«Մենք այս հայրենիքը որևէ մեկին չենք զիջի, մենք այս հաղթանակը որևէ մեկին չենք զիջի». Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

28-01-2019
144 դիտում
«Մենք այս հայրենիքը որևէ մեկին չենք զիջի, մենք այս հաղթանակը որևէ մեկին չենք զիջի». Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

«Ի՞նչ է նշանակում Հայոց բանակ. դա նշանակում է տարվա առնվազն կեսն ընտանիքից ու հարազատներից հեռու, մարտական դիրքերում անքուն գիշերներ անցկացնող՝ ժամկետային, պայմանագրային զինծառայողներ ու սպաներ, ովքեր պատրաստ են իրենց վրա վերցնել հարվածը և ովքեր պատրաստ են ջախջախիչ հակահարված հասցնել՝ կանգ չառնելով ոչնչի, նույնիսկ սեփական կյանքն ու առողջությունը կորցնելու սպառնալիքի առաջ»,-ասել է Նիկոլ Փաշինյան։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը բանակի օրվա առթիվ ներկայացնում ենք ստորեւ։