Աննա Հակոբյանը ամուսնուն ուղեկցում է Չինաստանի ժողովրդական հանրապետություն աշխատանքային այցի ընթացքում

14-05-2019
409 դիտում
Աննա Հակոբյանը ամուսնուն ուղեկցում է Չինաստանի ժողովրդական հանրապետություն աշխատանքային այցի ընթացքում

Աննա Հակոբյանը ամուսնուն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցում է Չինաստանի ժողովրդական հանրապետություն աշխատանքային այցի ընթացքում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ մայիսի 14-ին աշխատանքային այցով ժամանել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: Պեկինի «Շոուդու» օդանավակայանում տեղի է ունեցել դիմավորման արարողությունը` պատվո պահակախմբի մասնակցությամբ: Ազգային տարազներով երեխաները ծաղիկներ են նվիրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և տիկին Աննա Հակոբյանին, որից հետո նրանց ողջունել են ՉԺՀ կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քարոզչության բաժնի փոխնախարար Գոու Վեյմին և Հայաստանում Չինաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Թիեն Էրլունը:

Դիմավորման արարողության ժամանակ Աննա Հակոբյանը կրել է հայկական Nairia բրենդի հայկական նախշերով տունիկա և Taraz.am բրենդի կոշիկներ:

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։