«Վահեի գերեզմանին անծանոթը ծնկաչոք մինչեւ վերջ հող է լցրել». ընկերները Վահե Ավետյանի մասին

01-08-2012
241 դիտում
«Վահեի գերեզմանին անծանոթը ծնկաչոք մինչեւ վերջ հող է լցրել». ընկերները Վահե Ավետյանի մասին

«Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծից մահացած զինվորական բժիշկ Վահե Ավետյանի թաղման ժամանակ մի անծանոթ մարդ, ծնկի իջած, մինչեւ վերջ ձեռքով հող է լցրել Վահեի գերեզմանին: Հարազատներն ու ընկերները հարցուփորձ անելուց հետո պարզել են, որ այդ մարդը մի հասարակ զինվորի հայր է, որի որդուն վիրահատել ու նրա կյանքը փրկել է բժիշկ Վահե Ավետյանը:

Միջադեպից մոտ մեկ ամիս անց, Aravot.am-ը հանդիպեց Վահե Ավետյանի մտերիմ ընկերների` Արտակի, Գարիկի, Արկադիի հետ, որոնք այդ օրը նրա հետ են եղել: Տղաների համար շատ դժվար էր խոսել այդ ամենի մասին. հազիվ էին զսպում հուզմունքը, բայց հենց հիշեցին Վահեի` հաճախ ասվող խոսքերը. «Ես սեր եմ տեսնում ձեր աչքերի մեջ», ընկերների դեմքին անմիջապես ժպիտ առաջացավ:

«Վահեն կյանքը շա՜տ էր սիրում, Վահեն մարդ-տոն էր, մեծ հայրենասեր, մարդասեր, ինչպես մագնիսն է իրեն քաշում մետաղը, Վահեն էլ այդպես մարդկանց էր դեպի իրեն քաշում: Վահեն ապրեց 33 տարի, բայց 300 տարին էլ բավական չէ նրա մասին պատմելու համար»,-սկզբում տղաներն այսպես նկարագրեցին Վահեին, հետո ավելացրին` «Երանի նրանց, ովքեր չեն ճանաչել Վահեին, անտանելի ցավ է, նրա նման ընկեր ու մարդ կորցնելը»:Կարդալ ավելի