2018 թվականին քրեական հետապնդման է ենթարկվել 398 պաշտոնատար անձ

10-06-2019
246 դիտում
2018 թվականին քրեական հետապնդման է ենթարկվել 398 պաշտոնատար անձ

2018 թվականին քրեական հետապնդման է ենթարկվել 398 պաշտոնատար անձ, որոնցից 16-ը եղել են կասկածյալի կարգավիճակում, իսկ 382-ը՝ մեղադրյալի: Այս մասին այսօր Ազգային ժողովումա սաց Քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը:

Ընդհանուր առմամբ 2018 թվականի ընթացքում քննվել է կոռուպցիոն բնույթի 1 233 հանցագործություն, 2017 թվականի համեմատ գործերի թիվը աճել է 691-ով կամ 127.4 տոկոսով: Այդ քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 795 անձ, որպես մեղադրյալ ներգրավվել են 658-ը, մեղադրանք է առաջադրվել 585 անձի և այլն:

Ինչ վերաբերում է պաշտոնյաների հետ հետ կապված գործերին, Քննչական կոմիտեի ղեկավարը մանրամասնեց ոլորտները: Առողջապահության ոլորտում արձանագրվել է 13 մեղադրյալ և 1 կասկածյալ, կրթության ոլորտում՝ 33 մեղադրյալ և 2 կասկածյալ, իրավապահ համակարգում՝ 1 մեղադրյալ, պետական գնումների ոլորւմ՝ 2 մեղադրյալ, սոցիալական ապահովության ոլորտում՝ 55 մեղադրյալ և 1 կասկածյալ, էներգետիկայի և բնական պաշարների ոլորտում՝ 2 մեղադրյալ, ՏԻՄ ոլորում՝ 71 մեղադրյալ, պաշտպանության և զինված ուժերի ոլորտում՝ 114 մեղադրյալ և 10 կասկածյալ: Իսկ այլ ոլորտներում գործերով 91 մեղադրյալ է եղել: