Արտակ Զեյնալյանը բացահայտել է, թե ինչու է հրաժարական ներկայացրել

10-06-2019
339 դիտում
Արտակ Զեյնալյանը բացահայտել է, թե ինչու է հրաժարական ներկայացրել

Արտակ Զեյնալյանն այսօր լրագրողներին պարզաբանել է, թե ինչու է հրաժարական ներկայացրել Արդարադատության նախարարի պաշտոնից:

«Գնահատելով տեղեկատվական հոսքերը՝ մեդիայով և ոչ միայն մեդիայով, այդպիսի որոշում եմ կայացրել»,- ասաց նա:

Լրագրողների ճշտող հարցին, թե ի նկատի ունի իր պաշտոնավարման վերաբերյալ դժգոհությո՞ւնը, Զեյնալյանը պատասխանեց. «Գնահատելով ողջ տեղեկատվական հոսքերը՝ այդպիսի որոշում եմ կայացրել, ներկայացրել եմ հրաժարականի դիմում»: