Գագիկ Ծառուկյանը հրավիրվել է հարցաքննության

12-06-2019
124 դիտում
Գագիկ Ծառուկյանը հրավիրվել է հարցաքննության

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն հրավիրվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ 

Այս մասին Factor.am-ի հետ զրույցում  ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

««Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարը Քննչական կոմիտե հարցաքննության է հրավիրվել Աբովյան քաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի ենթաշտաբերից մեկի պետի մեքենան հրկիզելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում»,- ասաց Հարությունյանը։

Հարցին՝ արդյոք ԲՀԿ-ից միայն Գագիկ Ծառուկյանն է հրավիրվել հարցաքննության, Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետը պատասխանեց․ «Այո»։