Աբովյանում գործող քաղաքապետը հաղթել է ՔՊ թեկնածուին

09-06-2019
438 դիտում
Աբովյանում գործող քաղաքապետը հաղթել է ՔՊ թեկնածուին

Աբովյանի գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է արել՝ հայտնելով քաղաքապետի ընտրություններում իր հաղթանակի մասին:

«Սիրելի՛ աբովյանցիներ, սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ։ Շնորհակալ եմ ընկերներիս, մեր թիմից, մեր ընտանիքներից։
Հաղթանակ։ Շնորհավոր ընկերության միջազգային օրը»,- գրել է Վահագն Գևորգյանը։

Վահագն Գևորգյանի նախընտրական շտաբից Tert.am-ին հայտնել են, որ գործող քաղաքապետը ՔՊ կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանին հաղթել է 409 ձայնով: 

Ընտրություններում Վահագն Գևորգյանը հավաքել է 8441 ձայն, իսկ Գրիգոր Գուլյանը՝ 8032 ձայն: