ՀՔԾ պետը՝ Մարտի մեկի գործով Գագիկ Ծառուկյանի հարցաքննության մասին

10-06-2019
283 դիտում
ՀՔԾ պետը՝ Մարտի մեկի գործով Գագիկ Ծառուկյանի հարցաքննության մասին

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանից այսօր լրագրողները հետաքրքրվել են՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծատուկյանը հարցաքննվել է Մարտի մեկի քրեական գործով:

«Մի քանի անգամ ես ձեր նմանատիպ հարցադրումներին պատասխանել եմ, որ չենք նշելու ովքեր են քննվել, ինչ հարցերի շուրջ, ովքեր են քննվելու: Դա սկզբունք է, հիմա էլ այդ սկզբունքին չեմ դավաճանի, չեմ նշի՝ հարցաքննվել է, թե ոչ: Բոլորը, ովքեր են այս քրեական գործով այս կամ այն կերպ առնչվել են դեպքերին, բոլորը կհարցաքննվեն: Ինչ կարգավիճակով, երբ կհարցաքննվեն, ինչ հարցերի շուրջ, չեմ մանրամասնում»,- ասաց Սասուն Խաչատրյանը:

Մանրամասները Factor.am-ի տեսանյութում