«Տոլիկի մոտ». Ամեն գլուխ մազ ունի

12-04-2019
621 դիտում
«Տոլիկի մոտ». Ամեն գլուխ մազ ունի

Բազմազբաղ Երևանում, ամեն օր աճող գեղեցկության սրահների կողքին, կա մի վարսավիրանոց տղամարդկանց համար` «Տոլիկի մոտ»: Հենց այսպես կարող ես գտնել 67-ամյա վարպետ Տոլիկի՝ խորհրդային ոճի վարսավիրանոցը։

Այստեղ տղամարդիկ, կարծես, իրենց առանձին ժամանակով ու հատուկ մթնոլորտով ապրեն։ «Ծանր» գլխին ի՞նչ է պետք. մեկ վարսավիր, որ մազերը «թեթևացնի», մեկ էլ՝ լսող ականջ։ Վարպետ Տոլիկի 40 տարվա հաճախորդները միայն տղամարդիկ են։ Պատրիարխատ հասարակության մեջ 15 մետր քառակուսի այս անկյունում է միայն, որ տղամարդիկ կարող են իրենց ազատ զգալ՝ վարպետ Տոլիկին վստահելով ոչ միայն իրենց գլուխը, այլև պատմությունները, անհանգստություններն ու երբեմն էլ՝ բողոքը։