Արա Մինասյանն ընդդեմ Արսեն Թորոսյանի գործով վերաքննիչ բողոք կներկայացվի

10-06-2019
158 դիտում
Արա Մինասյանն ընդդեմ Արսեն Թորոսյանի գործով վերաքննիչ բողոք կներկայացվի

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նախկին տնօրեն Արա Մինասյանն ընդդեմ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գործով դատարանի կայացրած վճռի դեմ վերաքննիչ բողոք կներկայացվի: Այս մասին տեղեկացնում է «Հայկական ժամանակը»։

«Քննարկում եմ այս պահի դրությամբ դատավոր Սարգիս Երիցյանի վերաբերյալ Արդարադատության նախարարություն կամ կարգապահական հանձնաժողով դիմելու հարցը, որպեսզի նրա նկատմամբ կիրառվի ամենախիստ պատիժը: Այս մասով դեռեւս վերջնական որոշում չունենք՝ հաշվի առնելով հասարակական հնչեղությունը, որպեսզի ոմանք չասեն, թե դատարանի նկատմամբ ճնշում է գործադրվում: Թեեւ ես ասեմ, եթե գործն այսքան հնչեղություն ստացած չլիներ, ես վաղուց դատավորի հետ կապված դիմել էի, որպեսզի կարգապահական պատասխանատվության ենթարկեն՝ ընդհուպ դադարեցնեն նրա լիազորությունները»,- ըստ աղբյուրի ասել է Թորոսյանի ներկայացուցիչ, փաստբան Գեւորգ Գյոզալյանը:

Ավելին` սկզբնաղբյուրում։