ՀՀԿ-ի ու Քոչարյանի ուղերձը Մոսկվային. Անիմացիոն հոլովակ

13-05-2019
409 դիտում
ՀՀԿ-ի ու Քոչարյանի ուղերձը Մոսկվային. Անիմացիոն հոլովակ

2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցավ հեղափոխություն, որի արդյունքում Հայաստանի հանրապետական կուսակցությունը, չունենալով էական հանրային սատարում, դարձավ ընդդիմություն և անգամ դուրս մնաց խորհրդարանից:

Ավելին, հեղափոխության արդյունքում նոր թափ ստացավ 2008 թվականի մարտի 1-ի գործը, և ճաղերի հետևում հայտնվեց 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Չվայելելով հանրային աջակցություն, թե՛ Հանրապետական կուսակցությունը և թե՛ Ռոբերտ Քոչարյանը փորձում են սատարում գտնել Հայաստանից դուրս և մասնավորապես Ռուսաստանի իշխանությունների կողմից:

Այդ նպատակով քաղաքական այդ թիմերը դիմում են տարբեր քարոզչական հնարքների: