Արցախում զինծառայող է զոհվել

12-03-2019
366 դիտում
Արցախում զինծառայող է զոհվել

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում մարտի 12-ին, ժամը 06.50-ի սահմանում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել 2000թ. ծնված ժամկետային զինծառայող Կարեն Արտակի Կարապետյանը: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրեսը»` հղում անելով Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը։

«Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն,-նշում է աղբյուրը։

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»: