Բագրատաշենի մաքսատանն ուղեբեռի հետ զննող սարքի միջով անցած քաղաքացու տեսագրությունը հրապարակած աշխատակիցն ազատվել է աշխատանքից. Արմենպրես

12-04-2019
668 դիտում
Բագրատաշենի մաքսատանն ուղեբեռի հետ զննող սարքի միջով անցած քաղաքացու տեսագրությունը հրապարակած աշխատակիցն ազատվել է աշխատանքից. Արմենպրես

Արմենպրեսի հրապարակման համաձայն՝ Հայաստանի Բագրատաշենի մաքսակետի աշխատակիցը, ով ուղեբեռի հետ միասին զննող սարքի միջով անցնող քաղաքացու տեսագրությունը տարածել էր, աշխատանքից ազատվել է:

ՊԵԿ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի հետ կապված նշանակվել էր ծառայողական քննություն, սակայն հետո այն կասեցվել էր: Նշված անձն աշխատանքից ազատման դիմում էր գրել:

Օրերս համացանցում տարածվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է  քաղաքացին ուղեբեռի հետ միասին զննող սարքի միջով անցնում:

Լուսանկարը՝ Արմենպրեսի