«Արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում եմ ներկայացրել»․ Արտակ Զեյնալյան

07-06-2019
186 դիտում
«Արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում եմ ներկայացրել»․ Արտակ Զեյնալյան

Արտակ Զեյնալյանը հրաժարական է ներկայացրել Արդարադատության նախարարի պաշտոնից:

Ֆեյսբուք սոցիալական ցանցում Զեյնալյանը գրել է.

«Սիրելի՛ ընկերներ, իմ սիրելի՛ ժողովուրդ
Արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում եմ ներկայացրել: Մեր ժողովրդի համար այս պատմական ժամանակահատվածում նախարարի մանդատ ստանձնելը գերպատասխանատու, բայց և իրավապաշտպանի գործունեություն ծավալելու ընթացքում ի հայտ եկած իրավական խնդիրները քայլ առ քայլ լուծելու հնարավորություն ունենալուն միտված քայլ էր:

Գոհ եմ այդ քայլից, շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին արդարադատության նախարարի պաշտոնում իմ թեկնածությունն առաջարկելու համար, շնորհակալ եմ Նախարարության աշխատակիցներին համատեղ հետաքրքիր, արգասաբեր ու պատասխանատու աշխատանքի համար: Շնորհակալ եմ միջազգային գործընկերներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին համատեղ աշխատանքի համար:

Վստահ եմ՝ լավ է լինելու, ... սակայն, եթե լավ չլինի՝ լինելու է՝ շատ լավ»: