Ահազանգ է ստացվել, որ ՀՀ Կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարք է տեղադրված

14-05-2019
359 դիտում
Ահազանգ է ստացվել, որ ՀՀ Կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարք է տեղադրված

ԱԻՆ հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ։

«Մայիսի 14-ին, ժամը 14:18-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ՀՀ Կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարք է տեղադրված:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն»: