«Ամեն ինչ անելու ենք, որ Մարտի մեկի բոլոր սպանությունները բացահայտվեն». ՀՔԾ պետ

10-06-2019
170 դիտում
«Ամեն ինչ անելու ենք, որ Մարտի մեկի բոլոր սպանությունները բացահայտվեն». ՀՔԾ պետ

Մարտի մեկի զոհերից Զաքար Հովհաննիսյանի սպանության համար մեղադրվող ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, շտաբի պետ Գեղամ Պետրոսյանը, ով կալանավորված է, ցուցմունք չի տալիս այս պահին:

Այսօր այս մասին լրագրողներին ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:

Նա, սակայն, հավելեց, որ այս ձերբակալության շնորհիվ կարող են լինել շղթայական բացահայտումներ: «Մինչ այս էլ ոչ ոք չէր խոսում, բայց ունեցանք բացահայտում»,- հավելեց ՀՔԾ պետը:
Հարցին, թե հնարավորություն տեսնո՞ւմ է, որ Մարտի մեկի բոլոր 10 սպանությունները կբացահայտվեն, Սասուն Խաչատրյանը դրական պատասխան տվեց: