Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով չի կարող ձևավորվել. Գեւորգ Դանիելյան

11-06-2019
463 դիտում
Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով չի կարող ձևավորվել. Գեւորգ Դանիելյան

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ոչ քննիչ հանձնաժողով և ոչ էլ ժամանակավոր հանձնաժողով չի կարող ձևավորվել։ Նման ուշագրավ հայտարարություն է կատարել Բարձրագույն դատական խորհրդի նախագահի նախկին ժամանակավոր պաշտոնակատար  Գևորգ Դանիելյանը։ Դանիելյանի գրառումը ներկայացնում ենք ստորեւ։

«Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ոչ քննիչ հանձնաժողով և ոչ էլ ժամանակավոր հանձնաժողով չի կարող ձևավորվել. «Պաշտպանության և անվտանգության բնագավառներում քննիչ հանձնաժողովի լիազորություններ կարող է իրականացնել ՄԻԱՅՆ Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովը` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով» (Սահմանադրության 108-րդ հոդվածի 4-րդ մաս) ...»։