Քոչարյանամերձ մի խումբ խուլիգաններ խոչընդոտել են փաստաբանների մուտքը դատարան, բայց Փաստաբանների պալատից որևէ հայտարարություն չկա. Լուսինե Հակոբյան

14-05-2019
345 դիտում
Քոչարյանամերձ մի խումբ խուլիգաններ խոչընդոտել են փաստաբանների մուտքը դատարան, բայց Փաստաբանների պալատից որևէ հայտարարություն չկա. Լուսինե Հակոբյան

Փաստաբան Լուսինե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ:

Երեկվանից սպասում եմ Փաստաբանների պալատից որևէ հայտարարության առ այն, որ երեկ քոչարյանամերձ մի խումբ խուլիգաններ խոչընդոտել են փաստաբանների մուտքը դատարան, բայց, ինչպես հասկանում եմ, ապարդյուն...

Այդ կառույցը /որը ցավոք ներկայումս փաստաբանների շահերը պաշտպանելուն կոչված միակ կառույցն է Հայաստանում/ չի կարողանում վեր կանգնել իր նախագահի համակրանքներից և հակակրանքներից և իրապես պաշտպանել ԲՈԼՈՐ փաստաբանների իրավունքներն ու շահերը:

Փաստաբանության ինստիտուտի ռեֆորմն արդեն մի քանի տարի է լուրջ հրամայական է Հայաստանում, բայց, ցավոք, այն բավարար ուշադրության չի արժանանում...