Ընտանեկան բռնության զոհ Զարուհի Պետրոսյանի դստերը մանկատուն կհանձնե՞ն

Ընտանեկան բռնության զոհ Զարուհի Պետրոսյանի դստերը մանկատուն կհանձնե՞ն

11-12-2010

Ընտանեկան բռնության զոհ 20-ամյա Զարուհի Պետրոսյանի մեկ ու կես տարեկան դստերը` Լիլիային կհանձնեն մանկատուն: Այդ մասին  www.hra.am կայքին տեղեկացրել է մահացած Զարուհու քրոջ Հասմիկի սկեսուրը` Անահիտ Կարապետյանը: Ըստ Կարապետյանի, Մասիսի քաղաքապետարանում վախենում եւ պաշտպանում են Զարուհու սկեսուր Լիլիա Սարկիսովային:

Նա տեղեկացրել է, որ Մասիսի քաղաքապետարանում Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անդամը Հասմիկին ասել է «դուք ո՞վ եք, ձեզ երեխա չի հասնում»:

«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը` ԼՂՀ ճանաչման հարցով դեկտեմբերի 9-ին ԱԺ-ում կայացած քվեարկության կապակցությամբ

«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը` ԼՂՀ ճանաչման հարցով դեկտեմբերի 9-ին ԱԺ-ում կայացած քվեարկության կապակցությամբ

10-12-2010
ՀՀ-ն պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, քանի որ վերջինս` որպես անկախ պետություն, համապատասխանում է ինքնիշխան պետականության անհրաժեշտ չափանիշներին: Այսօրինակ որոշումն ուշացել է. այն պետք է ընդունվեր 1992-ին կամ առնվազն 1994-ին` հրադադարի հաստատմանը զուգընթաց, կամ նախորդեր Կոսովոյի անկախության ճանաչմանը կամ էլ Կոսովոյի հարցով Հաագայի միջազգային դատարանի որոշմանը:

Սակայն եթե 1992-ին եւ 1994-ին ընդդիմությունը չկարողացավ քվեարկության հասցնել Արցախի Հանրապետության ճանաչման հարցը, ապա 2007թ. օգոստոսին` կանխատեսելով Կոսովոյի եւ այլ տարածաշրջանների անկախացմանն առնչվող զարգացումները, «Ժառանգություն» կուսակցության նախագահ  Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես եկավ Հայաստանի կողմից ԼՂՀ-ի ճանաչմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությամբ: Արցախի անկախությունը չի կարող լինել բանակցությունների ու սակարկության առարկա. այն նվաճվել է Արցախի ժողովրդի տված հազարավոր զոհերի, բազում զրկանքների ու տառապանքների գնով:

ԼՂՀ-ի ճանաչման մասին ՀՀ օրենքի նախագծի քվեարկությունը ԱԺ-ում տապալվել է. Րաֆֆի Հովհաննիսյանը լքել է դահլիճը

ԼՂՀ-ի ճանաչման մասին ՀՀ օրենքի նախագծի քվեարկությունը ԱԺ-ում տապալվել է. Րաֆֆի Հովհաննիսյանը լքել է դահլիճը

10-12-2010
Այսօր ԱԺ-ում խորհրդարանական մեծամասնության կողմից տապալվել է «Ժառանգություն» խմբակցության կողմից շրջանառության մեջ դրված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:

Ըստ «Ժառանգություն» կուսակցության,  քառօրյայի հերթական օրվա առաջին նիստի բացման ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը հետաքրքրվել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից, թե երբ է կազմակերպվելու օրինագծի քվեարկությունն առաջին ընթերցման ռեժիմով:

Ինչի՞ հետ է կապված Գեւորգ Դանիելյանի պաշտոնանկությունը

Ինչի՞ հետ է կապված Գեւորգ Դանիելյանի պաշտոնանկությունը

10-12-2010

Մինչ լրատվամիջոցներում առաջ են քաշվում տարբեր վարկածներ, դեռեւս անորոշ է մնում Գեւորգ Դանիելյանի պաշտնանկության բուն պատճառը:

Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 8-ի աշխատանքից ազատել է Դանիելյանին` «աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու պատճառով »` պաշտոնական հիմնավորմամբ:

Դեկտեմբերի 9-ին կայացած կառավարության նիստին վարչապետ Տիգրան Սարգսյանը անդրադառնալով Դանիելյանի պաշտոնանկությանը, հայտարարել է, թե «մենք ձեզ հետ միասին պետք է մեծ կարևորություն տանք էթիկայի կանոնների պահպանմանը, բոլոր գերատեսչություններում պաշտոնատար անձանց պահվածքին » ։

Գեւորգ Դանիելյանին պաշտոնանկ են արել պաշտոնանկ անելու համա՞ր

Գեւորգ Դանիելյանին պաշտոնանկ են արել պաշտոնանկ անելու համա՞ր

10-12-2010

Դեկտեմբերի 8-ի երեկոյան Սերժ Սարգսյանի հրամանով պաշտոնանկ է արվել Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը: Պաշտոնական հիմնավորմամբ, Դանիելյանին ազատել են «աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու պատճառով»:

Ըստ շրջանառվող խոսակցությունների, Դանիելյանին ազատելու իրական պատճառն այն է եղել, որ վերջինս ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանին միայն նկատողություն տալու փոխարեն, նաեւ` պաշտոնանկ է արել: Սա  նշանակում է, որ Դանիելյանը չհամաձայնեցված քայլի է դիմել, ինչի համար էլ` անմիջապես պաշտոնանկ է արվել:

Միհրան Պողոսյանի պաշտոնանկության լուրը առայժմ պաշտոնապես չի հաստատվել:

Ազատ ես. Արդարադատության նախարարն ազատվեց պաշտոնից

Ազատ ես. Արդարադատության նախարարն ազատվեց պաշտոնից

10-12-2010

Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանն ազատվել է  ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից: Նախարարին պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է այսօր:

Գեւորգ Դանիելյանը պաշտոնավարում էր 2007թ.-ից: Նա ՀՀԿ անդամ է: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 140-րդ կետի 3-րդ ենթակետը և 142-րդ կետը` ո ր ո շ ու մ եմ. Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնից` պաշտոնեական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար»,-նշված է նախագահի հրամանագրի մեջ: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

© Medialab.am

Բեգլարյանին կփոխարինի փոխքաղաքապետ Մարգարյա՞նը

Բեգլարյանին կփոխարինի փոխքաղաքապետ Մարգարյա՞նը

09-12-2010

Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը դեկտեմբերի 8-ին Երեւանի քաղաքապետի պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել: Լուրը պաշտոնապես հաստատվել է նաեւ Երեւանի քաղաքապետարանի մամլո ծառայության կողմից:

Բեգլարյանը այս քայլին է դիմել Սերժ Սարգսյանի արարողակարգի ծառայության աշխատակցի հետ ունեցած սկանդալի պատճառով, որը դատապարտել է նաեւ Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանը:

Վերջինս հաստատել է այն լուրը, որ Գագիկ Բեգալրյանը երկու օր առաջ ծեծի է ենթարկել Սերժ Սարգսյանի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանին:

Ըստ շրջանառվող լուրերի, Բեգլարյանը Կանդանյանին ծեծի է ենթարկել այն բանից հետո, երբ տեղեկացել է, որ վերջինս աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոյի համերգի ժամանակ խնդրել է իր տիկնոջը մի աթոռ այն կողմ նստել:

Քաղաքապետ Բեգլարյանի հրաժարականը պաշտոնապես հաստատվեց

Քաղաքապետ Բեգլարյանի հրաժարականը պաշտոնապես հաստատվեց

09-12-2010

Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրաժարականի մասին լուրը պաշտոնապես հաստատվել է: Այդ մասին մամլո հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Դեկտեմբերի 8-ին Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետի պաշտոնից իր հրաժարականի մասին »,-նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ երեկվանից  ակտիվորեն քննարկվում էր  Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ կապված այն լուրերը, որոնց համաձայն վերջինիս ՀՀ նախագահի արարողակարգի աշխատակից Արամ Կանդայանին ծեծի է ենթարկել: Այդ լուրը ժամեր առաջ հաստատել է նաեւ ՀՀ նախագահի մամլո քարտուղարը:

Պատահել է. ՀՀ նախագահի մամլո խոսնակը հաստատել է Բեգլարյանի եւ Կանդայանի միջեւ տեղի ունեցած միջադեպի մասին լուրերը

Պատահել է. ՀՀ նախագահի մամլո խոսնակը հաստատել է Բեգլարյանի եւ Կանդայանի միջեւ տեղի ունեցած միջադեպի մասին լուրերը

09-12-2010

ՀՀ նախագահի մամլո քարտուղար Արմեն Արզումանյանը հաստատել է երեկվանից ակտիվ քննարկման թեմա հանդիսացած Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ կապված այն լուրը, որի համաձայն վերջինիս  ՀՀ նախագահի արարողակարգի աշխատակից Արամ Կանդայանին ծեծի է ենթարկել:

Այդ մասին տեղեկացնում է NEWS.am  լրատվական կայքը, որի հարցմանն ի պատասխան Արզումանյանը հաստատել է , որ միջադեպ տեղի ունեցել է:

«Կոնվերսբանկ» ՓԲԸ –ի չարաշահումների փաստով քրեական գործ է հարուցվել

«Կոնվերսբանկ» ՓԲԸ –ի չարաշահումների փաստով քրեական գործ է հարուցվել

09-12-2010

Վերջին օրերին հնչեղություն ստացած «Կոնվերսբանկ»  ՓԲԸ –ի չարաշահումների փաստով քրեական գործ է հարուցվել: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Ըստ ոստիկանության, նոյեմբերի 29-ին ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել,  թե «Կոնվերսբանկ»  ՓԲԸ-ում կատարված ստուգումներով պարզվել է, որ բանկի «Արմավիր» և «Մեծամոր»  մասնաճյուղերում  չարաշահումներ  են հայտնաբերվել: Ժամեր անց մասնաճյուղերի երկու ոսկերիչ-գնահատողներ բերման ենթարկվեցին ոստիկանություն:

«Պարզվեց, որ  «Մեծամոր»  մասնաճյուղի ոսկերիչ-գնահատող Արմեն Գալստյանը  կատարել է 9 միլիոն դրամի չարաշահում: Նա գործել էր հետևյալ մեխանիզմով. բանկում գրավ էր դրել համապատասխան ոսկեղեն եւ դրա դիմաց տարբեր անձանց անուններով գումարներ վերցրել: Հետո պահանջել էր վերադարձնել ոսկեղենն ու տեղը սովորական մետաղ էր դրել»,-նշված է ՀՀ ոստիկանության հաղորդագրության մեջ:

Իսրայելում լայնամասշտաբ հրդեհների պատճառը 14-ամյա պատանին էր

Իսրայելում լայնամասշտաբ հրդեհների պատճառը 14-ամյա պատանին էր

08-12-2010

Իսրայելի ոստիկանությունը հայտարարել է, թե Հայֆա քաղաքի շրջանում օրեր առաջ բռնկված հրդեհների պատճառը է հանդիսացել 14-ամյա մի պատանի:

Ըստ տեղեկության, նա անտառում նարգիլե է ծխել, իսկ ծխացող մնացորդները նետել  թփերի մեջ, ինչից էլ բռնկվել է հրդեհը:

Անչափահասը խոստովանել է ոստիկաններին, թե այնպես է վախեցել, որ փախչել է անտառից ու թաքցրել է իր արածը:Նախորդ հինգշաբթի բռնկված անտառային հրդեհների մարման աշխատանքները տևել են մինչ երկուշաբթի: Ըստ պաշտոնական վիճակագրության, հրդեհներին զոհ են գնացել 41 մարդ, տարահանվել` առնվազն 17 հազար հոգի:

© Medialab.am

ՀԿ-ների եւ լրատվամիջոցների համատեղ պահանջագիրը` «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանին ազատ արձակելու վերաբերյալ

ՀԿ-ների եւ լրատվամիջոցների համատեղ պահանջագիրը` «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանին ազատ արձակելու վերաբերյալ

08-12-2010

Մենք` ներքոստորագրյալ լրատվամիջոցների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, դատապարտում ենք քաղբանտարկյալ, ՙՀայկական ժամանակ՚ օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի վրա վերջերս կատարված հարձակումները:

35-ամյա Նիկոլ Փաշինյանը լրագրող է ու ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ, ով 2008 թ. մարտից ի վեր հալածանքների է ենթարկվում իր քաղաքական հայացքների համար: Փաշինյանը բանտարկվել է 2009 թ. հուլիսին` 2008 թ. փետրվարի 19-ին կեղծված նախագահական ընտրություններին հաջորդած մարտիմեկյան ողբերգական իրադարձություններով պայմանավորված: Լրագրողը մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու եւ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: Դատավարությունը նշանավորվել է օրենքի բազմաթիվ խախտումներով, մասնավորապես` մեղադրող եւ պաշտպանող կողմերի միջեւ հավասարության սկզբունքի մշտական ոտնահարումներով:

WikiLeaks կայքէջի հիմնադիր Ջուլիան Ասանժը ձերբակալվեց

WikiLeaks կայքէջի հիմնադիր Ջուլիան Ասանժը ձերբակալվեց

08-12-2010

Լոնդոնի քաղաքային ոստիկանությունը բռնաբարության «կասկածանքով» քիչ առաջ ձերբակալել է աղմկահարույց WikiLeaks կայքէջի հիմնադիր Ջուլիան Ասանժին:

39 ամյա Ասանժը ըստ Լոնդոնի քաղաքային ոստիկանության տարածած հաղորդագրության` ձերբակալվել է առավոտյան ժամը  9.30-ին:

Ըստ հաղորդագրության, նա մեղադրվում է  շվեդական իշխանությունների կողմից. մեկ հոդվածով` ապօրինի կերպով պարտադրանքի, երկու առանձին հոդվածով` սեքսուալ/սեռական բնույթի ոտնձգության եւ բռնաբարության մեջ:

Ընդդեմ ուրանի հանքի հնարավոր շահագործման ծրագրի. հասարակական շարժման նախաձեռնողները դիմել են վարչապետին

Ընդդեմ ուրանի հանքի հնարավոր շահագործման ծրագրի. հասարակական շարժման նախաձեռնողները դիմել են վարչապետին

07-12-2010

Սյունիքի մարզում գրեթե երկու տարի առաջ մեկնարկած ուրանի հանքի հնարավոր շահագործման դեմ սկսված հասարակական շարժման նախաձեռնողներից` «Կապանի տարածաշրջանի զարգացման» հիմնադրամը եւ «Ազատամարտ» կոմիտեն նամակ են հղել վարչապետ Տիգրան Սարգսյանին` պահանջելով չեղյալ համարել ոլորտին առնչվող բոլոր իրավական ակտերը և հանդես գալ գործընթացը կասեցնելու հայտարարությամբ:

«Մենք հաշվի ենք առնում համաշխարհային մասշտաբով էներգետիկ ոլորտում ընթացող զարգացումներն ու օրեցօր աճող էներգակիրների պահանջարկը, սակայն հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության փոքր չափերը, տարածաշրջանում առկա բնապահպանական խնդիրները, ուրանի հանքի շահագործման ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա` անթույլատրելի ենք համարում ուրանի հանքի շահագործումը Հայաստանում և այն համարում ենք լուրջ սպառնալիք ազգային անվտանգության համար»,-նշված է նամակում:

Քաղբանտարկյալ Գաբրիել Գաբրիելյանն ազատ է արձակվել

Քաղբանտարկյալ Գաբրիել Գաբրիելյանն ազատ է արձակվել

07-12-2010

Դեկտեմբերի 6-ին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել 2008-ի հետմարտիմեկյան իրադարձությունների առնչությամբ ձերբակալված Գաբրիել Գաբրիելյանը, ով դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման` ՀՀ ՔՕ 225 հոդվածի 1 մասի հատկանիշներով. «Զանգվածային անկարգությունների կազմակերպում»:

51-ամյա Գաբրիել Գաբրիելյանը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, նույն իրադարձությունների ժամանակ ազատազրկված եւ ապա ազատ արձակված Հակոբ Հակոբյանի ազգականն է:

Ներկայում հետմարտիմեկյան գործերով անազատության մեջ են գտնվում ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը, «Հայկական Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, ազատամարտիկ Հարություն Ուռուտյանը, ՀՀՇ Հրազդանի կառույցի ղեկավար Արամ Բարեղամյանը, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիներ Շմավոն Գալստյանը, Արա Հովհաննիսյանը, Ռոման Մնացականյանը, ֆելիքս Գեւորգյանը որոնց ի պաշտպանություն ընդդիմությունը պարբերաբար բողոքի ակցիաներ է կազմակերպում Երեւանում եւ մարզերում:

Լեւոն Տեր-Պետրոսյանը նամակներ է գրել ԵՄ եւ ԵԽ պաշտոնյաներին

Լեւոն Տեր-Պետրոսյանը նամակներ է գրել ԵՄ եւ ԵԽ պաշտոնյաներին

07-12-2010

ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը նամակներ է հղել ԵԽ նախագահ Հերման վան Ռոմպույին, ԵՄ Արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության Բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշտոնին եւ Մարդու իրավունքների անձնական ներկայացուցիչ Ռիինա Կիոնկային, որում կարեւորել է դեկտեմբերի 7–ին կայանալիք ԵՄ-Հայաստան Մարդու իրավունքների երկխոսության ընթացքում մի քանի կարեւոր հարցերի բարձրացման անհրաժեշտությունը:

Նամակներում մասնավորապես, նշվում է, որ հեղինակավոր Եվրոպական կազմակերպությունները պետք է լուրջ ջանքեր գործադրեն, որպեսզի ՀՀ իշխանությունները վերջապես կատարեն ԵԽԽՎ վերջին չորս բանաձեւերի, ԵՄ նախագահության 2008 թվականի մարտի 4-ի, մարտի 12-ի եւ 2010 թվականի մարտի 10-ի հայտարարություններում առկա պահանջները:

ՀԱԿ ներկայացուցիչ. «Աստանայում Հայաստանը «կանաչ լույս» վառեց օկուպացված տարածքներ եզրի համար»

ՀԱԿ ներկայացուցիչ. «Աստանայում Հայաստանը «կանաչ լույս» վառեց օկուպացված տարածքներ եզրի համար»

07-12-2010

ՀԱԿ արտաքին կապերի պատասխանատու, ԱԳՆ մամլո նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Աստանայում կայացած ԵԱՀԿ  գագաթաժողովում ԼՂ հակամարտության վերաբերյալ ընդունված հնգակողմ հայտարարությունը հայկական կողմի հերթական նահաջն էր։

Կարապետյանն ասել է, թե այդ հայտարարությամբ Հայաստանը կանաչ լույս վառեց ոչ միայն «օկուպացված տարածքներ» եզրն ընդունելու առումով, այլեւ համաձայնեց այն սկզբունքներին, որոնց մասին ասվում է Աքվիլայի եւ Մուսկոկայի, (Կանադա) հայտարարություններում։

«Աքվիլայի, Մայնդորֆի, Մուսկոկայի եւ Աստրախանի հայտարարություններում կողմերին կոչ է արվում, որպեսզի զերծ մնան ռազմաշունչ հայտարարություններից եւ հակամարտությունը կարգավորեն առանց ուժի կիրառման։ Իսկ ի՞նչ մենք շահեցինք։

ՀԱԿ-ի չորս հանրահավաք մեկ օրում. ընդդիմությունը ակտիվացնում է բողոքի ակցիաները

ՀԱԿ-ի չորս հանրահավաք մեկ օրում. ընդդիմությունը ակտիվացնում է բողոքի ակցիաները

05-12-2010

Ընդդիմադիր ՀԱԿ-ը ուրբաթ ` դեկտեմբերի 3-ին,  Հայաստանի չորս քաղաքներում` Երեւանում, Մարալիկում, Հրազդանում եւ Իջեւանում, բողոքի ցույցեր է անցկացրել` պահանջելով ազատ արձակել հետընտրական զարգացումների արդյունքում անազատության մեջ հայտնված իրենց համախոհներին:

Ցույցերը տեղի են ունեցել Երեւանում, ինչպես նաեւ անազատության մեջ գտնվող ընդդիմադիրների ծննդավայրերում. Մարալիկում` ի պաշտպանություն ծնունդով մարալիկցի Հարություն Ուռուտյանի, Հրազդանում` ի պաշտպանություն ծնունդով հրազդանցի Սասուն Միքայելյանի եւ Արամ Բարեղամյանի, եւ Իջեւանում` ի պաշտպանություն ծնունդով իջեւանցի Նիկոլ Փաշինյանի:

Մարալիկի եւ Հրազդանի ցույցերն անցել են առանց միջադեպերի, մինչդեռ Իջեւանում` ոստիկանները արգելել են ցուցարարներին մուտք գործել Շատրվանների հրապարակ, որտեղ նախատեսված է եղել անց կացնել ցույցը:

Մենք մտահոգված ենք. Նյու Յորքում տեղակայված Լրագրողների պաշտպանության կոմիտեն կոչ է արել երաշխավորել Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը

Մենք մտահոգված ենք. Նյու Յորքում տեղակայված Լրագրողների պաշտպանության կոմիտեն կոչ է արել երաշխավորել Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը

04-12-2010

Նյու Յորքում տեղակայված Լրագրողների պաշտպանության կոմիտեն (Committee to Protect Journalists /CPJ/) իր մտահոգություններ է արտահայտել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի շուրջ ծավալվող իրադարձությունների կապակցությամբ:

Մեկ ու կես տարի անազատութան մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանը մարտիմեկյան աղմկալից դեպքերից կապակցությամբ դատապարտվել է 7 տարվա ազատազրկման, ապա Վերաքննիչ դատանի որոշմամբ համաներման կիրառությամբ նրա նրա պատժաչափը կիսով չափ կրճատվել է:

Օրեր շարունակ իր դեմ կատարվող ոտնձգությունների եւ հարձակումներից մասին ահանզանգերից հետո, «Կոշ» ՔԿՀ-ում գտնվող Փաշինյանին օրեր առաջ տեղափոխել են «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ: ՀՀ արդարադատության նախարարությունը և ՔԿՀ վարչությունը Փաշինյանի ահազանգերը կասկածի տակ են դրել` հայտարարելով, թե այդ հարձակումները Փաշինյանի երևակայության արդյունք են:

ԱՊՊԱ. «Ժառանգությունը» բողոքի ակցիա կկազմակերպի ընդդեմ մեքենաների պարտադիր ապահովագրության

ԱՊՊԱ. «Ժառանգությունը» բողոքի ակցիա կկազմակերպի ընդդեմ մեքենաների պարտադիր ապահովագրության

04-12-2010

Դեկտեմբերի կեսերին «Ժառանգությունը»  նախատեսում է զանգվածային ակցիա կազմակերպել ընդդեմ մեքենանրի պարտադիր ապահովագրության: Այդ մասին հայտարարել է խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը` «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման ժամանակ:

Նա տեղեկացրել է, որ մեքենաների պարտադիր ապահովագրության օրենքի հետ կապված բազմաթիվ քաղաքացիներ  են դիմել են իրենց` դժգոհություն հայտնելով ճգնաժամի եւ սարսափելի գնաճի պայմաններում իրենց ընտանեկան բյուջեի վրա չնախատեսված հավելյալ բեռ դնելու առիթով: