«Պատրաստ ենք ցանկացած պահի մեկնել առաջնագիծ»․ «Ազատամարտիկների Դաշինք»֊ը ողջունում է Փաշինյանի հայտարարությունը

13-03-2019
157 դիտում
«Պատրաստ ենք ցանկացած պահի մեկնել առաջնագիծ»․ «Ազատամարտիկների Դաշինք»֊ը ողջունում է Փաշինյանի հայտարարությունը

«Ազատամարտիկների Դաշինք»-ի խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ողջունում է Հայաստանի ու Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հավասարակշռված, իրավիճակին համարժեք ելույթ-հայտարարությունը։  Այս մասին տեղեկացնում է «Հայկական ժամանակը»։

«Եթե արված չափազանց հավասարակշռված ու կառուցողական այս հայտարարությունից հակառակորդը չկատարի խելամիտ հետևություն ու փորձի խնդիրը ոչ խաղաղ ճանապարհով լուծելու նպատակով սահմանին սադրանքներ և լարվածություն հրահրել, ապա մենք պատրաստ ենք ցանկացած պահի մեկնել առաջնագիծ՝  պաշտպանելու Հայաստանի և Արցախի ժողովուրդների արժանապատվությունն ու անվտանգությունը», - մասնավորապես նշված է «Ազատամարտիկների Դաշինք»֊ի խորհրդի հայտարարության մեջ։