ՏԻմ ընտրություններին մասնակցել է ընտրողների 44.36 %–ը․ ԿԸՀ

09-06-2019
216 դիտում
ՏԻմ ընտրություններին մասնակցել է ընտրողների 44.36 %–ը․ ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է  ժամը 20:00 դրությամբ ՏԻՄ ընտրությունների քվեարկության մասնակցության ցուցանիշները։ 

Ըստ այդմ՝ Աբովյան քաղաքում քվեարկելու իրավունք ունեցող 44 519 քաղաքացիներից ընտրության մասնակցել է 18 175-ը կամ 40.83 %-ը:

Ընդհանուր առմամբ, 23 համայնքում միասին վերցված քվեարկելու իրավունք ունեցող 73 311 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 32 523 -ը կամ 44.36 %–ը: