Ոստիկանապետը հանձնարարել է ակտիվացնել պայքարը հանրորեն վտանգավոր հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ

25-05-2019
364 դիտում
Ոստիկանապետը հանձնարարել է ակտիվացնել պայքարը հանրորեն վտանգավոր հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը մայիսի 24-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել։ Մասնակցել են ոստիկանության պետի առաջին տեղակալը, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (ԿՀԴՊ) և քրեական հետախուզության (ՔՀ) գլխավոր վարչությունների ղեկավար կազմը։

Վալերիյ Օսիպյանը նախ վերլուծել է այս տարվա հինգ ամիսների ընթացքում գլխավոր վարչությունների կատարած աշխատանքը՝ արդյունքը համեմատելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կատարված աշխատանքի հետ։ Ոստիկանության պետն առանձնացրել է հանրորեն վտանգավոր մի շարք հանցագործություններ՝ հանձնարարելով ակտիվացնել պայքարը դրանց կանխարգելման ուղղությամբ։ Վալերիյ Օսիպյանն ընդգծել է՝ շարունակելու է հետևողականորեն պահանջել, որ գլխավոր վարչությունների աշխատակիցները անթերի կատարեն իրենց պարտականությունները։ Ոստիկանության պետը հանձնարարել է ավելի ակտիվացնել  համագործակցությունը տարածքային ստորաբաժանումների ծառայողների հետ՝ փաստելով, որ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի և քրեական հետախուզության գլխավոր վարչությունները օպերատիվ աշխատանքների ճիշտ կազմակերպման ու իրականացման ազդակ են։
Խորհրդակցության ընթացքում հատուկ անդրադարձ է եղել անչափահասների մասնակցությամբ կատարվող հանցագործությունների կանխարգելման աշխատանքներին, որոնց արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ Վալերիյ Օսիպյանը հանձնարարականներ է տվել ոլորտի պատասխանատուներին։ Ընդհանուր առմամբ դրական գնահատելով գլխավոր վարչությունների կատարած աշխատանքը՝ ոստիկանության պետը մատնանշել է նաև որոշ բացթողումներ, որոնց արագ և արդյունավետ շտկման համար ևս տվեց կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։
Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը