ից հուլիսի 2-ը Լոռու մարզում Հանրային լրագրության ակումբի նախաձեռնությամբ կկայանա Լոռու մարզի բնապահպանական խնդիրների լուսաբանման թեմայով հանրային թղթակցության դասընթաց-ճամբար:

Դասընթացը նախատեսված է Լոռու մարզի հանրային/քաղաքացիական թղթակիցների, բլոգերների, լրագրողների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար:

Դասընթացի շրջանակներում սոցիալական մեդիայի, համացանցային անվտանգության եւ բնապահպանական խնդիրների լուսաբանման վերաբերյալ վարպետության դասեր եւ հանդիպումներ կանցկացնեն հայաստանյան մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ: Պրակտիկ աշխատանքների միջոցով մասնակիցները կլուսաբանեն բնապահպանական խնդիրներ եւ կմասնակցեն բնապահպանական խնդիրների քննարկմանը նվիրված հանդիպմանը: Դասընթացի ժամանակ պատրաստված լավագույն երկու նյութերը կարժանանան խրախուսական մրցանակների:

Այս միջոցառումը Լոռու մարզի երիտասարդներին հնարավորություն կընձեռի լրագրողական ու թղթակցական նոր գիտելիքներ ստանալ, հմտանալ բնապահպանական խնդիրների լուսաբանման ոլորտում, համագործակցության կամուրջներ ստեղծել`համապատասխան մասնագետների օգնությամբ:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը ս.թ.-ի հունիսի 15-ն է:

Հայկական եւ եվրոպական նորաձեւության ցուցադրություն Բուխարեստում

Հայկական եւ եվրոպական նորաձեւության ցուցադրություն Բուխարեստում

09-06-2012

Հունիսի 7-ին Ռումինիայի նորակառույց Ազգային գրադարանի ընդարձակ սրահում բացվեց «Նորաձեւության ճանապարհ. երկխոսություն սահմանների միջով» եվրոպական շրջիկ ցուցահանդեսը, ուր ներկայացված էր հնգական հայ ու եվրոպացի երիտասարդ նկարիչ-մոդելավորողների համատեղ հավաքածուն:

Ցուցահանդեսի բացումը կատարեցին Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, Ռումինական մշակույթի ինստիտուտի փոխնախագահ Տանիա Ռադուն, Բրիտանական Խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Նշելով, որ «Նորաձեւության ճանապարհ. Երկխոսություն սահմանների միջով» եվրոպական շրջիկ ցուցահանդեսը միանգամայն ճիշտ տեղից է մեկնարկել, քանի որ Ռումինիան եւ՛ աշխարհագրորեն, եւ՛ պատմականորեն Եվրոպայի հարավ-արեւելյան դարպասն է եւ մեզ` հայերիս, համար եվրոպական տարածքի վրա թերեւս ամենամոտը, բացման իր խոսքում դեսպան Գասպարյանը հավելեց. «Հայ-ռումինական ընդհանուր արժեքները բացում են դռները եւ մտքերը: Այցելեք Սուչավայի հայկական վանքեր եւ եկեղեցիներ, մտեք Բուխարեստի Հայոց թանգարան, գնացեք հիանալու Գեռլայի եւ Դումբրավենի հայկական շքեղ տաճարներով եւ շինություններով, Տրանսիլվանիայի Հայոց թանգարանով, եւ կհամոզվեք, թե ինչպես են միաձուլվել հայկականն ու ռումինականը, այդ ձուլումից ինչ արժեք է ստացվել: Լսեք ջազային դաշնակահար Հարրի Դավիդյանի իմպրովիզացիաները, ուր խառնված են հայկական ու ռումինական մեղեդիները, կարդացեք 20-րդ դարի վայրիվերումների մասին պատմող Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյանը» վեպը, ուր մեր ժողովուրդները կիսել են դառնություններն ու ուրախությունները: Դուք կրկին կհամոզվեք, թե ինչ զորավոր ուժ ունի խոսքը, արվեստը եւ մշակույթը: Կարծում եմ, այս մասին մենք անընդհատ պետք է պատմենք երիտասարդ սերունդներին, հրավիրենք նրանց շփվելու եւ մտերմանալու այդ արժեքների հետ, ճանաչելու մեր համատեղ անցյալն ու ժառանգությունը` միասին առաջ շարժվելու, եվրոպական մեր ընդհանուր տունը միասին կառուցելու համար»:

«Անցանկալի, բայցեւ ցանկացած պատերազմում մենք կլինենք առաջին գծում». Րաֆֆի Հովհաննիսյանը համախմբման կոչ է անում

«Անցանկալի, բայցեւ ցանկացած պատերազմում մենք կլինենք առաջին գծում». Րաֆֆի Հովհաննիսյանը համախմբման կոչ է անում

08-06-2012

Վերջին օրերին սահմանում գրանցվող միջադեպերի եւ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է արել «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

«Դարձյալ զոհ են գնացել մե՛ր զինվորները: Նախատինք առաջին հերթին մե՛զ: Ցավակցում ենք ընկած տղաների ընտանիքներին, համակ ժողովրդին:

Միեւնույնն է` հայրենի պետության սահմանները պաշտպանելիս, կամ էլ խաղաղ պայմաններում ծառայելիս, թեկուզեւ մեկ նահատակ տալու հայ ժողովուրդը իրավունք կամ տեղ էլ չունի:

«Այլեւս երբեքը» սոսկ պատմական կարգախոս չի: Այն իրական կիրառում պիտի ունենա արդի մեր պետական կյանքում:

Ամեն մի որդեկորույս ընտանիքի առաջ պատասխան պիտի տանք մենք բոլորս, իսկ առաջին հերթին` հանրապետության գործող նախագահը, նախարարը, հրամանատարը:

Ցավոք սրտի եւ մեղմ ասած, իրենց գիտությամբ են մեր հպարտության աղբյուր հանդիսացող զինծառայողների զգալի մասը վերջերս եւ հերթական անգամ ուղղորդվել երկրի օրենքը` սահմանն ու սահմանադրությունն ընտրակեղծելու:

Հազար ամոթ:

Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը հրաժարվում է թե ջրից, թե հացից

Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը հրաժարվում է թե ջրից, թե հացից

08-06-2012

Վճռաբեկ դատարանում այսօր վճռվում է իմ ճակատագիրը

Անազատության մեջ անցկացրած 16 տարիներին, մեկ օր անգամ չեմ դադարել պայքարել, որպեսզի արդարությունն ի վերջո, վերականգնվի, որպեսզի ապացուցեմ, որ այս տարիներին չեմ դադարել հասարակության լիարժեք անդամ լինել: Օգտագործել եմ բոլոր հնարավոր միջոցները. առաջինն էի ցմահ դատապարտյալներից, ով նախաձեռնեց վիճարկել ՀՀ նախագահ Ռ.Քոչարյանի 2003 թ-ի օգոստոսի 1-ի հրամանագիրը, որով մահապատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկման: Վերջերս, ամիսներ ձգձգված դատավարությունից հետո, առաջին ատյանի դատարանը մերժեց բավարարել իմ փաստաբանների ներկայացրած օրինական խնդրանքը` վախենալով ընդունել, որ, իրոք, նախագահ Քոչարյանը խախտել է Սահմանադրությունը և մի շարք այլ օրենքներ:

Առաջին դեպքն է նաև, որ 16 տարի անց մահապատժացմահականի գործում նոր երևան եկած հանգամանքների հիմքով առաջացել է քրեական գործի վերաբացման հնարավորություն: Այն, ինչ իմ ընտանիքն ու ես, նաև տարբեր փաստաբաններ`իրենց տեղեկանքներում տարիներ շարունակ պնդում էինք, այսօր դարձել է ապացուցելի: Խոսքը վերաբերում է 1996 թ-ի «արդարադատությանը», երբ ինձ` 20-ամյա ուսանողիս, դատապարտեցին գնդակահարության՝ գործով մյուս մեղադրյալի քառակի անգամ փոփոխված ցուցմունքներից մեկով` առանց հիմնավոր ու անհերքելի ապացույցների, քննչական գործողությունների կոպիտ խախտումներով:Կարդալ ավելին

Ադրբեջանն հայտարարել է, որ իրեն բավական է 10 օր «օկուպացված տարածքները» ազատելու համար

Ադրբեջանն հայտարարել է, որ իրեն բավական է 10 օր «օկուպացված տարածքները» ազատելու համար

08-06-2012

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Ադրբեջանի Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել՝ զորքերի շփման գծում տեղի ունեցած վերջին միջադեպերի կապակցությամբ, նշելով որ «ադրբեջանական բանակը ցանկացած ժամանակ ի վիճակի է ռազմական ճանապարհով ազատել իր տարածքները»

«Մեր բանակին բավական է 10 օր, որպեսզի ազատի օկուպացված տարածքները և հասնի Իրանի ու Հայաստանի պետական սահմանին։ Այդ քայլից մեզ հետ պահող միակ պատճառը կայանում է նրանում, որ մենք այլևս չենք ուզում արյունահեղություն ու զոհեր»,- հայտարարել են գլխավոր շտաբում։

Հիշեցնենք, որ վերջին օրերին ադրբեջանական կողմը բազմիցս դիվերսիոն գործողությունների է դիմել, որոնք արժանի հակահարված են ստացել հայկական կողմից:

Գրադարաններից գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան

Գրադարաններից գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան

08-06-2012

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է «Հայաստանի ազգային գրադարան»-ից եւ «Երեւանի պետական համալսարանի» «Սարգիս եւ Մարի Իզմիրյանների» անվան գիտական գրադարանից գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել թվով 7 անձանց: