Առողջապահության նախարարությունը հեպատիտ Ց-ի բուժման համար հակավիրուսային դեղեր գնելու նախագիծ է մշակել

14-05-2019
221 դիտում
Առողջապահության նախարարությունը հեպատիտ Ց-ի բուժման համար հակավիրուսային դեղեր գնելու նախագիծ է մշակել

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գրառումը ներկայացնում ենք ստորեւ:

Այս որոշման փոփոխությունից հետո, կկարողանանք պետության հաշվին ձեռք բերել հակավիրուսային դեղեր՝ հեպատիտ Ց-ի բուժման համար։

Առաջին տարում նախատեսում ենք բուժել 1000 պացիենտի, իսկ հետագա տարիներին նաև ընդհանրապես վերացնել այդ հիվանդությունը Հայաստանից։

Փոփոխության նախագիծը՝ https://www.e-draft.am/projects/1682: