«Ապամոնտաժվելու ե՞ն, արդյոք Հրազդանի ձորի ռեստորանները, այդ թվում Վիկտոր Մնացականյանի ընտանիքին պատկանող ռեստորանը». իրավապաշտպան

15-03-2019
542 դիտում
«Ապամոնտաժվելու ե՞ն, արդյոք Հրազդանի ձորի ռեստորանները, այդ թվում Վիկտոր Մնացականյանի ընտանիքին պատկանող ռեստորանը». իրավապաշտպան

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գրառումը ներկայացնում ենք ստորեւ։

«Այսօր կրքեր են բորբոքվել օպերայի տարածքի սրճարանների ապամոնտաժման կապակցությամբ։ Ապամոնտաժման կողմնակիցների հիմնական փաստարկը երևանցիներին կանաչ տարածքների վերադարձն է։

Իսկապես, ովքեր հիշում են Երևանը, առաջին հերթին հիշում են նաև այգիները՝ օպերայի շրջակայքում, Օղակաձև զբոսայգին, Հաղթանակի զբոսայգին ու նրա դիմացի անտառը և այլն։ ԵՎ իհարկե, այլ բառ չեմ գտնում, վայրենություն էր այդ ամենը վերացնելը։

Բայց արդյո՞ք ճիշտ է այսօր էլ․․․ Հուսանք, որ Երևանի քաղաքապետարանը սկզբունքային կգտնվի և վերոնշյալ բոլոր տարածքների շինությունները կապամոնտաժվեն և կկանաչապատվեն։

․․․Բա Հրազդանի ձորը՞։ Թերևս երևանցիների ամենասիրելի վայրը, որ և Երևանում էր և կարծես Երևանից դուրս, վայրի բնության մեջ։

Ուստի հարց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին և առաջին հերթին Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանին․

-Ապամոնտաժվելու ե՞ն, արդյոք Հրազդանի ձորի ռեստորանները, այդ թվում Վիկտոր Մնացականյանի ընտանիքին պատկանող «ԵՐևԱՆՅԱՆ ԳԻՇԵՐՆԵՐ» ռեստորանը»։