2018 թվականից ի վեր տարբեր երկրներից վտարվել Է Վրաստանի 5607 քաղաքացի

13-04-2019
578 դիտում
2018 թվականից ի վեր տարբեր երկրներից վտարվել Է Վրաստանի 5607 քաղաքացի

2018 թվականից մինչ օրս հայրենադարձման վերաբերյալ համաձայնագրի շրջանակներում տարբեր երկրներից վտարվել Է Վրաստանի 5607 քաղաքացի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

Վրաստանի առաջին ալիքը վիճակագրական տվյալներ Է խնդրել ներքին գործերի նախարարությունից: Միայն 2018 թվականի ընթացքում տարբեր երկրներից վտարվել Է Վրաստանի 4566 քաղաքացի: Մինչեւ այս տարվա մարտը՝ 1041:
Ինչ վերաբերում Է արտաքսող երկրներին, ապա առաջատարներն են՝ Թուրքիան, Իսրայելը եւ Գերմանիան: Թուրքիայից 2018 թվականին վտարվել Է 1788 քաղաքացի, իսկ տարեսկզբից մինչեւ 2019 թվականի մարտը՝ 293: 2018 թվականին Իսրայելից արտաքսվել Է 813 քաղաքացի, իսկ մինչեւ 2019 թվականի մարտը՝ 241: Գերմանիայից 2018 թվականին վտարվել Է 531 քաղաքացի, իսկ մինչեւ 2019 թվականի մարտը՝ 176 մարդ: