Երկար ընդմիջումից հետո Վարդան Պետրոսյանը Երեւանում հանդես կգա մոնոներկայացմամբ

11-06-2019
292 դիտում
Երկար ընդմիջումից հետո Վարդան Պետրոսյանը Երեւանում հանդես կգա մոնոներկայացմամբ

Երկար ընդմիջումից հետո Վարդան Պետրոսյանը Երեւանում մոնոներկայացում կունենա։ Այս մասին տեղեկացնում է Պետրոսյանի ֆեյսբուքյան էջի հաղորդագրությունը, որը ներկայացնում ենք ստորեւ։

«Սիրելի բարեկամներ, երկար ընդմիջումից հետո, վերջապես, Վարդան Պետրոսյանը հանդես կգա Երեւանում ։

Օգոստոսի 28, 29, 30-ին, 2019թ. նա կներկայացնի իր նոր «Իմ կիսատ թողած երգը» մոնոներկայացումը Ստանիսլավսկու անվան թատրոնում։

Սիրով ու անհամբեր սպասում ենք...

Տոմսերի վաճառքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը կտեղադրվի էջում»,-մասնավորապես նշված է Վարդան Պետրոսյանի էջում։