Նախագահներն այցելել են ԼՂՀ առաջին նախագահի շիրիմին

Նախագահներն այցելել են ԼՂՀ առաջին նախագահի շիրիմին

03-09-2011

Այսօր Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակման 20-ամյակն է: Ինչպես տեղեկացնում են նախագահականից, այդ կապակցությամբ Ստեփանակերտում գտնվող Սերժ Սարգսյանն այսօր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԼՂՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի, Արկադի Ղուկասյանի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի եւ ԼՂՀ հռչակման 20-ամյա հոբելյանին մասնակցելու նպատակով Հայաստանից, արտերկրից ժամանած հյուրերի ու արցախահայության հետ Վերածննդի հրապարակից հանդիսավոր քայլերթով այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր:

Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը` ԼՂՀ անկախության 20-ամյակի առթիվ

Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը` ԼՂՀ անկախության 20-ամյակի առթիվ

03-09-2011

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ:

Վաղը ոչ միայն Արցախի, այլև ողջ հայության տոնն է: Տոնն է մարդու և ազգի ազատության, տոնն է մարդու և ազգի արժանապատվության, տոնն է ոտնահարված իրավունքների վերականգնման, տոնն է պատմական արդարության հաղթանակի: 

Հայաստանը ճանաչեց Լիբիայի նոր իշխանություններին

Հայաստանը ճանաչեց Լիբիայի նոր իշխանություններին

03-09-2011

Հայաստանը ճանաչել է Լիբիայի Ազգային ժամանակավոր խորհրդին:
Այս մասին այսօր պաշտոնապես հայտարարել է ԱԳՆ մամլո խոնակ Տիգրան Բալայանը:

Ոստիկանապետ. «Ամեն ոստիկանություն արժանի ա իր հասարակությանը»

Ոստիկանապետ. «Ամեն ոստիկանություն արժանի ա իր հասարակությանը»

02-09-2011

Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը այսօր կառավարության նիստից հետո իրեն շրջապատած քաղաքացիներին եւ լրագրողներին հայտարարել է, թե ամեն ոստիկանություն արժանի է իր հասարակությանը: Ալիկ Սարգսյանն այդ հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ իրեն` կառավարության շենքից դուրս գալուց հետո դիմավորել են «Ամոթ, ամոթ» վանկարկումներով:

Արդարադատության նախարարը մտահոգված է բանակի վիճակով

Արդարադատության նախարարը մտահոգված է բանակի վիճակով

02-09-2011

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` այսօր կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին` անդրադարձել է նաեւ բանակում գրանցվող միջադեպերին, որի արդյունքում խաղաղ պայմաններում զինվորներ են սպանվում:

Ակցիա` «Բանակն առանց մարդասպանների»

Ակցիա` «Բանակն առանց մարդասպանների»

02-09-2011

Այսօր կառավարության շենքի մոտ սովորականից ավելի մարդաշատ էր. Ամեն հինգշաբթի` կառավարության նիստերի օրերին այնտեղ բողոքի ակցիա անցկացնող մի քանի մարդկանց միացել էին նաեւ մի քանի տասնյակ քաղաքացիներ:

Սեւազգեստ ակցիա` բանակում սպանված զինվորի հիշատակին

Սեւազգեստ ակցիա` բանակում սպանված զինվորի հիշատակին

01-09-2011

Վաղը ժամը 11-ին կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնելու «Բանակն առանց մարդասպանների» նախաձեռնության մասնակիցները: Նախաձեռնությունը օրերս ստեղծվել է Facebook սոցիալական ցանցում, որպես բողոքի նշան բանակում տեղի ունեցող սպանությունների, եւ մասնավորապես օրերս ԼՂՀ ՊԲ-ում սպանված զինվոր Աղասի Աբրահամյանի սպանության:

Այսօր բլոգ-ի միջազգային օրն է

Այսօր բլոգ-ի միջազգային օրն է

01-09-2011

Այսօր ամբողջ աշխարհում նշվում է բլոգի միջազգային օրը: Այդ օրը, յուրաքանչյուր օգտատեր իր մոտ հրապարակում է 5 հղում` տարբեր բլոգներից եւ տարբեր թեմաներով: Առաջին անգամ Բլոգի օրը Արեւմուտքում սկսել են նշել 2005 թվականին, հենց այդ ժամանակ էլ Google-ի ինդեքսում հայտնվեցին 30 հազար հավելյալ էջեր: 2007-ի այդ օրը մեկնարկել է լավագույն Բլոգ մրցույթը, որը իրականացնում է «Գերմանական ալիք» ամսագիրը: Մրցույթին կարող են մասնակցել բլոգեր 10 լեզուներով` անգլերեն, արաբերեն, իսպաներեն, չինարեն, գերմաներեն, հոլանդերեն, պարսկերեն, պորտուգալերեն, ռուսերեն եւ ֆրանսերեն: Ի դեպ, եթե Blog բառը վերածենք թվերի, ապա կստացվի 3108, որտեղից էլ հենց որոշվել է Բլոգի միջազգային օրը: Ի դեպ, այս օրը նշում են նաեւ Հայաստանում, սակայն, երբեմն Հայաստանում Բլոգի միջազգային օրը խառնում են Բլոգերների միջազգային օրվա հետ, որը աշխարհում նշում են հունիսի 14-ին:

Դիմել են միջազգային փորձագետներին

Դիմել են միջազգային փորձագետներին

01-09-2011

Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե երկու օր առաջ գլխավոր դատախազը գրություններով դիմել է ՀՀ ԱԳՆ-ին, որպեսզի վերջինս դիվանագիտական ճանապարհով տվյալ գրություններն ուղարկի եվրոպական մի շարք կառույցների՝ վերջիններիս առաջարկելով միջազգային փորձագետներ ներգրավել Youtube-ում հայտնված ոստիկանական հագուստով կրակողներին պատկերած տեսանյութը փորձաքննության ենթարկելու համար:

«Եհովայի վկաներ»-ի անդամը դատապարտվել է` եկեղեցու եւ հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար

«Եհովայի վկաներ»-ի անդամը դատապարտվել է` եկեղեցու եւ հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար

31-08-2011

Դատարանն ապացուցված է համարել խուլիգանություն կատարելու համար ՀՀ քաղաքացի Կարեն Սահակյանին առաջադրված մեղադրանքը, որը դրսեւորվել է հասարակության եւ եկեղեցու նկատմաբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով:

Ձերբակալվել է «Ճանապարհային ոստիկանության» ծառայության պետ Մարգար Օհանյանը

Ձերբակալվել է «Ճանապարհային ոստիկանության» ծառայության պետ Մարգար Օհանյանը

31-08-2011

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով պաշտոնեական դիրքը չարաշահելու և գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու կասկածանքով (ՀՀ քր. օր-ի 308-րդ հոդվածի 2-րդ մաս և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ) սույն թվականի օգոստոսի 30-ին ձերբակալվել է ՀՀ Ոստիկանության ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանը։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայության պաշտոնական հաղորդագրությունը:

Ըստ ծառայության, գործի նախաքննությունը շարունակվում է։

Աշխատավարձի չափերի մասի տեղեկատվությունը սխալ է. Դատախազության արձագանքը

Աշխատավարձի չափերի մասի տեղեկատվությունը սխալ է. Դատախազության արձագանքը

31-08-2011

«Հայկական ժամանակ» օրաթերթի 27.08.11թ. համարում «Ամենաբարձր վարձատրվող պետական պաշտոնյաները» խորագրով հրապարակման մեջ ՀՀ գլխավոր դատախազի աշխատավարձի մասին նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության պաշտոնական հաղորդագրությունը:

Հարսանիք. սննդային սուր թունավորում` ռեստորանում

Հարսանիք. սննդային սուր թունավորում` ռեստորանում

31-08-2011

Ըստ ՀՀ առողջապահության նախարարության, ահազանգ է ստացվել Երևան քաղաքի տարբեր բուժկանխարգելիչ կազմակերպություններում «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրում հարսանյաց հանդեսին մասնակցած աղիքային երևույթներով 26 մարդու հոսպիտալացման մասին` «սննդային սուր թունավորում, սննդային տոքսիկոինֆեկցիա» նախնական ախտորոշմամբ:

Որսագողերը հայտնաբերվեցին

Որսագողերը հայտնաբերվեցին

31-08-2011

Օգոստոսի 30-ին, ժամը 01.00-ի սահմաններում, որսագողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Կապանի բաժին բերման են ենթարկվել Կապան քաղաքի 3 բնակիչներ` նրանցից մեկի «Ֆոլքսվագեն Պասսատ» մակնիշի ավտոմեքենայով:

Իշխանական պատվիրակության անդամը հույս ունի, որ երկխոսությունը կշարունակվի

Իշխանական պատվիրակության անդամը հույս ունի, որ երկխոսությունը կշարունակվի

30-08-2011

Ընդդիմություն-իշխանություն երկխոսության նպատակով կազմավորված իշխող կոալիցիայի աշխատանքային խմբի ՀՀԿ-ական անդամ Գագիկ Մինասյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե «երկխոսության գործընթացը պետք է հաջողվի»։

«Պետք է ստեղծել բոլոր հնարավորություները, որպեսզի կասեցված գործընթացը վերսկսվի։ Հույս ունեմ, որ ՀԱԿ-ը կվերագնահատի իր գործողությունները եւ կվերսկսի երկխոսությունը»,- հայտարարել է Մինասյանը:

Հայաստանում օգոստոսի 26-ին պաշտոնապես մեկնարկեց Apple iPad 2-ի վաճառքը

Հայաստանում օգոստոսի 26-ին պաշտոնապես մեկնարկեց Apple iPad 2-ի վաճառքը

27-08-2011

Օգոստոսի 26-ինԵրեւանում` iStore խանութի կողմից պաշտոնապես մեկնարկեց Apple iPad 2-ի վաճառքը: Այդ մասին տեղեկացրեց iStore-ի տնօրեն Էռնեստ Մարդոյանը:

iStore-ը հանդիսանում է Հայաստանում Apple-ի Authorised Reseller-ը: Սա նշանակում է, որ այս խանութը Apple-ի կողմից իրավունք է ձեռք բերել Հայաստանում սպառողներին ներկայացնելու Apple-ի արտադրանքը (iMac, MacBook Pro, MacBook Air, Mac Pro, iPod,…):

Երկխոսության նպատակով ստեղծված կոալիցիոն աշխատանքային խմբի արձագանքը ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի պատվիրակությանը

Երկխոսության նպատակով ստեղծված կոալիցիոն աշխատանքային խմբի արձագանքը ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի պատվիրակությանը

27-08-2011

Ցավով ծանոթացանք երկխոսության ընթացքի վերաբերյալ Հայ ազգային կոնգրեսի հայտարարությանը. ցավով, որովհետև այն նախ և առաջ հարվածեց` մինչ օրս համատեղ աշխատանքի ընթացքում մեր գործընկերների հանդեպ ձևավորված վստահությանը. մի բան, որ իրապես ձեռքբերում էինք համարում: Մենք ցավում ենք ոչ այնքան նրա համար, որ դուք ստում եք, այլ նրա համար, որ մենք սկսել ենք ձեզ չհավատալ:

ՀԱԿ-ի հայտարարությունը բանակցությունների վերջին երկու ռաունդների մասին

ՀԱԿ-ի հայտարարությունը բանակցությունների վերջին երկու ռաունդների մասին

27-08-2011

Օգոստոսի 16-ին տեղին ունեցավ Հայ Ազգային Կոնգրես - իշխանություններ երկխոսության 5-րդ ռաունդը, որը, Կոնգրեսի պատվիրակության պնդմամբ, ամբողջությամբ նվիրվեց օգոստոսի 9-ին Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ տեղի ունեցած միջադեպի հետեւանքով ձերբակալված երեք երիտասարդների ազատ արձակման խնդրի քննարկմանը: Այդ օրը, երկխոսության ընթացքում առաջին անգամ որոշվեց, հարգելով իշխանության պատվիրակության խնդրանքը, առայժմ չհրապարակել քննարկման մանրամասները: Պատվիրակությունը նման խնդրանք ներկայացրեց, պատճառաբանելով, որ դա կհեշտացնի խնդրի լուծումը:

Դավիթ Հարությունյանը ցավում է ընդդիմության դեմարշի համար

Դավիթ Հարությունյանը ցավում է ընդդիմության դեմարշի համար

27-08-2011

«Ի զարմանս ինձ այսօրվա հանդիպմանը ներկայացավ պատվիրակության միայն մեկ անդամ, ով ասեց, որ պատվիրակությունն այս ռաունդում չի ներկայանալու: Ինձ համար դա տարօրինակ էր, ճիշտն ասած»,- այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն է արել երկխոսության համար ձեւավորված իշխանական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 10-ին նախատեսված հանդիպմանը ընդդիմությունը չի ներկայացել, իսկ քիչ առաջ էլ ընդդիմադիր պատվիրակության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, թե պատճառը ձերբակալված երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանն է, եւ որ ընդդիմությունն առկախում է իր մասնակցությունը բանակցություններին:

Ընդդիմությունն առկախեց իր մասնակցությունը բանակցություններում. նրանք սպասում են երիտասարդ ակտիվիստի ազատ արձակմանը

Ընդդիմությունն առկախեց իր մասնակցությունը բանակցություններում. նրանք սպասում են երիտասարդ ակտիվիստի ազատ արձակմանը

27-08-2011

Երկխոսության համար ձեւավորված ընդդիմության պատվիրակության ղեկավար Լեւոն Զուրաբյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ ընդդիմությունն առկախում է իր մասնակցությունը ընդդիմություն-իշխանություններ երկխոսության համար ձեւավորված պատվիրակությունների հանդիպումներին: