Վարդգես Գասպարին պնդում է Քոչարյանի աջակիցները ծեծել են իրեն. Տեսանյութ

13-05-2019
370 դիտում
Վարդգես Գասպարին պնդում է Քոչարյանի աջակիցները ծեծել են իրեն. Տեսանյութ

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին դատարանի բակ է եկել Ռոբերտ Քոչարյանին դատապարտող պաստառով, հաղորդում է FactorTV-ին:

Նրա պնդմամբ` Քոչարյանի աջակիցները ջրի շշով հարվածել են իր դեմքին, որը, ի դեպ, ուռել և կապտել էր ու պատռել են պաստառը: Գասպարին այս պահին հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում Ոստիկանության աշխատակիցներին: