Գագիկ Հարությունյանը հրաժարական է ներկայացրել․«Վստահ եմ, որ այսուհետ բավարար ժամանակ կունենամ»

24-05-2019
255 դիտում
Գագիկ Հարությունյանը հրաժարական է ներկայացրել․«Վստահ եմ, որ այսուհետ բավարար ժամանակ կունենամ»

Գագիկ Հարությունյանը հրաժարական է ներկայացրել։ Այս լուրը հաստատել է ՀՀ դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի և արարողակարգի վարչության պետ Արման Խաչատրյանը։

«Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել»,-ֆեյսբուքյան էջում գրել է Արման Խաչատրյանը՝ հրապարակելով Հարությունյանի հրաժեշտի ուղերձը։