ՀՔԾ պետը քաղաքացիներին կոչ է անում համագործակցել իրենց հետ ու Մարտի մեկի գործով տեղեկություններ հայտնել

10-06-2019
294 դիտում
ՀՔԾ պետը քաղաքացիներին կոչ է անում համագործակցել իրենց հետ ու Մարտի մեկի գործով տեղեկություններ հայտնել

Հատուկ քննչական  ծառայության պետ Սասուն Խաչատրյանը քաղաքացիներին կոչ է անում համագործակցել ՀՔԾ հետ ու Մարտի մեկի գործով տեղեկություններ հայտնել:

«Կցանկանայի մեր քաղաքացիներին կոչ անել, որ այս ընթացքում ներկայանան ՀՔԾ եւ հայտնեն իրենց հայտնի բոլոր տեղեկությունները»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սասուն Խաչատրյանը:

Հարցին, թե տեղեկություններ հայտնող եղե՞լ են այս ընթացքում, նա պատասխանեց. «Այո, այդպիսի մարդիկ եղել են, որոնք մասնակից են եղել կամ նրանց տեղեկություններ են հայտնի եղել և շատ արժեքավոր տեղեկություններ են հայտնել ՀՔԾ-ին: Թե ովքեր են և ինչ տեղեկություներ են հայտնել, չեմ հայտնի:Ես այսպես ասեմ՝ կան անձինք, ովքեր համագործակցում են վարույթն իրականացնող մարմնի հետ, բայց քննության շահերից ելնելով՝ չեմ ցանկանում այդ մասին խոսել»: