Ոստիկանները կենդանի պատ կազմելով խոչնդոտում են բողոքի ցույց անողներին մոտենալ կառավարության շենքին

Ոստիկանները կենդանի պատ կազմելով խոչնդոտում են բողոքի ցույց անողներին մոտենալ կառավարության շենքին

28-10-2011

Կառավարության շենքի դիմաց ամեն հինգշաբթի անցկացվող բողոքի ակցիաները այսօր տեղափոխվել են Հանրապետթյա ն հրապարակի շատրվաններին հարող տարածք: Ոստիկանության աշխատողները կենդանի պատ էին կազմել կառավարության շենքի շուրջ` թույլ չտալով քաղաքացիներին մոտենալ շենքին:

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի պատասխանը Ազգ օրաթերթի հարցին

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի պատասխանը Ազգ օրաթերթի հարցին

27-10-2011

Հարց – Ինչպե՞ս կմեկնաբանեիք պաշտպանության փոխնախարարներ Դավիթ Տոնոյանի և Վլադիմիր Գասպարյանի միջև վերջին օրերին ծագած հակասությունների մասին մամուլի հրապարակումները:

«Չենք լռելու»-ն կատարել է առաջին այցելությունը զորամաս

«Չենք լռելու»-ն կատարել է առաջին այցելությունը զորամաս

27-10-2011

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության` բանակում առկա խնդիրների ի հայտ բերման խումբը նախօրեին անակնկալ այցելել է Երևանին մերձակա սերժանտների պատրաստման ուսումնական զորամասերից մեկը:

Նոր երկրաշարժ Թուրքիայում

Նոր երկրաշարժ Թուրքիայում

26-10-2011

Հոկտեմբերի 25-ին, տեղական ժամանակով 19.55-ին Թուրքիայի տարածքում` Վան քաղաքից 45 կմ դեպի հյուսիս-արևելք տեղի է ունեցել 5,5 մագնիտուդով երկրաշարժ:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 7-8 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում, մասնավորապես Երևանում` 3-4 բալ ուժգնությամբ:

Լեւոն Զուրաբյանի խոսքը հոկտեմբերի 25 ասուլիսում

Լեւոն Զուրաբյանի խոսքը հոկտեմբերի 25 ասուլիսում

26-10-2011

Այս տարվա գարնանը համաժողովրդական Շարժմանը հաջողվեց իշխանությունը բռնազավթած ռեժիմին պարտադրել քաղբանտարկյալների ազատ արձակումը եւ Ազատության հրապարակի վերադարձ ժողովրդին, ինչին հետեւեցին երկկողմ բանակցություններ` լեգիտիմ իշխանության ձեւավորման նպատակով արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման շուրջ: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ բանակցությունները ռեժիմի եւ միացյալ ընդդիմության կողմից ղեկավարվող համաժողովրդական շարժման ներկայացուցիչների միջեւ լավագույն միջոցն են` դեպի ժողովրդավարություն սահուն անցում կատարելու համար: Քաղաքակիրթ երկխոսության միջոցով ձեռք են բերվում պայմանավորվածություններ ազատ եւ արդար ընտրությունների անցկացման պայմանների եւ ժամկետների վերաբերյալ: Փոխհամաձայնության վրա հիմնված այդպիսի համագործակցությունից շահում է ե՛ւ հասարակությունը, որն առանց ցնցումների կամ արյունահեղության վերականգնում է սեփական իշխանություն ընտրելու իր իրավունքը, եւ ռեժիմի պարագլուխները, որոնք խաղաղ պայմաններում իշխանությունը ժողովրդին վերադարձնելուց հետո արժանապատվորեն հեռանում են քաղաքականությունից:

Թուրքիայում հետցնցումներ են եղել

Թուրքիայում հետցնցումներ են եղել

26-10-2011

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 23-ին, ժամը 15.41-ին Վան քաղաքի մոտակայքում տեղի ունեցած երկրաշարժից հետո մինչև այսօր, ժամը 08.40-ի դրությամբ արձանագրվել է 3-5 մագնիտուդով 364 հետցնցում:

Ընդունել են առաջադրված մեղադրանքը եւ դատապարտվել

Ընդունել են առաջադրված մեղադրանքը եւ դատապարտվել

26-10-2011

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչին եւ տեսուչին` պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքները:

Դատարանում հետազոտված ապացույցների համաձայն` Հ. Սիմոնյանն աշխատել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքում` որպես ավագ տեսուչ, իսկ Դ. Աթոյանը` ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքում որպես տեսուչ, որի ղեկավար-դաստիարակի պարտականություններն իրականացրել է ավագ տեսուչ Հ. Սիմոնյանը:

Հայ զինվորը տե՛ր կկանգնի անտերության մատնված սրբավայրերին

Հայ զինվորը տե՛ր կկանգնի անտերության մատնված սրբավայրերին

25-10-2011

«Չենք լռելու»-ի խորհրդի անդամների և պաշտպանության փոխնախարար Վ. Գասպարյանի հետ նախօրեին կայացած հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, նախաձեռնությունն առաջարկել է տարին մի քանի անգամ Հայաստանի բոլոր զորամասերում ծառայող զինվորների ուժերով իրականացնել անտերության մատնված մեր սրբավայրերի շրջակա տարածքների բարեկարգման աշխատանքներ: Վ. Գասպարյանը դրական է արձագանքել այդ մտքին` խոստանալով կազմակերպել այդ պրոցեսը ամենաբարձր մակարդակով: Նա հայտնեց, որ կառաջարկի պաշտպանության նախարարին համապատասխան հրաման արձակել:

Երկրաշարժը չի վնասել Մեծամորի ատոմակայանին

Երկրաշարժը չի վնասել Մեծամորի ատոմակայանին

25-10-2011

Հոկտեմբերի 23-ին Վան քաղաքի մոտակայքում տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 9-10 բալ։

Հայկական ատոմային էլեկտրակայանի հեռավորությունն էպիկենտրոնային գոտուց կազմում է մոտ 160 կմ։ ՀՀ տարածքում երկրաշարժը զգացվել է 3-5 բալ ուժգնությամբ։

Ինչպես վարվել երկրաշարժի ժամանակ

Ինչպես վարվել երկրաշարժի ժամանակ

24-10-2011

Խորհուրդներ Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Հիշեք, երկրաշարժը ձեզ‚ ամենայն հավանականությամբ‚ հանկարծակիի կբերի։

Ինքնատիրապետում‚ հանգստություն եւ հստակ կշռադատված գործողություններ. ահա թե ինչպիսի իրավիճակներ են անհրաժեշտ ձեզ։ Ձեր հանգստությունը վստահություն կներշնչի շրջապատին։

Մարդիկ խուճապի մեջ են, իսկ հեռուստաեթերից ամենօրյա աղբն է թափվում

Մարդիկ խուճապի մեջ են, իսկ հեռուստաեթերից ամենօրյա աղբն է թափվում

24-10-2011

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության համախոհները հայտնում են, որ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը` զգացվելով Երևանում, իրական խուճապ է առաջացրել բարձրահարկ շենքերում: Բնակչության մեջ, ավանդույթի համաձայն, լուրեր են տարածվել սպասվող նոր ցնցումների մասին: Մայրաքաղաքի տարբեր շրջաններում մարդիկ դուրս են եկել փողոց և հավաքվել բակերում: Նրանք անգամ տեղյակ չեն, թե ինչ է կատարվում, և որտեղ է երկրաշարժի էպիկենտրոնը:

Ուժեղ երկրաշարժ Թուրքիայում, որը զգացվել է նաև Հայաստանում

Ուժեղ երկրաշարժ Թուրքիայում, որը զգացվել է նաև Հայաստանում

24-10-2011

Հոկտեմբերի 23-ին, ժամը 15.41-ին գրանցվել է 7.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Թուրքիայում՝ Վան քաղաքից 38 կմ հյուսիս:Կան բազմաթիվ ավերածություններ:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա, իսկ ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 9-10 բալ:

Երկրաշարժը 3-5 բալ ուժգնությամբ զգացվել է ՀՀ տարածքում` առաջացնելով խուճապ բնակչության շրջանում:

Ծրագրավորման եւ նորարար գաղափարների մրցույթ. «Հեքըթոն[ՅԱՆ] Երևան» 2011

Ծրագրավորման եւ նորարար գաղափարների մրցույթ. «Հեքըթոն[ՅԱՆ] Երևան» 2011

22-10-2011

Առաջին անգամ Երևանում Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը (www.micarmenia.am) և Հանրային լրագրության ակումբը (www.pjc.am) Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ 2011թ դեկտեմբերի 17-ին կազմակերպում են «Հեքըթոն[ՅԱՆ] Երևան» 2011 ծրագրավորման եւ նորարար գաղափարների մրցույթ:

Անհայտ մնալ ցանկացող բարերարները պատրաստ են ֆինանսավորել Ախթալայի վանքի վերականգնումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Անհայտ մնալ ցանկացող բարերարները պատրաստ են ֆինանսավորել Ախթալայի վանքի վերականգնումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

22-10-2011

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության անդամները նախօրեին այցելել են Ախթալայի վանք (Լոռվա մարզ), որի վանահայր Տ. Վիգեն քահանա Ղազարյանը պատմել է վերջերս սրբատեղի այցելած մի խումբ անհայտ մնալ ցանկացող բարերարների կողմից վանքն ու այն շրջապատող պարիսպը վերանորոգելու մտադրության մասին:

Դատապարտվել են` փաստաթղթեր կեղծելու համար

Դատապարտվել են` փաստաթղթեր կեղծելու համար

22-10-2011

Դատարանը հիմնավորված է համարել Հայաստանի Հանրապետությունում գործող տարբեր երկրների դեսպանատներին ներկայացնելու եւ մուտքի արտոնագիր ստանալու նպատակով կեղծ փաստաթղթեր պատրաստելու եւ իրացնելու համար նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքները եւ թվով 4 անձանց դատապարտել:

Հաղարծնի խայտառակ «նաչնիկները» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հաղարծնի խայտառակ «նաչնիկները» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

22-10-2011

Դեռևս հուլիսի սկզբին «Չենք լռելու»-ն ահազանգել էր Տավուշի մարզում գտնվող Հաղարծնի վանական համալիրի նորոգման ընթացքում սահմանված ստանդարտները ակնհայտորեն չպահպանելու խնդրին: Արդեն եկել է պտուղները քաղելու ժամանակը…

Հիշեցնենք, որ Հաղարծնի վերանորոգման համար 5 մլն դոլար էր հատկացրել արաբ շեյխ Սուլթան բեն Մուհամմադ ալ-Քասիմիին, որին 2006թ. հիացրել էր վանական համալիրը:

Քիչ առաջ ձերբակալված Մոամար Քադաֆիին մահացել է

Քիչ առաջ ձերբակալված Մոամար Քադաֆիին մահացել է

21-10-2011

Ինչպես հաղորդում են արեւմտյան ԶԼՄ-ները, ձերբակալության ժամանակ վիրավորված Լիբիայի նախկին առաջնորդ Մոամար Քադաֆին մահացել է:

Հիշեցնենք, որ Լիբիայի անցումային ազգային խորհրդի անդամները հայտարարել էին, որ Սիրտ քաղաքում ձերբակալել էին Լիբիայի փախուստի դիմած առաջնորդ Մոամար Քադաֆիին: Ձերբակալության ժամանակ Քադաֆին վիրավորվել էր:

Զոհված զինծառայողների հարազատների և հ/կ-ների հայտարարությունը

Զոհված զինծառայողների հարազատների և հ/կ-ների հայտարարությունը

21-10-2011

Վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանի Հանրապետության իշխանությունները, հիմնականում ի դեմս Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի, ակտիվ հարձակում են ծավալել քաղաքացիական խմբերի դեմ, որոնք ս.թ. սեպտեմբերի 1-ից սկսած` ակցիաների, հայտարարությունների եւ այլ իրավական միջոցներով իրենց բողոքն են արտահայտում հայկական բանակում սպանությունների ու բռնությունների եւ ընդհանուր առմամբ անառողջ բարոյա-հոգեբանական մթնոլորտի դեմ:

Ձերբակալել են Մոամար Քադաֆիին

Ձերբակալել են Մոամար Քադաֆիին

21-10-2011

Լիբիայի անցումային ազգային խորհրդի անդամները քիչ առաջ հայտարարել են, որ Սիրտ քաղաքում ձերբակալել են Լիբիայի փախուստի դիմած առաջնորդ Մոամար Քադաֆիին: Ձերբակալության ժամանակ Քադաֆին նաեւ վիրավորվել է:

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարից Լիբիայում զանգվածային ցույցեր են սկսվել Քադաֆիի իշխանության դեմ, որը արդեն 40 տարի ղեկավարում էր Լիբիան: Օգոստոսի վերջին ընդդիմադիրները երկարատեւ արյունալի մարտերից հետո գրավեցին մայրաքաղաք Տրիպոլին, ինչից հետո առ այս պահը Մոամար Քադաֆիի ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէր:

«Չենք լռելու»-ի ներկայացուցիչը սուր քննադատության է ենթարկել պաշտպանության առաջին փոխնախարարի մոտեցումները

«Չենք լռելու»-ի ներկայացուցիչը սուր քննադատության է ենթարկել պաշտպանության առաջին փոխնախարարի մոտեցումները

21-10-2011

«Չենք լռելու»-ի խորհրդի ներկայացուցիչը նախօրեին հանդիպել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ: Երեք ժամ տևած հանդիպումը տեղի է ունեցել պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ:

Փոխնախարարին են ներկայացվել մի շարք նկատառումներ` կապված բանակում տեղի ունեցող դժբախտ պատահարների պատճառների վերացման հետ: Մասնավորապես, հայտնվել է, որ չափազանց անարդյունավետ է սերժանտների պատրաստման ձևական համակարգը, և այստեղ արևմտյան երկրներում առկա փորձը փոխառելու կարիք կա: Պակաս մտահոգիչ չէ նաև ժամանակակից պահանջներին համապատասխանող սպայական կադրերի պատրաստման խնդիրը: