Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց․ դատարանը հրապարակեց որոշումը

18-05-2019
392 դիտում
Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց․ դատարանը հրապարակեց որոշումը

2008 թվականի Մարտի մեկի դեպքերի ժամանակ ՀՀ Սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանն այսօր ազատ արձակվեց։ Դատարանը, Դավիթ Գրիգորյանի նախահությամբ, որոշեց, որ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը հիմնավոր չէ։ Այս մասին տեղեկացնում է Factor.am-ը։

«Դատարանը, ըստ էության, բավարարեց Արցախի ներկա և նախկին նախագահների անձնական երաշխավորությունը։ Հիշեցնենք, որ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը հինգշաբթի օրը՝ մայիսի տասնվեցին, ժամանեցին դատարան։ Երկու նախագահները տվեցին իրենց երաշխավորությունը, որ Քոչարյանը գործի քննությունից չի խուսափի և 500 հազար դրամ վճարեցին՝ որպես երաշխավորության գումար╗,-այց մասին տեղեկացնում է աղբյուրը: