Նիկոլ Փաշինյանը իտալացի գործարարներին կոչ արեց ներդրումներ անել Հայաստանում, հարստանալ ու հարստացնել. Տեսանյութ

10-06-2019
114 դիտում
Նիկոլ Փաշինյանը իտալացի գործարարներին կոչ արեց ներդրումներ անել Հայաստանում, հարստանալ ու հարստացնել. Տեսանյութ

Հայաստանում այսօր անցկացվում է հայ-իտալական գործարար համաժողով, որի բացմանը ելույթ է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նախորդ մեկ տարվա ընթացքում մենք կարողացել ենք Հայաստանում քաղաքական առումով արմատախիլ անել համակարգային կոռուպցիան, քաղաքական առումով վերացնել մենաշնորհները: Ինչո՞ւ եմ ասում՝ քաղաքական առումով, որովհետև հասկանալիորեն այն ընկերությունները, որոնք երկար տարիներ մենաշնորհային դիրք են ունեցել, նրանք նաև որոշակի կուտակած ցանցեր, փորձ ու կապիտալ ունեն: Բայց մյուս կողմից նրանք արդեն չունեն այն արտոնությունները, որոնք ունեցել են նախկինում»,- իր խոսքում ասաց վարչապետը:

Նա նշեց, որ կարևոր է նաև հետևյալը՝ այդ ընկերությունները նաև չեն դադարեցրել իրենց գործունեությունը Հայաստանում: Սա շատ կարևոր է՝ ընդգծելու համար, թե կառավարությունն ինչքան բալանսավորված մոտեցում է ցուցաբերում տնտեսական դաշտին և գործունեությանը:
Ըստ Փաշինյանի՝ նախորդ մեկ տարվա ընթացքում մենք ունեցել ենք ևս մեկ բացառիկ իրադարձություն՝ չնայած Հայաստանում հեղափոխություն է տեղի ունեցել, բայց չի գրանցվել սեփականության տեղաբաշխման գեթ մեկ դեպք: Այսինքն, նրա խոսքով, Հայաստանում սեփականության իրավունքը երաշխավորված է:

Նախորդ մեկ տարում Հայաստանում տնտեսական ցնցումներ ընդհանրապես տեղի չեն ունեցել, ֆինանսական շուկան մնացել է կայուն, և երկիրը հենց հեղափոխությունից անմիաջպես հետո գտնվում է տնտեսական աճի փուլում:

Նա ասաց՝ այս տարվա առաջին եռամսյակում մենք ունենք 7.1 տոկոս տնտեսական աճ, ապրիլ ամսին տնտեսական աճի ցուցանիշը կազմել է 9.2 տոկոս: Եվ սա, Փաշինյանի խոսքով, աննախադեպ իրավիճակ է համաշխարհային պատմության մեջ, երբ հեղափոխությունից հետո երկիրը տնտեսական ցնցումների մեջ չի ընկնում, ռեցեսիոն փուլի մեջ չի հայտնվում:

«Սա նշանակում է, որ իսկապես ՀՀ-ում տնտեսական գործոնեություն ծավալելու բավական յուրօրինակ ու հետաքրքիր պայմաններ կան: Եվ մեր մարտավարությունը հետևյալն է՝ քաղաքական հեղափոխությունը տրանսֆորմացնել տնտեսական հեղափոխության, այնպես, որ ՀՀ-ում տնտեսությունը թռիչքային զարգացում ունենա»,- ասաց նա:
Փաշինյանն ասաց, որ իտալացի գործարարները ճիշտ ժաանակին են եկել հայաստան: «Իտալացի մեր գործընկերներին հրավիրում եմ մասնակցել այդ թռիչքին, հարստանալ և հաստացել Հայաստանը»,- հավելեց նա:

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում