Օպերայի շրջակայքից 16 հոգի տարվել է ոստիկանություն՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար

14-03-2019
177 դիտում
Օպերայի շրջակայքից 16 հոգի տարվել է ոստիկանություն՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար

Օպերայի շրջակայքից 16 հոգի տարվել է ոստիկանություն՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար: Այս մասին տեղեկացնում է «Հայկական ժամանակը»՝ հղում անելով ՀՀ ոստիկանությանը։

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանի հրամանով, մարտի 13-ից մեկնարկել են Օպերայի հարակից տարածքի սրճրանների ապամոնտաժման աշխատանքները։ Սրճարանատերերը եւ սրճրանանների աշխատակիցները երեկվանից իրենց բողոքն են արտահայտում՝ փողոցներ փակելով։ 

«Սիրելի երևանցիներ: Այսօր մենք ի կատար ենք ածում երկար տարիների մեր երազանքը` ազատագրում ենք Օպերայի շրջակայքը և հետ բերում մշակութային օջախի մթնոլորտը: Սա պրոցեսի սկիզբն է, այն լիելու է շարունակական: Շնորհակալ եմ բոլոր երևանցիներին այս հարցում մեր կողքին լինելու համար, մենք զգում ենք ձեր աջակցությունը: Վերադարձնենք Երևանին իր մշակութային դիմագիծը»,-օր գրառման մեջ այսօր ասել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։