«Աստված պահի Քոչարյանի բալին, ո՞նց էր համը իմ ձագի»` Սարգիս Քլոյան. Տեսանյութ

14-05-2019
520 դիտում
«Աստված պահի Քոչարյանի բալին, ո՞նց էր համը իմ ձագի»` Սարգիս Քլոյան. Տեսանյութ

Սարգիս Քլոյանը Ռոբերտ Քոչարյանի որդու հետ հանդիպում է պահանջում, հաղորդում է Factor.TV-ին:

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով այսօր շարունակվող դատավարությունն ուղեկցվում է վաղ առավոտից դատարանի դիմաց հավաքվածների՝ Քոչարյանի  կողմնակիցների եւ ընդդիմախոսների ակցիաներով։

Դատարանի բակում է նաեւ  «Մարտի 1-ի» զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը։ Նա նշեց, որ եկել է դատարան՝ հետեւելու դատական նիստի ընթացքին և ցանկանում է հանդիպել Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լեւոն Քոչարյանին։