Կոկորդիլոսը չունի ստամոքս, ունի քարաճիկ, ինչ-որ ժամանակ նրանք թռել են. Գարիկ Սարգսյան. Տեսանյութ

12-06-2019
253 դիտում
Կոկորդիլոսը չունի ստամոքս, ունի քարաճիկ, ինչ-որ ժամանակ նրանք թռել են. Գարիկ Սարգսյան. Տեսանյութ

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյան այսօր լրագրողներին ասել է, որ մարզում կոկորլիդոսաբուծարանի ստեղծման աշխատանքներն ընթացի մեջ են։

Նա նշեց, որ  ներդրողը չի փոշմանել, աշխատանքներն ընթացքի մեջ են։
Լրագրողները մարզպետին հարց տվեցին կոկորդիլոսների վերաբերյալ՝ ի վերջո դրանք  թռչուն են, թե՞ սողուն։ Հիշեցնենք, որ այս մասին մարզպետ Գարիկ  Սարգսյանի հայտարարությունները հասարակության շրջանում բուռն քննարկման թեմա էին։

«Եղել է հարցը, թե կոկորդիլոսներն իրենց կյանքի ճանապարհով նախնիներն ավելի շատ կենդանիների որ խմբին են պատկանում։ Հիմա ես ավելի շատ կենսաբան ու կենդանիների ուսումնասիրման մասնագետ եմ դարձել։ Կոկորդիլոսն իր ամբողջ էությամբ ու օրգան համակարգերով մոտ է թռչուններին։ Վերջը լսեք, կոկորդիլոսը չունի ստամոքս, ունի քարաճիկ, պատկերացնո՞ւմ եք։ Այսինքն՝ ինչ-որ ժամանակ նրանք թռչել են։ Բայց ես չեմ ասում՝ թռչուն է, ասում եմ՝ սողուն է, երկկենցաղ է, ինչ ուզում եք ասեք, բայց ոչ թռչուն։ Օրինակ՝ եթե ինչ-որ ժամանակ որոշ ձկներ թևեր են ունեցել, հիմա նրանք ջրի մեջ լողում են, թեփուկներ ունեն, դա չի նշանակում, որ ինչ-որ ժամանակ նրանք այլ խմբի չեն դասվել»,- ասաց Գարիկ Սարգսյանը։

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում