ՀՔԾ-ն միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը ևս երկու ամիս երկարացնելու համար

12-03-2019
329 դիտում
ՀՔԾ-ն միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը ևս երկու ամիս երկարացնելու համար

Հատուկ քննչական ծառայությունը միջնորդություն է ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամկետով երկարացնելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է «Հայկական ժամանակը»։ 

«Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից հայտնում են, որ միջնորդությունը կքննվի մարտի 13-ին՝ ժամը 12:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ»,-նշում է աղբյուրը եւ հիշեցնում, որ հունվարի 18-ին առաջին ատյանի դատարանի որոշմամբ բավարարվել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ: