«Վարդգես Գասպարիի նկատմամբ գործադրած բռնությունը պետք է լուրջ գնահատականների արժանանա». Իրավապաշտպան

13-05-2019
386 դիտում
«Վարդգես Գասպարիի նկատմամբ գործադրած բռնությունը պետք է լուրջ գնահատականների արժանանա». Իրավապաշտպան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն անդրադարձել է այսօր մեկնարկած Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը տեղի ունեցած միջադեպին։ 

«Այսօր Մարտի 1-ի գործով մեկնարկած դատավարությանը հետևող Քոչարյանի այսպես կոչված աջակիցների անվերահսկելի ագրեսիվ պահվածքը, փաստաբան Սեդա Սաֆարյանի վրա հարձակումը, ինչպես նաև Վարդգես Գասպարիի նկատմամբ գործադրած բռնությունը պետք է լուրջ գնահատականների արժանանա և հետևություններ արվեն օրենքի ողջ խստությամբ։

Դատարանի բակում կանգնած Քոչարյանի աջակիցները անգամ վերահսկում էին, թե ով պետք է մուտք գործի դատարան ով ոչ, այդ թվում փաստաբան Սեդա Սաֆարյանին։ Սա առաջին օրն էր և եթե համապատասխան միջոցներ չձեռնարկվեն այսպես կոչված աջակիցները իրական զանգվածային անկարգություններ կկազմակերպեն։ Այս դատավարությունը երկար է ձգվելու և այստեղ պետք է խստագույնս տիրի կարգ ու կանոն»,-իր գրառման մեջ նշել է Ժաննա Ալեքսանյանը։