ՏԻՄ ընտրությունների ընթացքում ընտրախախտում պարունակող նյութեր չեն ստացվել. ՔԿ խոսնակ

09-06-2019
281 դիտում
ՏԻՄ ընտրությունների ընթացքում ընտրախախտում պարունակող նյութեր չեն ստացվել. ՔԿ խոսնակ

Քննչական կոմիտեի մարզային քննչական բաժիններում առերևույթ ընտրախախտում պարունակող նյութեր այսօր չեն ստացվել:

Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանը։

«Ժամը 20:00-ի դրությամբ Հայաստանի 23 համայնքներում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում քննչական կոմիտեի մարզային քննչական բաժիններում առերևույթ ընտրախախտում պարունակող նյութեր չեն ստացվել»,- հայտնում է ՔԿ խոսնակը: