Ինչպես վարվել երկրաշարժի ժամանակ

Ինչպես վարվել երկրաշարժի ժամանակ

24-10-2011

Խորհուրդներ Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Հիշեք, երկրաշարժը ձեզ‚ ամենայն հավանականությամբ‚ հանկարծակիի կբերի։

Ինքնատիրապետում‚ հանգստություն եւ հստակ կշռադատված գործողություններ. ահա թե ինչպիսի իրավիճակներ են անհրաժեշտ ձեզ։ Ձեր հանգստությունը վստահություն կներշնչի շրջապատին։

Մարդիկ խուճապի մեջ են, իսկ հեռուստաեթերից ամենօրյա աղբն է թափվում

Մարդիկ խուճապի մեջ են, իսկ հեռուստաեթերից ամենօրյա աղբն է թափվում

24-10-2011

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության համախոհները հայտնում են, որ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը` զգացվելով Երևանում, իրական խուճապ է առաջացրել բարձրահարկ շենքերում: Բնակչության մեջ, ավանդույթի համաձայն, լուրեր են տարածվել սպասվող նոր ցնցումների մասին: Մայրաքաղաքի տարբեր շրջաններում մարդիկ դուրս են եկել փողոց և հավաքվել բակերում: Նրանք անգամ տեղյակ չեն, թե ինչ է կատարվում, և որտեղ է երկրաշարժի էպիկենտրոնը:

Ուժեղ երկրաշարժ Թուրքիայում, որը զգացվել է նաև Հայաստանում

Ուժեղ երկրաշարժ Թուրքիայում, որը զգացվել է նաև Հայաստանում

24-10-2011

Հոկտեմբերի 23-ին, ժամը 15.41-ին գրանցվել է 7.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Թուրքիայում՝ Վան քաղաքից 38 կմ հյուսիս:Կան բազմաթիվ ավերածություններ:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա, իսկ ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 9-10 բալ:

Երկրաշարժը 3-5 բալ ուժգնությամբ զգացվել է ՀՀ տարածքում` առաջացնելով խուճապ բնակչության շրջանում:

Ծրագրավորման եւ նորարար գաղափարների մրցույթ. «Հեքըթոն[ՅԱՆ] Երևան» 2011

Ծրագրավորման եւ նորարար գաղափարների մրցույթ. «Հեքըթոն[ՅԱՆ] Երևան» 2011

22-10-2011

Առաջին անգամ Երևանում Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը (www.micarmenia.am) և Հանրային լրագրության ակումբը (www.pjc.am) Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ 2011թ դեկտեմբերի 17-ին կազմակերպում են «Հեքըթոն[ՅԱՆ] Երևան» 2011 ծրագրավորման եւ նորարար գաղափարների մրցույթ:

Անհայտ մնալ ցանկացող բարերարները պատրաստ են ֆինանսավորել Ախթալայի վանքի վերականգնումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Անհայտ մնալ ցանկացող բարերարները պատրաստ են ֆինանսավորել Ախթալայի վանքի վերականգնումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

22-10-2011

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության անդամները նախօրեին այցելել են Ախթալայի վանք (Լոռվա մարզ), որի վանահայր Տ. Վիգեն քահանա Ղազարյանը պատմել է վերջերս սրբատեղի այցելած մի խումբ անհայտ մնալ ցանկացող բարերարների կողմից վանքն ու այն շրջապատող պարիսպը վերանորոգելու մտադրության մասին:

Դատապարտվել են` փաստաթղթեր կեղծելու համար

Դատապարտվել են` փաստաթղթեր կեղծելու համար

22-10-2011

Դատարանը հիմնավորված է համարել Հայաստանի Հանրապետությունում գործող տարբեր երկրների դեսպանատներին ներկայացնելու եւ մուտքի արտոնագիր ստանալու նպատակով կեղծ փաստաթղթեր պատրաստելու եւ իրացնելու համար նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքները եւ թվով 4 անձանց դատապարտել:

Հաղարծնի խայտառակ «նաչնիկները» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հաղարծնի խայտառակ «նաչնիկները» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

22-10-2011

Դեռևս հուլիսի սկզբին «Չենք լռելու»-ն ահազանգել էր Տավուշի մարզում գտնվող Հաղարծնի վանական համալիրի նորոգման ընթացքում սահմանված ստանդարտները ակնհայտորեն չպահպանելու խնդրին: Արդեն եկել է պտուղները քաղելու ժամանակը…

Հիշեցնենք, որ Հաղարծնի վերանորոգման համար 5 մլն դոլար էր հատկացրել արաբ շեյխ Սուլթան բեն Մուհամմադ ալ-Քասիմիին, որին 2006թ. հիացրել էր վանական համալիրը:

Քիչ առաջ ձերբակալված Մոամար Քադաֆիին մահացել է

Քիչ առաջ ձերբակալված Մոամար Քադաֆիին մահացել է

21-10-2011

Ինչպես հաղորդում են արեւմտյան ԶԼՄ-ները, ձերբակալության ժամանակ վիրավորված Լիբիայի նախկին առաջնորդ Մոամար Քադաֆին մահացել է:

Հիշեցնենք, որ Լիբիայի անցումային ազգային խորհրդի անդամները հայտարարել էին, որ Սիրտ քաղաքում ձերբակալել էին Լիբիայի փախուստի դիմած առաջնորդ Մոամար Քադաֆիին: Ձերբակալության ժամանակ Քադաֆին վիրավորվել էր:

Զոհված զինծառայողների հարազատների և հ/կ-ների հայտարարությունը

Զոհված զինծառայողների հարազատների և հ/կ-ների հայտարարությունը

21-10-2011

Վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանի Հանրապետության իշխանությունները, հիմնականում ի դեմս Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի, ակտիվ հարձակում են ծավալել քաղաքացիական խմբերի դեմ, որոնք ս.թ. սեպտեմբերի 1-ից սկսած` ակցիաների, հայտարարությունների եւ այլ իրավական միջոցներով իրենց բողոքն են արտահայտում հայկական բանակում սպանությունների ու բռնությունների եւ ընդհանուր առմամբ անառողջ բարոյա-հոգեբանական մթնոլորտի դեմ:

Ձերբակալել են Մոամար Քադաֆիին

Ձերբակալել են Մոամար Քադաֆիին

21-10-2011

Լիբիայի անցումային ազգային խորհրդի անդամները քիչ առաջ հայտարարել են, որ Սիրտ քաղաքում ձերբակալել են Լիբիայի փախուստի դիմած առաջնորդ Մոամար Քադաֆիին: Ձերբակալության ժամանակ Քադաֆին նաեւ վիրավորվել է:

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարից Լիբիայում զանգվածային ցույցեր են սկսվել Քադաֆիի իշխանության դեմ, որը արդեն 40 տարի ղեկավարում էր Լիբիան: Օգոստոսի վերջին ընդդիմադիրները երկարատեւ արյունալի մարտերից հետո գրավեցին մայրաքաղաք Տրիպոլին, ինչից հետո առ այս պահը Մոամար Քադաֆիի ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէր:

«Չենք լռելու»-ի ներկայացուցիչը սուր քննադատության է ենթարկել պաշտպանության առաջին փոխնախարարի մոտեցումները

«Չենք լռելու»-ի ներկայացուցիչը սուր քննադատության է ենթարկել պաշտպանության առաջին փոխնախարարի մոտեցումները

21-10-2011

«Չենք լռելու»-ի խորհրդի ներկայացուցիչը նախօրեին հանդիպել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ: Երեք ժամ տևած հանդիպումը տեղի է ունեցել պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ:

Փոխնախարարին են ներկայացվել մի շարք նկատառումներ` կապված բանակում տեղի ունեցող դժբախտ պատահարների պատճառների վերացման հետ: Մասնավորապես, հայտնվել է, որ չափազանց անարդյունավետ է սերժանտների պատրաստման ձևական համակարգը, և այստեղ արևմտյան երկրներում առկա փորձը փոխառելու կարիք կա: Պակաս մտահոգիչ չէ նաև ժամանակակից պահանջներին համապատասխանող սպայական կադրերի պատրաստման խնդիրը:

Թույլ երկրաշարժ Հայաստանում

Թույլ երկրաշարժ Հայաստանում

20-10-2011

Հոկտեմբերի 19-ին, տեղական ժամանակով 19.19–ին ՍՊԱԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.3 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Հայաստան-Թուրքիա սահմանային գոտում` Մասիս քաղաքից 7 կմ դեպի հարավ:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Հարուցվել է քրեական գործ` կաշառք ստանալու մասին ստացված հաղորդման հիման վրա

Հարուցվել է քրեական գործ` կաշառք ստանալու մասին ստացված հաղորդման հիման վրա

20-10-2011

ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ` պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական դիրքն օգտագործելու միջոցով կաշառքի միջնորդություն կատարելու դեպքի առթիվ:

Մեծ Բրիտանիայի դեսպանները Հարավային Կովկասում ողջունում են Օլիմպիական զինադադարի մասին ՄԱԿ-ի բանաձևը

Մեծ Բրիտանիայի դեսպանները Հարավային Կովկասում ողջունում են Օլիմպիական զինադադարի մասին ՄԱԿ-ի բանաձևը

19-10-2011

Մեծ Բրիտանիայի դեսպանները Հարավային Կովկասում ողջունել են ՄԱԿ-ի կողմից ընդունված Օլիմպիական զինադադարի մասին «Խաղաղ և ավելի երջանիկ աշխարհի կառուցումը սպորտի և օլիմպիական իդեալների միջոցով» բանաձևը: Բանաձևը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեա է ներկայացրել Միացյալ Թագավորությունը, որը 2012-ին Լոնդոնում հյուրընկալելու է Օլիմպիական խաղերը: Բանաձևը միաձայն ընդունվել է 2011 թվականի հոկտեմբերի 17-ին Նյու Յորքում: Պատմության մեջ առաջին անգամ բանաձևի համահեղինակներ են հանդիսացել ՄԱԿ-ի անդամ բոլոր 193 երկրները, ներառյալ Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը:

«Հայ ֆեստ». միջազգային թատերական փառատոնն ամփոփեց 2011-ի աշխատանքները

«Հայ ֆեստ». միջազգային թատերական փառատոնն ամփոփեց 2011-ի աշխատանքները

19-10-2011

ՀՀ նախագաhի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 1-8-ը Երևանում կայացավ «ՀԱՅ ՖԵՍՏ»-2011 իններորդ միջազգային թատերական փառատոնը:

«ՀԱՅ ՖԵՍՏ»-2011-ին հանդես են եկել 18 երկրների 30 թատերախմբեր, այդ թվում` Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Հունգարիայից, Լատվիայից, Բուլղարիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, Հնդկաստանից և այլն:

Ծեր կնոջ հերթական բռնաբարության դեպքը Հայաստանում

Ծեր կնոջ հերթական բռնաբարության դեպքը Հայաստանում

19-10-2011

Հայաստանում ծեր կնոջ հերթական բռնաբարության դեպքն է տեղի ունեցել. այս անգամ Տավուշի մարզում: Ինչպես տեղեկացնում են ոստիկանությունից, հոկտեմբերի 17-ին, ժամը 13.00-ին ոստիկանություն է դիմել Տավուշի մարզի 83-ամյա մի բնակչուհի և հայտնել, որ իրեն բռնաբարել են:

Պարզվել է, որ հոկտեմբերի 16-ին, ժամը  23.00-ի սահմաններում, մի երիտասարդ մտել է տարեց կնոջ տուն, բռնաբարել նրան, ծեծի ենթարկել և պատճառել վնասվածքներ:

Կնոջը տրվել է դատաբժշկի ուղեգիր, իսկ երիտասարդը բերման է ենթարկվել ոստիկանություն: Կատարվում է նախաքննություն:

Ի դեպ, հիշեցնենք, որ ընդամենը մեկ ամիս առաջ էլ Լոռիում էր գրանցվել ծեր կնոջ բռնաբարության դեպք: Այնտեղ էլ 1990 թվականին ծնված մի երիտասարդ բռնաբարել էր 82-ամյա միայնակ մի կնոջ:

© Medialab.am

Ֆրանսիայի նախագահը նամակ է հղել Սերժ Սարգսյանին

Ֆրանսիայի նախագահը նամակ է հղել Սերժ Սարգսյանին

19-10-2011

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին նամակ է հղել Սերժ Սարգսյանին, որում, մասնավորապես, շնորհակալություն հայտնել «այն բացառիկ ընդունելության համար», որը ցուցաբերվել է իր Հայաստան պետական այցի ընթացքում:

«Իմ պետական այցից նախևառաջ մնացել է այն խորը հուզմունքի զգացումը, որն ապրեցի Ցեղասպանության հուշահամալիրի մոտ` 1915 թ. ապրիլի 24-ին Ձեր ժողովրդի դեմ իրագործված մահավճռի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելիս: Վստահ եղեք, որ Ֆրանսիան չի դադարեցնի իր հանձնառությունն այնքան ժամանակ, քանի դեռ այդ ջարդերը հարկ եղածին պես չեն ճանաչվել իրականացնողների ժառանգների կողմից:

Ես երջանիկ եմ, որ այցն ինձ հնարավորություն ընձեռեց հայ ժողովրդին վկայելու Ֆրանսիայի անկեղծ երախտագիտությունն այն ամենի համար, ինչը մեր երկրում ապաստան գտած Ցեղասպանությունից մազապուրծ եղածները տվել են Ֆրանսիային` նպաստելով Ֆրանսիայի դիմագծի կերտմանը` մինչևիսկ միաձուլվելով նրան»,- իր նամակում գրել է Նիկոլա Սարկոզին:

Ֆրանսիայի նախագահը նաեւ վստահություն է հայտնել, որ Ֆրանսիան անշեղորեն Հայաստանի կողքին է` Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները դիմագրավելու և, առաջին հերթին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության` բանակցությունների միջոցով կարգավորման ճանապարհին:

«Ձեր երկրի համար ճակատագրական պահերին, Դուք կարողացել եք ապացուցել Ձեր խիզախությունն ու պատասխանատվության զգացումը, որոնք հիացմունքի են արժանի: Ես չեմ կասկածում, որ հարկ եղած պահին, Դուք ի զորու կլինեք ստանձնել խաղաղության ռիսկը` հանուն Ձեր երկրի և տարածաշրջանի բարօրության` դրանով թողնելով Ձեր դրոշմը Հայաստանի ապագայի վրա: Այժմ մենք պետք է որոշակիացնենք մեր հանդիպումների ժամանակ ուղենշված հեռանկարները, որպեսզի իրականացվեն ծրագրեր, որոնք կնպաստեն մեր երկու երկրների միջև բարեկամության առավել ամրապնդմանը: Հավատացած եղեք, որ Ֆրանսիան ի սրտե և անվերապահ կաշխատի դրանց իրագործման համար»,- գրել է Նիկոլա Սարկոզին:

© Medialab.am



Ոստիկանությունը քրեական գործը հարուցել է ինքնասպանության հասցնելու հոդվածով

Ոստիկանությունը քրեական գործը հարուցել է ինքնասպանության հասցնելու հոդվածով

18-10-2011

Ինչպես տեղեկացնում են ՀՀ Ոստիկանությունից, հոկտեմբերի 16-ին, ժամը 13.15-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան մայրուղուց դեպի Գետամեջ գյուղ տանող ճանապարհին կայանված:

«BMW X-5» մակնիշի ավտոմեքենայում դիակ կա:

Վիգեն Սարգսյանը նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավար

Վիգեն Սարգսյանը նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավար

18-10-2011

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հոկտեմբերի 17-ի  հրամանագրով Վիգեն  Սարգսյանն ազատվել է Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից, եւ նշանակվել աշխատակազմի ղեկավարի պաշտոնում:

Հիշեցնենք, որ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը թափուր էր մնացել Կարեն Կարապետյանի հրաժարականից հետո:

ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպանը ժամանեց

ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպանը ժամանեց

18-10-2011

Հայաստան է ժամանել ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնը, ով այսօր Հայաստանում իր առաջին հանդիպումն է ունեցել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Հեֆերնը Էդվարդ Նալբանդյանին է հանձնել է իր հավատարմագրերի պատճենը: