Դավիթ Խաժակյանի մերձավորին ծեծի ենթարկելու գործով կալանավորվել է երկու ոստիկան

12-06-2019
196 դիտում
Դավիթ Խաժակյանի մերձավորին ծեծի ենթարկելու գործով կալանավորվել է երկու ոստիկան

Երևանի ավագանու Լույս խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը տեղեկացնում է, որ իր մերձավորին ծեծի ենթարկելու դեպքով հարուցվել է քրեկան գործ։

«Տեղեկացնում եմ, որ օրերս ոստիկանների կողմից մերձավորիս նկատմամբ մի շարք ապօրինի գործողություններ կատարելու և ծեծի վերաբերյալ Հատուկ Քննչական Ծառայության կողմից հարուցվել է քրեական գործ: Առերեսումից հետո երկու ոստիկան կալանավորվել են:

Ուշագրավ այլ մանրամասներ կներկայացնեմ հաջորդ փուլում, հիմա միայն կասեմ, որ այս գործում խմբային շահերի ազդեցության ռիսկը բարձր է, բայց միևնույն ժամանակ համոզված եմ, որ որևէ մեկը չի խուսաՆԱՎի պատասխանատվությունից և գործի թե անմիջակամ թե հընթացս ներգրավվածները անկախ իրենց զբաղեցրած դիրքից կբացահայտվեն»,- Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է Խաժակյանը։