«Դուք պատկերացնո՞ւմ եք, եթե ես մասնակցեի քարոզարշավին, ինչ կըլներ». Գագիկ Ծառուկյան

10-06-2019
368 դիտում
«Դուք պատկերացնո՞ւմ եք, եթե ես մասնակցեի քարոզարշավին, ինչ կըլներ». Գագիկ Ծառուկյան

«Բայց Ծառուկյանը մասնակցե՞լ է քարոզարշավին, դուք պատկերացնո՞ւմ եք, եթե ես մասնակցեի, ինչ կըլներ»,- այսօր լրագրողներին ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Աբովյանի քաղաքապետի ընտրություններին:

Հարցին, որ եթե ինքը մասնակցեր քարոզարշավին, այդ դեպքում թեկնածուն ավելի շատ ձայնե՞ր կհավաքեր, Ծառուկայնը պատասխանեց. «Այսինքն՝ դուք կասկածո՞ւմ եք, չհասկացա»:

Նա նշեց, որ քաղաքապետը աշխատած էր, իր գործն ապացուցած էր, և կարիք չկար, որ ինքը քարոզարշավին մասնակցեր:
«Վարչապետան ասաց՝ հաղթել ա հեղափոխությունը, հաղթել ա ժողովուրդը, դա այդպես է»,- հավելեց Ծառուկյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 9-ին կայացած Աբովյանի քաղապետի ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը, ում սատարում է ԲՀԿ-ն: