Իշխանական պատվիրակությունը կքննարկի ընդդիմության հետ երկխոսությունը վերսկսելու հարցը

Իշխանական պատվիրակությունը կքննարկի ընդդիմության հետ երկխոսությունը վերսկսելու հարցը

04-10-2011

Կոնգրես-կոալիցիա երկխոսության համար ձևավորված կոալիցիոն աշխատանքային խումբն այսօր, ժամը 18:00-ին կքննարկի ընդդիմադիր Հայ ազգային Կոնգրեսի երկխոսությունը վերսկսելու առաջարկությունը:

Ինչպես տեղեկացնում է Tert.am-ը, այդ մասին հայտարարել է աշխատանքային խմբի ՀՀկ-ական անդամ Գագիկ Մինասնանը: Ըստ Մինասյանի, աշխատանքային խմբի անդամները իրավասու են պատասխանել Կոնգրեսին` անկախ այն հանգամանքից, որ խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը եւ անդամ Նաիրա Զոհրաբյանը Հայաստանում չեն՝ գործուղված են ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու:

Ազատության հրապարակում մեկնարկել է քաղաքացիական ֆորումը

Ազատության հրապարակում մեկնարկել է քաղաքացիական ֆորումը

04-10-2011

Ընդդիմադիր Հայ ազգային Կոնգրեսը, որը սեպտեմբերի 30-ից արտահերթ ընտրությունների պահանջով շուրջօրյա հանրահավաքներ է սկսել Ազատության հրապարակում, այսօր հռչակել է քաղաքացիական ֆորումի մեկնարկի մասին:

Կոնգրեսը, իր հաղորդագրության մեջ, դա բացատրել է «Հայ ազգային կոնգրեսի կողմից հռչակած որոշումների կայացման գործընթացում ժողովրդի մասնակցության սկզբունքով» եւ նրանով, որ այդպիսով հետապնդվում է «Հայաստանի ապագա զարգացումը յուրաքանչյուր քաղաքացու սեփականությունն ու պարտականությունը դարձնելու նպատակ»:

«Չենք լռելու».Կաքավաբերդի տխուր ճակատագիրը (տեսանյութ)

«Չենք լռելու».Կաքավաբերդի տխուր ճակատագիրը (տեսանյութ)

01-10-2011

 

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը շարունակում է բարձրաձայնել հայ ժողովրդի պատմական ժառանգության բարձիթողի վիճակի թեման: Հայերը սիրում են անդադար խոսել թշնամի երկրների տարածքում անտերությունից կործանվող հայկական կոթողների մասին` չնկատելով նույն խնդիրը իրենց քթի տակ: Այնինչ, Հայաստանի Հանրապետության տարածքում կործանվող ժառանգության առանձնահատկությունը նրանում է, որ այն դեռ կարելի է փրկել: Փրկել այսօր: Վաղը ուշ է լինելու:

Վրաններ Ազատության հրապարակում

Վրաններ Ազատության հրապարակում

01-10-2011

Լևոն Զուրաբյանը հայտարարեց Ազատության հրապարակում վրաններ տեղադրելու մասին՝ հավաքվածներին կոչ անելով օգնել իրենց:Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենց գործունեությունն ամբողջությամբ տեղավորվում է ՀՀ օրենսդրության շրջանակում, և իրենք պատրաստակամ են միջոցառումն անցկացնել բացառիկ կարգապահությամբ:

Արդեն հրապարակում 11 վրան է տեղադրված, որոնցում տեղավորվել են հիմնականում մարզերից եկած ցուցարարները։ Վրանների վրա գրված է «Գյումրի», «Վանաձոր», «Իջևան»։ Վրաններից մեկում տեղակայված է մամուլի կենտրոնը, որտեղ կպատասխանեն լրագրողների բոլոր հարցերին։

Լևոն Տեր Պետրոսյանի ելույթը սեպտեմբերի 30-ի ՀԱԿ հանրահավաքում

Լևոն Տեր Պետրոսյանի ելույթը սեպտեմբերի 30-ի ՀԱԿ հանրահավաքում

01-10-2011

Սիրելի հայրենակիցներ,

Ուղիղ չորս տարի է անցել այն օրից, երբ համաժողովրդական շարժումը հստակորեն դրեց ավազակապետության լուծը թոթափելու խնդիրը՝ ենթարկվելով դաժան հալածանքների ու բռնությունների, ընդհուպ մինչև խաղաղ ցուցարարների գնդակոծում և հարյուրավոր մարդկանց բանտարկություն։

Լևոն Տեր Պետրոսյանի ելույթը սեպտեմբերի 30-ի ՀԱԿ հանրահավաքում

Լևոն Տեր Պետրոսյանի ելույթը սեպտեմբերի 30-ի ՀԱԿ հանրահավաքում

01-10-2011

Սիրելի հայրենակիցներ,

Ուղիղ չորս տարի է անցել այն օրից, երբ համաժողովրդական շարժումը հստակորեն դրեց ավազակապետության լուծը թոթափելու խնդիրը՝ ենթարկվելով դաժան հալածանքների ու բռնությունների, ընդհուպ մինչև խաղաղ ցուցարարների գնդակոծում և հարյուրավոր մարդկանց բանտարկություն։

Ռոբերտ Քոչարյան. “Չեմ բացառում, որ կվերադառնամ մեծ քաղաքականություն”

Ռոբերտ Քոչարյան. “Չեմ բացառում, որ կվերադառնամ մեծ քաղաքականություն”

01-10-2011

Ռոբերտ Քոչարյանն այդ մասին ասել է Մեդիամաքս-ի խնդրանքով մեկնաբանելով այն փաստը, որ քաղաքականություն իր վերադառնալու հարցը դարձել է Հայաստանի ներքաղաքական օրակարգի հիմնական թեմաներից մեկը, իսկ 2012 թվականին ՌԴ նախագահի պաշտոնում Վլադիմիր Պուտինի առաջադրվելու փաստը բուռն քննարկումներ եւ բանավեճերի առարկա դարձավ`Հայաստանի ներքաղաքական գործընթացների ու երկրորդ նախագահի քաղաքական հեռանկարների վրա հնարավոր ազդեցության տեսանկյունից:

Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

30-09-2011

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վարշավայում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան կատարելիք առաջիկա այցի մանրամասներին:

Ապօրինություն Գառնու ձորում

Ապօրինություն Գառնու ձորում

30-09-2011

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության էլեկտրոնային փոստի հասցեին ահազանգ է ստացվել այն մասին, որ Գառնու կիրճում գտնվող հայտնի Քարերի սիմֆոնիա բնության հուշարձան այցելելու համար անցած կիրակի օրը զբոսաշրջիկներից պահանջել են վճարել 1000-ական դրամ` դրա դիմաց այսպես կոչված «չեկ» տալով: «Չեկ»-ն, իր հերթին, իրենից ներկայացնում է մի կտոր դպրոցական տետրից` վրան կնիք, ձեռքով գրված համարը, գումարի չափը և «հանգստի գոտի» բառակապակցությունը (տե՛ս լուսանկարը):

Ոստիկանության օպերլիազորը մեղադրվում է թմրամիջոց իրացնելու մեջ

Ոստիկանության օպերլիազորը մեղադրվում է թմրամիջոց իրացնելու մեջ

29-09-2011

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ոստիկանության օպերլիազորի կողմից թմրամիջոց իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

ԼՂ-ում սեփականության վկայակններ կտան այն վերաբնակներին, ովքեր տվյալ բնակարանում ապրել են 10 տարուց ավել

ԼՂ-ում սեփականության վկայակններ կտան այն վերաբնակներին, ովքեր տվյալ բնակարանում ապրել են 10 տարուց ավել

28-09-2011

Երեկ տեղի ունեցած ԼՂՀ կառավարության նիստում, գործադիրը հավանություն է տվել ԼՂՀ սոցապնախարարության ներկայացրած կարգին, որով կկազմակերպվի պետական սեփականություն հանդիսացող բնակելի տները եւ տնամերձ հողամասերը սեփականության իրավունքով ԼՂՀ-ում վերաբնակություն հաստատած ընտանիքներին տրամադրելու գործընթացը:

Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ կառավարությունից, ըստ հաստատված կարգի` բնակելի տունը սեփականության իրավունքով տրամադրվում է այն վերաբնակ ընտանիքին, որը տվյալ բնակարանում ապրել է 10 տարի: Բնակարանը համատեղ սեփականություն է հայտարարվում ընտանիքի` այդտեղ փաստացի բնակվող բոլոր անդամների համար:

Իրավապաշտպան. «Բանաձեւի այս նախագիծը պատիվ չի բերում ԵԽԽՎ-ին»

Իրավապաշտպան. «Բանաձեւի այս նախագիծը պատիվ չի բերում ԵԽԽՎ-ին»

28-09-2011

Իրավունքի եւ ազատության կենտրոն հ/կ նախագահ` Վարդան Հարությունյանը բաց նամակ է հղել ԵԽԽՎ-ին, որտեղ անդրադարձել է ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի կողմից Վեհաժողովին ներկայացված բանաձեւի նախագծին, որով վերջինս փորձում էր փակված համարել Մարտի 1-ի էջը:

Բաքվում ցույց են անցկացրել հայ բռնցքամարտիկների այցի կապակցությամբ

Բաքվում ցույց են անցկացրել հայ բռնցքամարտիկների այցի կապակցությամբ

28-09-2011

Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները` երեկ Բաքվում, ադրբեջաբնական այսպես կոչված «Ղարաբաղի ազատագրության կոմիտեի» անդամները փորձել են բողոքի ակցիա անցկացնել` Բաքու մեկնած հայ բռնցքամարտիկների դեմ:

Հիշեցնենք, որ նախօրեին գիշերը հայ բռնցքամարտիկները Բաքու են մեկնել մասնակցելու Բռնցքամարտի աշխարհի առաջնությանը:

Հովիկ Աբրահամյան. Թուրքիան պետք է հետեւի Գերմանիայի օրինակին, որ ճանաչեց Հոլոքոստը, եւ ճանաչի Հայոց ցեղասպանությունը

Հովիկ Աբրահամյան. Թուրքիան պետք է հետեւի Գերմանիայի օրինակին, որ ճանաչեց Հոլոքոստը, եւ ճանաչի Հայոց ցեղասպանությունը

28-09-2011

Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 26-ին Պոտսդամում գտնվող Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարանում հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը ոչ միայն  հայ ժողովրդի, այլեւ ամբողջ միջազգային հանրության խնդիրն է:

Լեւոն Զուրաբյան. «Այսօր գալիս է պահը, երբ ժողովուրդը նորից պետք է մտնի խաղի մեջ»

Լեւոն Զուրաբյան. «Այսօր գալիս է պահը, երբ ժողովուրդը նորից պետք է մտնի խաղի մեջ»

28-09-2011

Ընդդիմադիր Հայ ազգային Կոնգրեսի համկարագող քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իշխանությունները սեպտեմբերին պետք է կողմնորոշվեին արտահերթ ընտրությունների հարցում, ու թեեւ տեխնիկապես դեռեւս ժամանակ կա, բայց ինքը չի կարծում, որ «Հայաստանում որեւէ մեկը պատրանք ունի, թե իշխանությունները պատրաստ են որեւէ զիջումների»:

«Իշխանությունները պատրաստ էին զիջումների` մեր գարնանային հզոր հանրահավաքների ճնշման ներքո եւ նրանք գնացին բավականին լուրջ զիջումների:

Դիլիջանում մայրը ինքնասպան է եղել, երեխաները փորձել են հետեւել մոր օրինակին

Դիլիջանում մայրը ինքնասպան է եղել, երեխաները փորձել են հետեւել մոր օրինակին

27-09-2011

ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել` ընտանիքի` թվով երեք անդամների կողմից ինքնասպանություն գործելու մասին:

Մասնավորապես` 2010թ. սեպտեմբերի 25-ին` ժամը 00:10-ին, Դիլիջան քաղաքի շտապ օգնության կայանից ոստիկանության Դիլիջանի բաժին հաղորդում է ստացվել` ընտանիքի երեք անդամների կողմից ինքնասպանության եւ ինքնասպանության փորձ կատարելու մասին: Դեպքի վայր մեկնած ոստիկանության` Դիլիջանի բաժնի աշխատակիցները հայտնաբերել են, որ Դիլիջան քաղաքի բնակչուհի, երկու երեխաների մայր Գայանե Մնացականյանն իր տան միջանցքում պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազությունը:

Վաղվանից քաղաքապետարանի ու վարչական շրջանների աշխատակազմերի աշխատակիցները երթեւեկելու են հասարակական  տրանսպորտով

Վաղվանից քաղաքապետարանի ու վարչական շրջանների աշխատակազմերի աշխատակիցները երթեւեկելու են հասարակական  տրանսպորտով

27-09-2011

Վաղվանից Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ անցկացվելու է մոնիտորինգ, որին պետք է մասնակցեն Երեւանի քաղաքապետարանի ու վարչական շրջանների աշխատակազմերի բոլոր աշխատակիցները` երթեւեկելով բացառապես հասարակական  տրանսպորտով:

Այդ մասին որոշում է կայացվել այսօր` Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որը վարել է Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը:

Սեպտեմբերի 16-ին բացված «Զվարթնոց» օդանավակայանի նոր համալիրը դեռ փակ է

Սեպտեմբերի 16-ին բացված «Զվարթնոց» օդանավակայանի նոր համալիրը դեռ փակ է

27-09-2011

Սեպտեմբերի 16-ին բոլոր լրատվամիջոցները հաղորդեցին «Զվարթնոց» օդանավակայանի նոր համալիրի հանդիսավոր բացման մասին` երկրի առաջին դեմքերի մասնակցությամբ:

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության անդամներն այսօր` սեպտեմբերի 26-ին, լրիվ պատահական հայտնաբերել են, որ 10 օր առաջ «բացված» համալիրը դեռ փակ է, դրանում եռում են հարդարման աշխատանքները, իսկ թռիչքներն իրականացվում են հին մասնաշենքից: Բանվորները նախաձեռնության անդամների հետ զրույցում նշեցին, որ մոնտաժային աշխատանքներն ավարտին կհասցվեն 15 օրից միայն:

Թուրքիայի վարչապետը Սերժ Սարգսյանի ելույթի ժամանակ լքել է դահլիճը

Թուրքիայի վարչապետը Սերժ Սարգսյանի ելույթի ժամանակ լքել է դահլիճը

27-09-2011

Ինչպես տեղեկացնում են թուրքական ԶԼՄ-ները Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեմոնստրատիվ լքել է ՄԱԿ-ի ԳԱ-ի դահլիճը` այն ժամանակ, երբ ելույթ էր ունենում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Էրդողանն այդ քայլը արել է որպես պատասխան Սարգսյանի ելույթի այն հատվածների, որոնք վերաբերվում էին Ցեղասպանությանն ու ԼՂ հիմնախնդրին:

Բաքվում հայ բռցնքամարտիկների անվտանգությունն ապահովված է

Բաքվում հայ բռցնքամարտիկների անվտանգությունն ապահովված է

27-09-2011

Բռնցքամարտի աշխարհի առաջնությանը մասնակցելու նպատակով Բաքու մեկնած հայ բռնցքամարտիկների անվտանգությունը ապահովված է: Հայ բռնցքամարտիկները Ադրբեջան են մեկնել նախօրեին գիշերը, որտեղ նրանց դիմավորել են Ադրբեջանի Ազգային անվտանգության աշխատակիցները:

Այդ մասին տեղեկացնում են ռուսական եւ ադրբեջանական ԶԼՄ-ները: