«Մենք ի կատար ենք ածում երկար տարիների մեր երազանքը` ազատագրում ենք Օպերայի շրջակայքը»․ Հայկ Մարության

14-03-2019
462 դիտում
«Մենք ի կատար ենք ածում երկար տարիների մեր երազանքը` ազատագրում ենք Օպերայի շրջակայքը»․ Հայկ Մարության

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն անդարդարձել է բուռն քննարկումների եւ բողոքի ցույցերի առիթ հանդիսացած օպերայի տարածքի սրճարանների ապամոնտաժելու խնդրին։ Մարությանի գրառումը ներկայացնում ենք ստորեւ։

«Սիրելի երևանցիներ: Այսօր մենք ի կատար ենք ածում երկար տարիների մեր երազանքը` ազատագրում ենք Օպերայի շրջակայքը և հետ բերում մշակութային օջախի մթնոլորտը: Սա պրոցեսի սկիզբն է, այն լիելու է շարունակական: Շնորհակալ եմ բոլոր երևանցիներին այս հարցում մեր կողքին լինելու համար, մենք զգում ենք ձեր աջակցությունը:

Վերադարձնենք Երևանին իր մշակութային դիմագիծը»: